Էդ գանտել, տրինաժոր, էսպանդեր, բան, անիմաստ թիթիզություններ են։ Ես մի տարի 2 հատ 15կգ գանտելներով պարապում էի, հետո մի օր փորձեցի տուրնիկի վրա ձգվեմ, 2 հատից ավել չկարողացա
Դրանք պրոֆեսիոնալ բոդիբիլդերների համար են, ովքեր 200կգ շտանգայով կքանիստից, կամ 150կգ պառկած հրումից հետո ուզում են մի քիչ էլ ուսի հետևի դելտայի, կամ մեջքի շեղանկյուն մկանի, կամ բիցեպսի ներսի գլխիկի համաչափությունները շտկեն, ինչը սովորական մահկանացուների համար անիմաստ ձեռնաշարժություն ա, եթե համապատասխան ֆարմ աջակցում չունեն։ Էդ բոլոր վարժությունները ավելի շատ մկանները կմաշեն, քան կմեծացնեն։
Եթե առանց քիմիայի եք պարապում, թարգեք էդ խաղալիքները։ Կատարեք ընդամենը 5 վարժություն, շաբաթը ընդամենը 2 օր՝ 2 և 3 հանգստյան օրերով + շաբաթը 2-3 օր 20 րոպե վազք։
1 օր.
Ծանրաձողի պառկած հրում +
Պտտաձողի վրա ձգում +
Ձանրաձողի ուղղահայաց բարձրացում
2 օր. Հանգիստ
3 օր. Վազք 20 ր.
4 օր.
Ծանրաձողով կքանիստ +
Ծանրաձողի ձգում
5 օր. Հանգիստ
6 օր. Վազք 20ր.
7 օր. Վազք 20ր.
Ամենակարևոր պայմանը. անընդհատ ավելացնել ծանրաձողի քաշը, որպեսզի մաքսիմում կարողանաք կատարել 7-8 անգամ։ Հենց 8-րդ անգամը հեշտությամբ ստացվի, մյուս անգամ քաշը ավելացնում ենք։
Ձգումները կատարել լրացուցիչ ծանրությամբ, ու էլի ծանրությունն անընդհատ ավելացնելով։
Մի տարուց էնքան ուժեղ ու մեծ կլինեք, ինչքան գանտելներով ու մարզասարքերով 5 տարի պարապելով չէիք լինի։
Էջանիշներ