User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Դիետա

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիետա

    Ժող, ուրեմն էս օնլայն դիետաները որ նայում եմ, մեկը մյուսից աբսուրդ ա թվում: Խնդիրը էն ա, որ հիմա ես եմ կառավարում իմ սննդակարգը, ու հաստատ չեմ ուզում առողջությունս կորցնել: Բայց էս օնլայն դիետաները որ նայում եմ, ասում ա՝ օրը վեց անգամ սնվել, ու ամեն անգամվա համար էս-էն-էն, տենց ուտեմ՝ մի ամսվա մեջ 20 կիլո ավելորդ քաշ կհավաքեմ: Մյուս կողմից էդքան վստահ չեմ իմ հիմիկվա սննդակարգում, այսինքն՝ համոզված եմ, որ սխալ եմ անում: Մի խոսքով՝ կխնդրեի էստեղ ճիշտ դիետաների խորհուրդներ տալ, ձեզնից շատերը կազմակերպում են իրանց ընտանիքների սնունը և այլն, ո՞նց եք անում, ի՞նչն ա պարտադիր, որքա՞նն ա նորմալ: Ասենք՝ ես մակարոնեղեն բացարձակ չեմ առնում, մտածում եմ, որ առանց էն էլ հաց ուտում եմ (օրը ոչ ավել քան մի շերտ), հերիք ա, բայց արդյո՞ք հացամթերքի վնասակարության մասին խոսակցությունները արդարացված են, ասենք՝ տենց լինի՝ իտալացիք, որ կամ պաստա կամ պիցցա են ուտում, պիտի աշխարհի ամենաանառողջ մարդիկ լինե՞ն: Հետո մենք Հայաստանում սովոր ենք, որ ամեն բանի լավը յուղոտն ա, իսկ էստեղ նույնիսկ չզտված կաթնամթերքը Հայաստանում կհամարվեր զտված, բա յուղը անհրաժե՞շտ չի օրգանիզմին (հոլանդացի օֆֆիսմեյթս ասում ա՝ հակառակը, էստեղի ամենազտվածը իրանց մոտ չզտված կհամարվեր, դե արի բան հասկացի): Վերջը սննդակարգի մասին խորհուրդներ, քննարկումներ գուցե առաջանան:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ուրեմն էս օնլայն դիետաները որ նայում եմ, մեկը մյուսից աբսուրդ ա թվում: Խնդիրը էն ա, որ հիմա ես եմ կառավարում իմ սննդակարգը, ու հաստատ չեմ ուզում առողջությունս կորցնել: Բայց էս օնլայն դիետաները որ նայում եմ, ասում ա՝ օրը վեց անգամ սնվել, ու ամեն անգամվա համար էս-էն-էն, տենց ուտեմ՝ մի ամսվա մեջ 20 կիլո ավելորդ քաշ կհավաքեմ: Մյուս կողմից էդքան վստահ չեմ իմ հիմիկվա սննդակարգում, այսինքն՝ համոզված եմ, որ սխալ եմ անում: Մի խոսքով՝ կխնդրեի էստեղ ճիշտ դիետաների խորհուրդներ տալ, ձեզնից շատերը կազմակերպում են իրանց ընտանիքների սնունը և այլն, ո՞նց եք անում, ի՞նչն ա պարտադիր, որքա՞նն ա նորմալ: Ասենք՝ ես մակարոնեղեն բացարձակ չեմ առնում, մտածում եմ, որ առանց էն էլ հաց ուտում եմ (օրը ոչ ավել քան մի շերտ), հերիք ա, բայց արդյո՞ք հացամթերքի վնասակարության մասին խոսակցությունները արդարացված են, ասենք՝ տենց լինի՝ իտալացիք, որ կամ պաստա կամ պիցցա են ուտում, պիտի աշխարհի ամենաանառողջ մարդիկ լինե՞ն: Հետո մենք Հայաստանում սովոր ենք, որ ամեն բանի լավը յուղոտն ա, իսկ էստեղ նույնիսկ չզտված կաթնամթերքը Հայաստանում կհամարվեր զտված, բա յուղը անհրաժե՞շտ չի օրգանիզմին (հոլանդացի օֆֆիսմեյթս ասում ա՝ հակառակը, էստեղի ամենազտվածը իրանց մոտ չզտված կհամարվեր, դե արի բան հասկացի): Վերջը սննդակարգի մասին խորհուրդներ, քննարկումներ գուցե առաջանան:
    Երկար փնտրտուքների արդյունքում ես մի եզրակացության եմ էկել. պետք ա սնվել օրվա մեջ էնքան անգամ, ինչքան ուզում ես, ուտել էն, ինչից քեզ լավ ես զգում, էնքան, ինչքան հերիք ա կշտանալու համար: Մնացած սաղ սուտ ա:
    Հացամթերքի վնասակարության մասին խոսակցություններն արդարացված են: Բայց որ որոշ ժամանակ սպիտակ հաց չես ուտում, հետո չես էլ կարում:

  3. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար փնտրտուքների արդյունքում ես մի եզրակացության եմ էկել. պետք ա սնվել օրվա մեջ էնքան անգամ, ինչքան ուզում ես, ուտել էն, ինչից քեզ լավ ես զգում, էնքան, ինչքան հերիք ա կշտանալու համար: Մնացած սաղ սուտ ա:
    Հացամթերքի վնասակարության մասին խոսակցություններն արդարացված են: Բայց որ որոշ ժամանակ սպիտակ հաց չես ուտում, հետո չես էլ կարում:
    Իմ համար ուտելու ենթակա հացը մենակ մի գույն ունի՝ սպիտակ։ Առանց հացի սոված կմեռնեմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, առողջարար սնվելու հիմք ա համարվում բալանսավորված սնվելը։
    Բայց որ օնլայններ նայում ես , հա, նենց տպավորություն ա որ սաղ օրը դրա վրա պետք ա ծախսես, կամ հենց ուտելու կամ ուտելը պլանավորելու, սարքելու։

    Ես մի երկու իմ կարծիքով, օգտակար խորհուրդ տամ ուղղակի։
    Սալաթների հետ միայն զեյթունի ձեթ, ժարիտների հետ՝ եգիպտացորենի կամ էլի՝ զեյթունի։
    Սալաթ միշտ ունեցի ռացիոնումդ, թեթևներից, պարտադիր չի 100 տեսակ բան գնա մեջը։
    Ապուրներ սարքի՝ որքան կարաս հաճախ։ մի քանի բան կարող եմ սովորեցնել։

    Քեզ կհրավիրեմ ՖԲ-ի մի հատ խումբ, կատեգորիաներով աշխարհի ուտելիքը կա, սարքած, փորձած, նկարներով։ Հաստատ կօգնի։ Մեր երեխեքն են, հայ համով ձեռով կնանիք

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սալաթների հետ միայն զեյթունի ձեթ, ժարիտների հետ՝ եգիպտացորենի կամ էլի՝ զեյթունի։
    Լիլ ջան, զեյթունի ձեթը մենակ թարմ ա օգտակար։ Ինքը բարձր ջերմաստիճանից նույնիսկ վնասակար ա դառնում։

    Մի երկու բան էլ ես ասեմ՝ աշխատելով շատ չխորանալ ։ Խորանալ էլ կարող եմ, իհարկե, նույնիսկ հաճույքով, բայց միայն եթե հատուկ հետաքրքրի, թե չէ՝ գլուխ տանել չեմ ուզենա, էլի։

    Շին, ուրեմն աշխատի հնարավորինս շատ թարմ միրգ ու բանջարեղեն ուտել։ Եթե նախաճաշից առաջ կարողանաս միրգ ուտել, լավ կլինի։ Եթե չէ, ուրեմն օրվա ընթացքում գոնե մի անգամ ինչքան կարող ես՝ միրգ կեր։ Շատ չի լինի հաստատ։ Բայց ցանկալի ա, ասենք, երկու անգամ ուտես։ Օրվա ընթացքում թարմ բանջարեղենով ու հնարավորինս շատ կանաչեղենով սալաթ էլ կեր անպայման։ Մեկ էլ օրը մոտ մի բուռ ընկուզեղեն ու սերմեր (արևածաղկի, դդումի և այլն)։ Միրգն աշխատի ուտել սոված փորին, այսինքն՝ ոչ թե սկզբում ճաշ, հետո՝ միրգ, այլ հակառակը։ Ցանկալի ա՝ մրգից հետո գոնե կես ժամ անցնի, նոր ճաշ կամ ուրիշ բան ուտես։ Մեկ էլ աշխատի ուտելու ժամանակ և ուտելուց անմիջապես հետո հեղուկ չօգտագործել՝ ոչ ջուր, ոչ էլ հյութեր, բայց հատկապես հյութեր։ Ցանկալի ա, որ ուտելուց հետո մոտ երկու ժամ անցնի, նոր հեղուկ խմես։ Եթե սովոր ես ուտելու ընթացքում և անմիջապես հետո հեղուկ օգտագործելուն, սկզբում շատ բարդ կթվա չօգտագործելը, բայց սեփական փորձից եմ ասում. լրիվ սովորելու վրա ա։ Մի քանի անգամից հետո կզգաս, որ ավելի թեթև ես տանում էդ «զրկանքը», իսկ մոտ 1-2 շաբաթից հավանաբար ընդհանրապես պահանջ էլ չես ունենա խմելու։ Ես, օրինակ, հիմա ընդհանրապես չեմ ունենում տենց պահանջ։ Շատ հազվադեպ, էն էլ ծանր ու ոչ էնքան օգտակար ուտելիքներից հետո միայն։

    Մեկ էլ աշխատի հնարավորինս խուսափել տապակած սննդից։ Խանութից որևէ պատրաստի սննդամթերք առնելիս էլ բաղադրամասերը նայի։ Մի քիչ ընդհանուր ասեմ. եթե նկատում ես, որ Մենդելեևի աղյուսակը զգալի չափով առկա ա, ուրեմն աշխատի հեռու մնալ դրանից ։

    Եթե հարցեր ունենաս, գրի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.07.2015), Mr. Annoying (09.07.2015), Մինա (09.07.2015), Շինարար (09.07.2015)

  8. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան, զեյթունի ձեթը մենակ թարմ ա օգտակար։ Ինքը բարձր ջերմաստիճանից նույնիսկ վնասակար ա դառնում։
    Ես բաներ կա, որ ժարիտի դեպքում էլ եմ զեյթուն անում, օրինակ բոլոնյեզե սոուսը, բայց հա, ինքը թարմերի հետ ա լավ, ճիշտ ես։

  9. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալաթեա ջան, Ուլուանա ջան, թեման հենց բացել եմ խորհուրդներ ստանալու համար, ինչքան շատ, էնքան լավ: Ջրի պահը չհասկացա, բա ասում են՝ ինչքան կարաս շատ ջուր խմի:

  10. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալաթեա ջան, Ուլուանա ջան, թեման հենց բացել եմ խորհուրդներ ստանալու համար, ինչքան շատ, էնքան լավ: Ջրի պահը չհասկացա, բա ասում են՝ ինչքան կարաս շատ ջուր խմի:
    Էդ ինչքան կարող ես շատ ջուր խմելու թեման շատ վիճահարույց ա, տարբեր կարծիքներ կան։ Համենայնդեպս, եթե հավատում ես հնարավորինս շատ ջուր խմելու օգտակարությանը, էլի խմի, բայց ոչ ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո։ Ասենք, ուտելուց մի 15-30 րոպե առաջ ինչքան ուզում ես՝ խմի ։ Ես կոնկրետ ուտելու ընթացքում և հետոյի մասին էի ասում միայն, որ պետք չի, ոչ թե որ ընդհանրապես ջուր չխմես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (09.07.2015), Շինարար (09.07.2015)

  12. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, վաղուց էի ուզում կարդալ, հավեսի ընկա։ Պարզվում ա ըստ մի քանի սայթերի՝ զեյթունի ձեթով ժարիտը վտանգավոր չի, ոնց համարվում ա։

    by John P. Thomas
    Health Impact News

    One of the most common myths perpetrated on the Internet is that while olive oil is healthy, it should not be used for cooking or frying. The belief is that somehow the high heat used in cooking or frying makes olive oil unhealthy. However, this belief is not consistent with historical uses of olive oil in Mediterranean cuisine, nor with a wide body of published research.

    Olive oil is not only safe for cooking, but it is recommended by scientists and olive oil experts for high temperature frying! The notion that extra virgin olive oil should never be heated or used for cooking is not supported by research.

    Dr. Mary Enig, author of Know Your Fats, is one of America’s foremost experts on healthy fats and oils. She recommends her own personal blend of oils including using olive oil for cooking. She states,

    “A unique blend of oils that can be used for sautéing and light frying is one that is a blend of coconut oil (one-third), sesame oil (one-third), and olive oil (one-third). It is easy to make up in small portions ranging from a single tablespoon measure (one teaspoon of each oil) to a pint and a half size (one cup of each oil).”1

    Dr. Enig’s recommendation is supported by a wide body of peer-reviewed published research. The high levels of antioxidants present in the highest quality olive oils, usually classified as extra virgin olive oils, are what make olive oil heat stable and an excellent choice for frying or cooking.

    A study reported in the Journal of Agricultural and Food Chemistry tested the effects of continuously heating virgin olive oil for 36 hours to measure how the oil degraded. The scientists reported:

    - See more at: http://healthimpactnews.com/2014/myt....8AKymT72.dpuf
    Աղբյուր

    Myth number one: The smoking point of olive oil is too low for frying.

    Some cooking oils and fats will reach what is referred to as the smoking point before reaching temperatures required for a good fry. The smoking point is the temperature at which a chemical change takes place resulting in undesirable smoke and flavor. Olive oil is not one of them. The smoking point of extra virgin olive oil is somewhere between 380 and 410 degrees Fahrenheit, depending on the impurities and acid content of the olive oil: the better the quality, the higher the smoking point. So, it appears that the smoking point of olive oil is well above the temperature required.

    Myth number two: Frying temperatures will change olive oil from a ‘good oil’ to a ‘bad oil.’

    Cooking fats and oils are considered dietary fats of which there are three types, saturated, trans and unsaturated. The first two are bad, but the third, unsaturated fat, includes olive oil, a healthy plant-derived dietary fat. The heat required to raise the temperature of olive oil high enough to fry food cannot change the chemical composition of olive oil from a good one to a bad one.
    Աղբյուր

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ինչքան կարող ես շատ ջուր խմելու թեման շատ վիճահարույց ա, տարբեր կարծիքներ կան։ Համենայնդեպս, եթե հավատում ես հնարավորինս շատ ջուր խմելու օգտակարությանը, էլի խմի, բայց ոչ ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո։ Ասենք, ուտելուց մի 15-30 րոպե առաջ ինչքան ուզում ես՝ խմի ։ Ես կոնկրետ ուտելու ընթացքում և հետոյի մասին էի ասում միայն, որ պետք չի, ոչ թե որ ընդհանրապես ջուր չխմես։
    Ուտելու հետ խմել-չխմելն էլ ա վիճահարույց Էն ա, Դանիայում սաղ ուտելու օբյեկտներում ձրի ջուր են տալիս, որ քաջալերեն ուտելու հետ ջուր խմելը, դեռ ղեկավարս էլ վրաս հա ջղայնանում ա, որ լանչին առանց ջրի բաժակի եմ ներկայանում:

    Իսկ քանակը, իմ համեստ կարծիքով, պետք ա լինի էնքան, ինչքան ուզում ես: Մի կողմից, չի կարելի թույլ տալ, որ ծարավ մնաս: Մյուս կողմից, չի կարելի զոռել, որ երկու լիտր խմես: Ի վերջո, ջրի պահանջը մի շարք հանգամանքներից ա կախված. ֆիզիկական ակտիվություն, եղանակ, կերած սնունդ, նյութափոխանակություն և այլն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

  16. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ բանջարեղեն, ընկույզ, նաև պարտադիր մսեղեն (հիմնականում թռչնի, որովհետև արագ ա պատրաստելը), կաթնեղեն, ձու, ձուկ, ընդմիջելով անպայման աշխատում եմ ունենալ, միրգը նույնպես, ամեն բան ձեթով եմ սարքում, բայց ճիշտն ասած՝ արևածակի ձեթ էի առնում, որ ասում եք՝ եգիպտացորենն ավելի լավ ա, կանցնեմ՝ եգիպտացորենի: Էդ միրգը սոված փորինն էլ էր հետաքրքիր, չգիտեի, կանեմ անպայման: Մեկ էլ էդ շատ անգամներ սնվելը չեմ կարողանում ապահովել, օրը երեք անգամ էն օրերը, որ չեմ պարապում, մեկ էլ չորս անգամ, եթե մարզւոմների եմ գնում՝ մի հատ մարզումից հետո, բայց արդեն դրսում՝ կասկածելի որակի:

    Օրվաս ռացիոնը ահագին միօրինակ ա, պարտադիր բրինձ եմ ունենում, մեջը գազար կտրտած ու սոխ, կիսաուզբեկական փլավ, որպես ածխաջրերի փոխարինող, էդ հիմնականում կեսօրվա ուտելու համար, հետը՝ միս, կամ սունկ կամ ձվով տապակած կանաչի, ու թեթև սալաթ, կամ կաղամբով ու ամեն ինչով խառը խշտիկ, կամ սովորական մեր ավանդական վարունքգ պոմիդոր: Ընթրիքին, որը շատ ուշ եմ անում, որովհետև շատ ուշ եմ տուն գնում՝ էլի միս կամ ձվով ինչ-որ բան, ու սալաթ, էս անգամ բրինձ չկա, բայց հետը մի կտոր հաց, հա սալաթի մեջ անպայման մի բուռ ընկույզ եմ լցնում:

    Առավոտն էլ թեթև՝ մեղր, յոգուրտ, միրգ, ու հա՝ միրգ ամեն ուտելուց հետո պարտադիր: Գիտեմ, որ էդ ուշ ուտելը օրինակ սխալ ա, կկարամ էստեղ սուպերմարկետից էդ խառը սալթներից վերցնեմ, որ ահագին մեծ ընտրության հնարավորություն կա, ու ինքդ ես որոշում ինչքան ինչ, գներն էլ՝ տանելի, ինձ թվում ա՝ ավելի առողջարար կլինի, քան համբուրգեր-մամբուրգերը:


    Ինչ եկել եմ էստեղ, հիմնականում էս վերջին չորս ամսում՝ ութ կիլո քաշ եմ հավաքել, որը որևէ կերպ ճարպեր չի ավելացրել, ասենք՝ չեմ լենացել, փորս չի մեծացել, ամբողջը մկան ա, չեմ կարծում՝ ինձ սրանից ավել պետք ա, բայց էս էլ պահպանել ա պետք: Վերջը որոշել եմ սեպտեմբերից իրոք ավելի նորմալացնել գրաֆիկս, թեման դրա համար եմ բացել, որովհետև էդ վեց անգամվա սնվելը ինձ համար բացառվում ա, չորսն էլ էլի չգիտեմ, տեսնեմ՝ ինչ կասեք, եթե խիստ անհրաժեշտ ա, համ էլ մտածեցի՝ կարող ա օրինակը վարակիչ լինի, շատերը ուզենան զբաղվեն իրանցով սենց ասած:


    Հետո շատ քաղցրակեր էի, լրիվ բացառել եմ շաքարը, բացառել եմ նաև սուրճն ու թեյը, այսինքն՝ աֆթընուն թիի որ հրավիրում են, էդպես հյուր տեղը խմում եմ, կամ սրճարանում հազարից մեկ մի բաժակ սուրճ կարելի ա, բայց ոչ ամեն օր, հացը ուղղակի արդեն տեսնում եմ դեմս դրած ա՝ ուտում եմ, երևի որ չառնեմ, կարիքը սկի եմ էլ զգում, բայց Աթեիստի ասած՝ առաջ ահավոր հացակեր էի:

    Մի խոսքով, էրեխեք, ահագին ճիշտ ուղու վրա եմ՝ իմ կարծիքով, բայց սննդակարգս հաստատ ուղղման կարիք ունի, շնորհակալ եմ եղած, ու լինելիք արձագանքների համար:

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, օրը երեք-չորս անգամն արանքներում սնեքերով լրիվ նորմալ ա: Էդ չգիտեմ որտեղ ես կարդացել օրը վեց անգամվա մասին, բայց վեց անգամ մենակ ստամոքսի խոց ունեցողներին են խորհուրդ տալիս ուտել, էդ էլ նրա համար, որ ստամոքսը դատարկ չմնա:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.07.2015)

  19. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ քունջութ օգտագործի Շին, կալցիի ամենալավ պարունակիչն ա, կաթնեղենից էլ լավ։
    Սալաթների մեջ կարաս լցնես։
    Sesame seed-ն ա։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.07.2015)

  21. #14
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես խորհուրդ չէի տա, սալաթներ ուտել, ավելի լավ ա, օրինակ վարունգը կծելով ուտես, քան թե կտրատես սալաթ սարքես ու նոր ուտես: Այսինքն՝ հում բանջարեղենն ինչքան, քիչ կտրատես ու էդպես ուտես, այնքան ի օգուտ քեզ: Ուտելիքն, ինչքան պարզ լինի, այնքան լավ: Մեկ էլ խորհուրդ կտայի ամեն օր, մածուն ուտես:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  22. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի որ կտրտում ենք, ի՞նչ ա լինում։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Srtik (09.07.2015)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիետա
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.10.2009, 00:59
  2. Համաակումբային գարնանային դիետա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 70
    Վերջինը: 22.03.2009, 22:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •