StrangeLittleGirl (13.06.2017), Աթեիստ (13.06.2017), Տրիբուն (14.06.2017)
Շին ջան, ես ստամոքսի խնդիր չունեմ Իմ ստամոքսը սկսում ա ցավել, երբ սոված եմ մնում։ Իսկ դա պայմանավորված ա լեղապարկի հեռացմամբ, որն անցյալ տարի եմ տարել, որն իր հերթին պայմանավորված էր ժառանգական գործոններով (իմ ցեղի սաղ կանայք ունեն էդ խնդրից՝ անկախ ապրելակերպից) ու տարիներ առաջ լիքը սոված մնալով։ Ասածս էն ա, որ երբեմն վատ սնունդ ընդունելն ավելի լավ ա, քան սոված մնալը։
Ու նաև ասածս էն ա, որ չկա առողջ սննդակարգի մի հստակ բանաձև։ Մի բանը մեկի մոտ կարա լավ աշխատի, մյուսի մոտ՝ վատ։ Դա պայմանավորված ա ժառանգական գործոններով, ընդհանուր ապրելակերպով և այլնով։ Երևի դու պատկերացում չունես, թե ինչքան շատ են էս կամ գենետիկ խնդիր ունեցող մարդիկ, որոնց սննդակարգը պիտի էս կամ էն կողմ գնա։ Օրինակ մի կոլեգա ունեմ, որին բանջարեղենն ա թունդ հակացուցված։ Ամեն անգամ բանջարեղեն օգտագործելուց հաջորդ օրն ինքը ոտի վրա չի կարում մնա։ Դե արի ու էդ մարդուն բուսակեր դարձրու։ Լակտոզ ինտոլերանտը կաթնամթերք չի կարում ընդունի՝ լինի դա բարձր, թե ցածր յուղայնությամբ։ Ընկուզեղենից ալերգիա ունեցողն ընկուզեղենն ա բացառում իրա ռացիոնից։ Ասածս էն ա, որ սխալ ա դնել, ինչ-որ մեկի խորհուրդներով կուրորեն առաջնորդվել։ Պետք ա գտնել էն, ինչն ամենալավն ա աշխատում տվյալ օրգանիզմի համար։
Տրիբուն (14.06.2017)
Ի դեպ, միգրենի մասին։
Ես ծնված օրից միգրեն ունեմ, ահավոր անհանգստացնում ա, ինչ բժշկի մոտ ասես չեմ գնացել, ոչ մի օգուտ։
Սպորտով զբաղվելը չի օգնում։
Ու նկատել էի, որ քաղցր ուտելուց հետո, մոտակա ժամերին գլխացավի սկսվելու հավանականությունը կտրուկ բարձրանում ա։
Մի տեղ կարդացել էի, որ միգրենը տարբեր մարդկանց մոտ, կարա լրիվ տարբեր պատճառներից սկսվի, ու էդ պատճառներից մեկն էլ սնունդն ա։
Մեկի մոտ կարա քաղցրից սկսվի, մյուսի մոտ ցիտրուսային համերից, սուրճից և այլն։
Ու որ ամենակարևորն ա, դա համարյա միշտ, տվյալ մարդու ամենասիրած ուտելիքն ա լինում, ու շատ հաճախ չեն էլ կասկածում թե գլխացավը կարա դրանից սկսվի։
Ես էլ անընդհատ դադարեցնում էի քաղցր ուտելը, մի քանի օր գլխացավերը անցնում էին, հետո նորից էին սկսվում, ես էլ մտածում էի, որ քաղցրը երևի իրականում կապ չունի, նորից սկսում էի ուտել։
30 տարի տառապելուց հետո, վերջը հանկարծ զգացի, որ գլխացավերը իրականում ոչ թե քաղցրից, այլ յուղոտ ուտելիքից, կամ սպիտակ հացից հետո են սկսվում։
Էդ իմ ամենասիրած բաներն են։
Օր չկար, որ հացի վրա քսած կարագ չուտեի։ Ու քանի որ դա միշտ իմ կերակրացանկի անբաժան մասն էր եղել, չէի էլ կասկածում, որ դրանցից կարա գլխացավ սկսվի։
Հիմա ոչ սպիտակ հաց եմ ուտում, ոչ յուղոտ ուտելիք, ոչ քաղցրավենիք։ Գլխացավերս համարյա անցել են։
Բոլոր միգրեն ունեցողներին խորհուրդ. հիշեք ձեր ամենասիելի ուտելիքը որն ամեն օր ուտում եք, աշխատեք մի քանի օր չուտել, եթե տարբերություն զգաք՝ ընդհանրապես հրաժարվեք դրանից։
Արէա ջան, ես իմը շատ կոնկրետ գտել եմ։ Միգրենը երկու բանից ա լինում․ երկար ժամանակ սոված մնալուց (կամ եթե էդ սովածությունը փորձում եմ դատարկ կալորիաներով լցնել) ու մեկ էլ կարմիր գինուց։ Արդյունքում՝ առաջ եթե շաբաթը մեկ կամ ամիսը մեկ-երկու անգամ էի ունենում միգրեն, հիմա տարին մեկ կամ կլինի, կամ չի լինի, էն էլ եթե լինում ա, արդեն նախապես գիտեմ, որ լինելու ա, որովհետև կա՛մ կարմիր գինի եմ խմում, կա՛մ երկար սոված եմ մնում։
Բարեբախտաբար, էդպիսի սիրած ուտելիք չունեմ, որից ամեն օր կուզենամ ուտել։
Բյուր, քիչ ուտել չի նշանակում սոված մնալ։ Ու մի հայտնի անեկդոտ կա, կարծեմ էլի էմ գրել, կամ ոչ էստեղ․
- Պարզվում է մեր ընդունած սննդի քսան տոկոսը բավական է մեզ ապրեցնելու համար։
- Իսկ ինչի՞ համար է մնացած ութսուն տոկոսը։
- Բժիշկներին ապրեցնելու համար։
Զեն բուդդիզմն էլ իր կողմից, ճիշտ ապրելակերպի սկզբունքների մեջ ասում է․ սեղանից վեր կաց դեռ մի քիչ սոված։
Դե հայտնի է, որ սնունդ ընդունելուց որոշ ժամանակ հետո է մեզ "տեղ հասնում", որ արդեն կշտացել ենք։ Չգիտակցելով դա՝ ուտում ենք ավելի շատ, քան պետք է։
Չես կարա ասես։ Ես մի պահ զուտ հետաքրքրության համար հաշվարկել էի, թե իմ օրգանիզմին ինչքան սնունդ ա պետք, ինչքան եմ շարժվում ու ինչքան ու ինչ եմ ուտում։ Հետաքրքիր էր, որ ամեն օր շատ քիչ էր պահանջից շատ կամ քիչ։ Ամեն հասուն մարդ ինքն իր նորման շատ լավ գիտի։ Ու ասենք ես չեմ կարա երկու մետր բոյ ունեցող բասկետբոլիստից պահանջեմ, որ էնքան ուտի, ինչքան ես եմ ուտում։
Էդ ուշ տեղ հասնելու հետ կապված էլ ասեմ, որ դա զուտ արագ ու դանդաղ ուտելով ա պայմանավորված։ Նորմալ տեմպով ուտելու դեպքում ընդունում ես էնքան սնունդ, ինչքան քեզ պետք ա։
Բայց երբ ասում եմ "քիչ", ինչից ենթադրեցիր, որ էդ քիչը ինչ-որ կոնկրետ քանակություն ա՝ բոլորի համար նույնը։ Բնականաբար նկատի ունեի ամեն մեկին իր ռացիոնի համեմատ։ Կարծեմ գաղտնիք չի, որ շատ մարդիկ ուտում են պարզապես շատ, որովհետև հաճույք են ստանում սննդի համից և ուզում են էդ հաճույքից շատ ու երկար ստանալ։
Երեկ չէ առաջի օրը հյուր ունեի։ Առաջարկեցի պիցա պատվիրել։ Բա թե՝ գլյուտեն չեմ ուտում։ Հարց չկա, կարող ենք առանց գլյուտենի base-ով պատվիրել։ Բա թե՝ համով չէ։ Հետո հարցրեցի՝ ինչու գլյուտեն չի ուտում, ինքն է որոշել, թե դիագնոզ է, արդյոք վաղուցվանից է, և այլն։ Սկսվեցին կռուտիտներ, կարճ ասած՝ կոնկրետ գլյուտենն այդտեղ ոչ մի կապ չուներ։ Եթե մի քիչ էլ խորանայի, երևի պարզվեր, որ չգիտի էլ՝ գլյուտենն ինչ է։ Այ սենց է շատ մարդ դիետա ընտրում՝ ինչը մոդա է։
Քանի որ հիմա շատ ուտելիքներ են պիտակված որպես gluten-free, երևի շատերն ավտոմատ եզրակացնում են, որ ուրեմն ինչ-որ վատ բան ա, արժե խուսափել, մինչդեռ, ինչքան գիտեմ, ուղղակի շատ մարդիկ ալերգիա ունեն գլյուտենից, դրա համար չեն ուտում, թե չէ` գլյուտենը ոնց որ թե վնասակար չի ընդհանուր: Իհարկե, չուտելուց դժվար թե վնաս լինի օրգանիզմին, ուղղակի անտեղի սահմանափակում ա իր համար հասանելի ուտելիքները:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Freeman (03.02.2023), մարդ եղած վախտ (03.02.2023)
Freeman (03.02.2023), Աթեիստ (03.02.2023), Բարեկամ (03.02.2023), մարդ եղած վախտ (03.02.2023), Ուլուանա (03.02.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ