Ակումբցիներ ջան
Երկար մտածելուց հետո որոշեցի ձեր օգնությանը դիմել։
Ինչպես արդեն ձեզնից շատերը գիտեն, հնարավորություն ունեմ Եվրոպայում սովորելու, եթե անհրաժեշտ գումարը գտնեմ։ Առաջին տարին Բուդապեշտում եմ ինելու՝ CEU-ում։
Արդեն կարողացել եմ կեցության համար անհրաժեշտ գումարը գտնել, բայց դեռ մնում է ուսման վարձի խնդիրը՝ մոտ 5000 եվրո։ Ու ոչ պակաս դժվար է վիզայի հարցը, քանի որ դա ստանալու համար պետք է իրենց ցույց տամ, որ էդ գումարն ունեմ։
Հիմա սենց մի տարբերակ է մտքովս անցնում, հատկապես Հայաստանից դուրս ապրող ակումբցիներ ջան։ Եթե հնարավորություն ու ցանկություն ունեք, կխնդրեի ինձ մի փոքր օգնել էդ հարցում։ Եթե ձեզ համար էդ գումարը շատ կարևոր է, ես անպայման հետ կփոխանցեմ վիզայի համար դիմելուց հետո, էնքան որ իրենց էդ գումարը ցույց տամ։
Իսկ եթե մի քիչ ավելի բարիները կգտնվեն, ովքեր կունենան մի փոքր «ավել» գումար, որն իրենց մի քանի ամիս կարող է անհրաժեշտ չլինի, իրենցից պարտք եմ խնդրում՝ մյուս տարվա հունվարից սկսած անպայման վերադարձնելու պայմանով։ Կարող եմ պարտավոագիր էլ ստորագրել
Համենայն դեպս շատերդ ինձ ճանաչում եք, իմ մասին տեղեկություններ ունեք։ Եթե կասկածներ ունեք, ապա քավ լիցի, պետք չի որևէ բան անել տեց, ես էլ ինձ վատ կզգամ։ Իսկ ովքեր վստահում են ու կարող են օգնել, ես ամոթից գետինը մտնելով դիմում եմ իրենց
Չգիտեմ՝ էս միջոցն ինչքանով է ռեալ, բայց քանի որ ժամանակն արդեն սեղմում է, իմ ուղեղն էլ արդեն չի դիմանում լարվածությանը, ձեռքս փրփուրներին եմ գցում։
Եթե պատրաստակամներ կան կամ մարդիկ, ում ավելի մանրամասն ինֆորմացիա է պետք, էստեղ կամ անձնական նամակով գրեք ինձ, ես բոլոր տվյալները կտրամադրեմ։
Շնորհակալություն, որ կարդացիք։
Էջանիշներ