User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 142 հատից

Թեմա: Մարմնամարզություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարմնամարզություն

    Եկեք էս թեմայում կիսվենք մեր իմացած վարժություններով, որոնք օգտակար են էս կամ էն մկանի համար կամ ընդհանուր: Ես էլ երեկոյան կողմ կհարմարացնեմ, կկիսվեմ իմ մշակած եռօրյա համալիրը՝ յություբից, էստեղից էնտեղից հայթայթած վարժությունների հիման վրա, որոնց արդյունքները բավականին շոշափելի են: Ինձ թվում ա՝ շատ օգտակար ու հետաքրքիր թեմա կարա սա դառնա, նաև իրար խորհուրդ կարանք տանք, եթե ինչ-որ բան սխալ ենք անում, ասենք՝ էս համալիրում էսն ա պակաս, կամ էն: Խնդրում եմ՝ թեմային մոտենալ ամենայն լրջությամբ: Եվ հիշենք մեր դարավոր բարեկամների հինավուրց առածը՝ ֆիզկուլտուրա լեչիտ, սպորտ կալեչիտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.07.2015), Ձայնալար (04.08.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, էս ինչ խորանալ ես խորացել
    Իմ համեստ կարծիքով, բոլոր մկանների վրա պետք ա հավասարապես աշխատել, իսկ դա անում ա մենակ յոգան իրա ֆինտուֆլուշկա դիրքերով: Մնացած բոլոր վարժությունները կենտրոնանում են կոնկրետ մկանների/մկանախմբերի վրա:
    Իսկ ընդհանրապես իմ անձնական նախընտրությունը վազել + յոգա համադրությունն ա: Կարծում եմ՝ էնքան կարևոր չի, թե ինչ վարժություն ես անում, ինչքան ընդհանրապես ֆիզիկական ակտիվությունը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.07.2015), Շինարար (09.07.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, էս ինչ խորանալ ես խորացել
    Իմ համեստ կարծիքով, բոլոր մկանների վրա պետք ա հավասարապես աշխատել, իսկ դա անում ա մենակ յոգան իրա ֆինտուֆլուշկա դիրքերով: Մնացած բոլոր վարժությունները կենտրոնանում են կոնկրետ մկանների/մկանախմբերի վրա:
    Իսկ ընդհանրապես իմ անձնական նախընտրությունը վազել + յոգա համադրությունն ա: Կարծում եմ՝ էնքան կարևոր չի, թե ինչ վարժություն ես անում, ինչքան ընդհանրապես ֆիզիկական ակտիվությունը:
    Հա, անպայման վազել, շաբաթը երկու օր վազում եմ 1-ական ժամ, սկսում եմ 11,5 կմ/ժ արագությունից, հասնում մինչև 12,5 կմ/ժ: վարժությունները ավելի ժամանակատար են, քո յոգայի արդյունքը որոշ նկարներիցդ զգացվում ա, ասենք՝ կանգնած շպագատ, ահագին տպավորվել էի էդ նկարովդ, կեցցես:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.07.2015)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, հեծիկ առ ու լիքը քշի, թե քաղաքում, թե քաղաքից դուրս:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.07.2015), Աթեիստ (09.07.2015), Շինարար (09.07.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, հեծիկ առ ու լիքը քշի, թե քաղաքում, թե քաղաքից դուրս:
    Հա, հաստատ Մամաս վերջին անգամ վրաս ջղայնացավ, թե՝ աղջիկը ոտներին սենց մկաններ չպիտի ունենա:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, անպայման վազել, շաբաթը երկու օր վազում եմ 1-ական ժամ, սկսում եմ 11,5 կմ/ժ արագությունից, հասնում մինչև 12,5 կմ/ժ: վարժությունները ավելի ժամանակատար են, քո յոգայի արդյունքը որոշ նկարներիցդ զգացվում ա, ասենք՝ կանգնած շպագատ, ահագին տպավորվել էի էդ նկարովդ, կեցցես:
    Էդ կանգնած շպագատը ու մնացած ճկուն բաները միշտ էլ կարողացել եմ անել, խոսքս մկանների զարգացման մասին ա, ինչը նկարներում տենց չի էրևում, բայց ես հո զգում եմ, որ ուժեղացել եմ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,539
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն մոտ երկու ամիս ա կանոնավոր ֆիզիկական վարժություններ եմ անում, դրանից առաջ էլ միշտ անում էի, բայց մի երկու շաբաթ կանեի, մի քանի ամիս չէի անի։ Հիմա լուրջ կպել եմ։
    Մի զույգ գանտել եմ առել, ամեն մեկը 15 կգ, ծրագիր եմ կազմել իմ համար, պարապում եմ։

    Առաջի ամիսը ուրիշ ծրագրով էի պարապում՝ շաբաթը 3 օր, ամեն օր համարյա բոլոր մկանային խմբերի վրա աշխատում էի, մկանային ընդհանուր վիճակս մի քիչ խելքի բերելու համար։

    Հիմա, անցած շաբաթվանից սկսած, նոր ծրագիր եմ կազմել, շաբաթը 4 օր, ամեն օր աշխատում եմ 1, կամ մաքսիմում 2 մկանային խմբերի վրա։
    Հեսա 3 ժամից պարապմունքս սկսվում ա, էսօր ուսերի հերթն ա։ Արդեն չեմ համբերում երբ ա ժամանակն անցնելու ))
    Առաջ մենակ սկզբի մեկ, երկու օրն էի հավեսով պարապում, հետո մի քանի օր էլ զոռով պարապում էի, ու թարգում, իսկ հիմա անհամբեր սպասում եմ պարապմունքի օրերին։

    Ներկա պահին նպատակս մաքուր մկանային քաշ հավաքելն ա։ Մեկուկես ամսում 64 կգ-ից դարձել եմ 67կգ, էն դեպքում երբ փորիս շրջագիծը 2 սմ-ով պակասել ա ))
    Պլանավորում եմ մինչև 80-85 կգ քաշ հավաքեմ, հետո ուրիշ ծրագիր կկազմեմ, արդեն ներառելով մանր մկաններն ու կարդիո վարժություններ, ընդհանուր տեսքի, ու ճարպային շերտը նվազագույնի հասցնելու համար։

    Մի խոսքով թեման սրտովս էր ))
    Ազատ լինեմ, ծրագիրս կդնեմ էստեղ։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2015), Cassiopeia (09.07.2015), Աթեիստ (09.07.2015), Հայկօ (09.07.2015), Ձայնալար (04.08.2015), Շինարար (09.07.2015)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,332
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատ լինեմ, ծրագիրս կդնեմ էստեղ։
    Դիր, հետաքրքիր ա: Հատուկ սննդակարգ էլ ունե՞ս (սպիտակուցներ և այլն):
    DIXI
    carpe noctem

  14. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ես էլ իմ ծրագիրը դնեմ, ու նոր անցնեմ գործի, նախ ասեմ, ես սկսել եմ, երբ վաթսուն կիլո էր քաշս, սկզբում ուղղկաի տանը փորի պռես էի անում, ու հենումներ, որ մնում ա լավագույն վարժություններից մեկը, բայց սնունդս երևի ճիշտ չէի կազմակերպում, նիհարությանս հետ միասին, գաղտնի, միայն ինձ նկատելի փոր ունեի: Ու անընդհատ նստակյաց վիճակս, ծխելը թողնել ստիպեցին, որ լրջորեն անհանգստանամ: Սկսեցի փետրվարից սպորտզալ հաճախել, սկզբում էլի շատ անկազմակերպ, թեկուզ ամեն օր էի գնում, բայց վարժվում էի մենակ սարքերի վր, առանց որևէ պլանի: Սկզբում մենակ էի, հետո ընկերներիցս մեկը միացավ, սկսեցինք երկուսով, հետո մի ծանոթ աղջկա հանդիպեցինք էնտեղ, որ ինքը արդեն համալիր ուներ, որոշեց միանա մեզ, բայց համալիրը իհարկե նախատեսված էր աղջիկների համար, կատակում էի, որ վերջում կանացի ենք դառնալու: Բայց ոնց որ հասկացա, որ համալիր ունենալը շատ կարևոր ա: Հետո իր նշանածն եկավ մի քնաի օրով, եկավ արդեն իրա համալիրը սովորացրեց, որ մարդը տանսերկու տարի անում ա: Բայց ինքը գնաց, մեզ տրեներուհու հետ էլ ամուսնացավ, հետը տարավ:ԴԴ, երկու նոր մարդ միացան մեր խմբին, ու էնպես ստացվեց, որ փաստացի ամենափորձառուն էդ պահին ես էի, որ արդեն 68 կիլոգրամ էի կշռում, բայց անտեսնալի փորիկս ավելի էր անտեանլի դարձել, այսինքն՝ ընկերներիս համար ահագին տեսանելի արդյունք, ու մարդիկ լուրջ ինձ նից խորհուրդ էին հարցնում, թե ոնց անենք, որ թևերը կամ մնացած մկանները իմի նման դառնան Դե հո չէի կարող ասել՝ չգիտեմ, ստիպված պեղւոմներ արեցի ինտերնետում, մի հատ մեծ պլան գտա, որոը կրճատեցի, որ սարքը չունենք, հանեցի :ԴԴ Դարձրեցի եռօրյա, պլյուս երկու օր՝ կարդի, ես վազում եմ՝ 1 ժամ, ընդ որում վազլեն էլ սկսել եմ 10 րոպեցի, հիմա 1 ժամից ավել էլ կվազեմ, ուղղակի իմաստը չեմ տեսնում:

    վարժությունները չեմ էլ հիշում կոնկրետ որը ինչի համար ա, բայց նենց ա, որ բոլոր անհրաժեշտ մասերը ընդգրկված են, ու մի քիչ խառն ա, կուզեմ էս քննարկման արդյունքւոմ ավելի համակարգված դարձնեմ, ասած Արեային՝ ըստ մկանների:

    Բոլոր օրերը սկսում եմ 10-15 րոպե ընդհանուր տաքացնող վարժություններից՝ կքանստումներ, ձեռքերի, ոտքերի մարմնամարզություն թեթևի մեջ և այլն:


    Լինկերը վարժության պատկերի դնում եմ որպես լինկ, որ յություբյան վիդեոներով չծանրանա գրառումը:

    Օր 1.


    1. Նստարանին ծանրաձողի հրում

    Անում եմ չորս փուլով, սկզբում առանց որևէ ծանրության՝ էնքան տաքանամ, հետո 20, 30, 40 կգ (10-ական, 15-ական, 20-ական), յուրաքանչյուր փուլը 8 անգամ: Որ ուժեղանամ, կծանրացնեմ, ամենածանրը մտածում եմ կարողանամ 70 կգ (35-ական), ավել չարժե:


    2. Մարզաքարերով թռիչք

    4 փուլ, 8-ական անգամ, սկսում եմ 5 կգ-ից (2,5-ական), ավարտում 20 կգ-ով (10-ական)


    3. Ծանրաձողի կռացած բարձրացում

    4 փուլ, 8-ական անգամ, էլի սկսում եմ առանց ծանրության, քիչ-քիչ ավելացնում, ինչքնա կարամ:

    4. Մարզաքարի գլխից վեր բարձրացում:

    4 փուլ, 8-ական, սկսում եմ 10 կգ-ից (5-ական) ու բարձրանում աստիճանաբար փուլ առ փուլ:


    5. Ծանրաձողի կողային բարձրացում

    4 փուլ, 8-ական անգամ, էլի աստիճանաբար բարձրանցնում եմ քաշը:


    6. Ծանրաձողով երկգլխանի մկանի մարզում

    4 փուլ, 8-ական անգամ, բոլոր ծանրաձողով վարժությունների առաջին փուլն անում եմ առանց որևէ ծանրության:

    7. Մարզաքարով հետհարված ()

    յուրաքանչյուր ձեռքով չորսական փուլ, 8-ական անգամ

    8. Ծանրաձողի ուղղաձիգ բարձրացում:

    4 փուլ, 8-ական անգամ


    Բոլոր օրերը ավարտում եմ փորի հատվածի համար նախատեսված վարժությունների համալիրով: Էս չինացու վարժությունն եմ ես անում, չեմ իմանում, բայց զգում եմ, որ ինչ-որ անկապ ա դարձել, շատ հեշտ եմ անում:

    Ոնց հասկացաք՝ բոլոր վարժությունները անում եմ չորս փուլով, 8-ական անգամ, դրա համար մյուս օրերինը չեմ նշի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.07.2015)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր 2

    1. Ծանրաձողով պպզում:

    2. Հռոմեական ձգում:

    3. Կանգնած ոտնաթաթերի ձգում

    Ես սա անում եմ հենց էս աղջկա պես, առանց որևէ ծանրության, հեշտ չի, 4 փուլ, 8-12 անգամ


    4. Նստած ոտնաթաթերի ձգում
    4 փուլ, 20-ական անգամ

    5. Մարզաքարերով քայլելով լոքեր

    4 փուլ, 20-ական քայլ, էս վարժությունը առանց որևէ ծանրության ամենասկզբում տաքանալիս էլ եմ անում ամեն օր՝ մի փուլով

    6. Թեք նստարանին ծանրաձողի ձգում: Առաջին օրվա առաջին վարժությունն ա, նստարանը՝ 30-45 աստիճան թեքած:

    Որ ճիշտն ասեմ՝ ես սա ընդգրկել եմ, բայց առայժմ տեղը նույն վարժությունն ուղղակի կրկնում եմ՝ առանց թեքելու: Ընդհանրապես էդ վարժությունը, ու մեկ էլ մարզաքարերով քայլելը ամենաշատն եմ սիրում:

    7. Նստարանին մարզաքարերի ձգում էս էլ ա ընտիր վարժություն:

    8. Պարանի ներս քաշում

    Սա սարքի վրա ա, ու ահագին դժվար ա, ես որ ահագին փոքր ծանրություններով եմ առայժմ անում:


    Վերջում՝ չինացու եռավարժությունը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.07.2015)

  18. #10
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր 3

    1. Մարզաքարի գլիխց վեր բարձրացւոմ, նույնը ինչ առաջին օրը, ընդհանրապես էս երրորդ օրվա վարժությունները հա կրկնում եմ նախորդ օրերից:

    2. Մարզաքարի կողային բարձրացում, նույնը ինչ առաջին օրը:

    3. Ծանրաձողի կռացած բարձրացում, նույնը ինչ առաջին օրը:


    4. Latissimus մկանի վարժություններ, էս սարքի վրա ա, ես 70 կգ-ի վրա տառապում եմ, հազիվ 6 հատ եմ անում, բայց նախորդ փուլերը սկսւոմ եմ համապատասխանաբար 55 կգ-ից ու բարձրանում հինգ հինգ կիլո:


    5. Ձգումներ:

    Սա սկզբում ոչ մի հատ չէի կարողանում, հիմա ձեռքերը մոտիկոտ պահած կարողանում եմ ամեն փուլը 8-10 անգամ, ձեռքերը հեռու պահած՝ 5-6 անգամ:


    6. Մարզաքարարի բարձրացման էս մի վարժությունը

    յուրաքանչյուր ձեռքը չորսական փուլ, ութական անգամ

    7. Ծանրաձողով երկգլխանի մկանի մարզում, տես՝ օր 1-ում


    8. Թեք նստարանին երկգլխանի մկանի մարզում

    Եվ ավանդական փորի մկանների վարժությունը:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.07.2015, 18:37:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.07.2015)

  20. #11
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ասեմ, որ արդյունքը ես իմ վրա տեսնում եմ, շնորհակալ կլինեմ, եթե շտկումներ մտցնեք՝ ինչն ա ավել, ինչն ա պակաս, չնայած ավել բան չի լինի, գուցե ուղղակի ճիշտ խմբավորելու հարց առաջանա, կամ ավելացնելու վարժություններ: Անկապ թարգմանությունների համար կներեք, ես ինձ մոտ անգլերեն եմ նշել, որ հետիս եկողներին անունները անգլերեն եմ բնականաբար ասում, մի երկու տեղ էլ մարզաքարի փոխարեն ծանրաձող եմ գրել, բայց վիդեոներում ճիշտը երևում ա: Առողջ եղեք: Հա, ու սննդակարգի ամեն պխորհուրդ համապատասխան թեմայում կամ հենց էստեղ միայն ողջունվում ա, ես էն չինացուն եմ էլի հետևում, բայց իրանլսեմ, եսիմ ինչքնա պիտի ուտեմ ուրեմն:

  21. #12
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,539
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ասեմ, որ արդյունքը ես իմ վրա տեսնում եմ, շնորհակալ կլինեմ, եթե շտկումներ մտցնեք՝ ինչն ա ավել, ինչն ա պակաս, չնայած ավել բան չի լինի, գուցե ուղղակի ճիշտ խմբավորելու հարց առաջանա, կամ ավելացնելու վարժություններ: Անկապ թարգմանությունների համար կներեք, ես ինձ մոտ անգլերեն եմ նշել, որ հետիս եկողներին անունները անգլերեն եմ բնականաբար ասում, մի երկու տեղ էլ մարզաքարի փոխարեն ծանրաձող եմ գրել, բայց վիդեոներում ճիշտը երևում ա: Առողջ եղեք: Հա, ու սննդակարգի ամեն պխորհուրդ համապատասխան թեմայում կամ հենց էստեղ միայն ողջունվում ա, ես էն չինացուն եմ էլի հետևում, բայց իրանլսեմ, եսիմ ինչքնա պիտի ուտեմ ուրեմն:
    Ամենակարևորը պիտի խմբավորես մկանային խմբերով։ Մկանների համար շատ կարևոր ա վերականգնման ժամանակ ունենալը, եթե դու ամեն օր մարզես նույն մկանները, նախ չեն աճի (քիչ կաճեն) հետո վնասվածքներ էլ կարաս ստանալ։ Իսկ եթե ասենք երկուշաբթի լավ սատկացնում ես բիցեպսդ, հետո թողնում ես մի շաբաթ վերականգնվի, հաջորդ երկուշաբթի էլի նույն կերպ կարաս սատկացնես առանց հոգնածություն կամ մկանային ցավ զգալու, ու որ ամենակարևորն ա էդ մի շաբաթվա ընթացքում մկաններդ հանգստի վիճակում ավելի շատ կաճեն, քան ամեն օր մեկ-երկու վարժություն անելով։

    Հիմա իմ երկու ծրագրերն էլ կդնեմ։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2015), Նոյեմ (10.03.2016), Շինարար (09.07.2015)

  23. #13
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ներկա պահին նպատակս մաքուր մկանային քաշ հավաքելն ա։ Մեկուկես ամսում 64 կգ-ից դարձել եմ 67կգ, էն դեպքում երբ փորիս շրջագիծը 2 սմ-ով պակասել ա ))
    Պլանավորում եմ մինչև 80-85 կգ քաշ հավաքեմ, հետո ուրիշ ծրագիր կկազմեմ, արդեն ներառելով մանր մկաններն ու կարդիո վարժություններ, ընդհանուր տեսքի, ու ճարպային շերտը նվազագույնի հասցնելու համար։

    Մի խոսքով թեման սրտովս էր ))
    Ազատ լինեմ, ծրագիրս կդնեմ էստեղ։
    Բայց բոյդ ինչքա՞ն ա: ես սկզբում առջին անգամ միանգամից պարզեցի, որ արդեն 67 կիլոգրամ եմ, լուրջ շոկ էր, ամբոջղ կյանքւոմ ամենաշատը 62 կգ եմ եղել, կամաց հաշտվեցի, հիմա իհարկե էլ ավել եմ, բայց մտածում եմ՝ իմ բոյի հետ 70 կգ-ը եթե անցնեմ՝ արդեն անառողջ չի՞ լինի քաշս, որովհետև եթե էս տեմպով գնա, մինչև Նոր տարի հաստատ կանցնեմ, 75 էլ կհասնեմ:

  24. #14
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,416
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակարևորը պիտի խմբավորես մկանային խմբերով։ Մկանների համար շատ կարևոր ա վերականգնման ժամանակ ունենալը, եթե դու ամեն օր մարզես նույն մկանները, նախ չեն աճի (քիչ կաճեն) հետո վնասվածքներ էլ կարաս ստանալ։ Իսկ եթե ասենք երկուշաբթի լավ սատկացնում ես բիցեպսդ, հետո թողնում ես մի շաբաթ վերականգնվի, հաջորդ երկուշաբթի էլի նույն կերպ կարաս սատկացնես առանց հոգնածություն կամ մկանային ցավ զգալու, ու որ ամենակարևորն ա էդ մի շաբաթվա ընթացքում մկաններդ հանգստի վիճակում ավելի շատ կաճեն, քան ամեն օր մեկ-երկու վարժություն անելով։

    Հիմա իմ երկու ծրագրերն էլ կդնեմ։
    Ոնց որ իմ համարյա յուրաքանչյուր օրվա բոլոր վարժությւնները ամբողջ մարմնի համար, չնայած երկրորդ օրը ավելի շատ շեշտդադրված ա ոտքերի մաիսը: Մտածում եմ՝ գուցե երրորդ օրը ընդհանրապես բաց թողնեմ, որոնք չեն կրկնվում՝ ըստ մկանների տեղափոխեմ մյուս երկու խմբի վրա ու ավարտեմ դրանով: "ե չէ ընդհանուր առաջին օրը կարծում եմ՝ ավելի վերևի հատվածն ա՝ կրծքավանդակ և այլն, ուսեր, երկորդ օրը ոտքեր՝ ավելի շատ, բայց թեմայից դուրս գրառումներ կան

  25. #15
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,539
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •