Ժող, ուրեմն էս օնլայն դիետաները որ նայում եմ, մեկը մյուսից աբսուրդ ա թվում: Խնդիրը էն ա, որ հիմա ես եմ կառավարում իմ սննդակարգը, ու հաստատ չեմ ուզում առողջությունս կորցնել: Բայց էս օնլայն դիետաները որ նայում եմ, ասում ա՝ օրը վեց անգամ սնվել, ու ամեն անգամվա համար էս-էն-էն, տենց ուտեմ՝ մի ամսվա մեջ 20 կիլո ավելորդ քաշ կհավաքեմ: Մյուս կողմից էդքան վստահ չեմ իմ հիմիկվա սննդակարգում, այսինքն՝ համոզված եմ, որ սխալ եմ անում: Մի խոսքով՝ կխնդրեի էստեղ ճիշտ դիետաների խորհուրդներ տալ, ձեզնից շատերը կազմակերպում են իրանց ընտանիքների սնունը և այլն, ո՞նց եք անում, ի՞նչն ա պարտադիր, որքա՞նն ա նորմալ: Ասենք՝ ես մակարոնեղեն բացարձակ չեմ առնում, մտածում եմ, որ առանց էն էլ հաց ուտում եմ (օրը ոչ ավել քան մի շերտ), հերիք ա, բայց արդյո՞ք հացամթերքի վնասակարության մասին խոսակցությունները արդարացված են, ասենք՝ տենց լինի՝ իտալացիք, որ կամ պաստա կամ պիցցա են ուտում, պիտի աշխարհի ամենաանառողջ մարդիկ լինե՞ն: Հետո մենք Հայաստանում սովոր ենք, որ ամեն բանի լավը յուղոտն ա, իսկ էստեղ նույնիսկ չզտված կաթնամթերքը Հայաստանում կհամարվեր զտված, բա յուղը անհրաժե՞շտ չի օրգանիզմին (հոլանդացի օֆֆիսմեյթս ասում ա՝ հակառակը, էստեղի ամենազտվածը իրանց մոտ չզտված կհամարվեր, դե արի բան հասկացի): Վերջը սննդակարգի մասին խորհուրդներ, քննարկումներ գուցե առաջանան: