User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Դիետա

  1. #31
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հնարավորինս յուղազրկված կամ քիչ յուղայնությամբ կաթնամթերք, օրինակ
    Կաթը, սերուցքը, պանիրը որ յուղազրկված եղան, էլ դրանց ուտելու իմաստը ո՞րն է
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (12.06.2017)

  3. #32
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ո՞րն է էդ ճիշտ դիետան:
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, չգիտեմ՝ քո ճիշտ դիետան որն ա, բայց էդ հոդվածում բոլոր տեսակի միֆերին անդրադառնալուց հետո անդրադառնում ա նաև ճիշտ դիետայի միֆին, այսինքն՝ որ չկա մի դիետա, որը բոլորի վրա կիրառելի կլինի։ Մեր օրգանիզմները տարբեր են ու տարբեր ռեակցիա են տալիս տարբեր տեսակի սննդատեսակներին։

    Ու ասենք ինձ բացում ա, որ մեկ էլ ինչ-որ աղջիկներ լուրջ դեմքով ինձ ասում են, որ ավոկադոն կամ բանանը չաղացնում են։ Եթե նայես զուտ կալորիականության տեսանկյունից, հա, լիքը կալորիա կա մեջները, բայց պայմանավորված իրանց մարսողական առանձնահատկություններով ու օրգանիզմում կատարած ֆունկցիաներով, իրանք չեն մասնակցում կամ քիչ են մասնակցում ճարպակալման պրոցեսներին, ի տարբերություն, ասենք, սպիտակ հացի, որի էղած-չեղածը գնում ա ուղիղ դեպի ճարպային պաշարներ։
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաթը, սերուցքը, պանիրը որ յուղազրկված եղան, էլ դրանց ուտելու իմաստը ո՞րն է
    կաթ չեմ օգտագործում, սերուցք էլ, բայց պանիրը, կաթնաշոռը սպիտակուցի աղբյուր են, կներես դուք արեք ոնց ուզում եք, բայց մի քննադատեք առողջ դիետաները, ես էդ միտումը չեմ հասկանում, մարդիկ առողջ ապրելակերպով են ապրում, մեկ էլ սկսում են՝ սաղ միֆ ա, սաղ սուտ ա, ես շատ չգիտեմ ինչ, օքեյ ախպեր, բայց հրապարակային որ գրում ես, մարդիկ կան, կհավատան, չի կարելի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (12.06.2017)

  5. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    կաթ չեմ օգտագործում, սերուցք էլ, բայց պանիրը, կաթնաշոռը սպիտակուցի աղբյուր են, կներես դուք արեք ոնց ուզում եք, բայց մի քննադատեք առողջ դիետաները, ես էդ միտումը չեմ հասկանում, մարդիկ առողջ ապրելակերպով են ապրում, մեկ էլ սկսում են՝ սաղ միֆ ա, սաղ սուտ ա, ես շատ չգիտեմ ինչ, օքեյ ախպեր, բայց հրապարակային որ գրում ես, մարդիկ կան, կհավատան, չի կարելի
    Շին, ամբողջ հարցն էն ա, որ առողջ ապրելակերպն ա չափազանցված։ Ու իրոք կաթնամթերքի ճարպը հատկապես ոչ մի վատ բան չի անում։ Տարիներ շարունակ պնդում էին, որ իբր ՇՑԽԼ-ների ու ՑԽԼ-ների քանակն ա բարձրացնում, բայց վերջերս լիքը հետազոտություններ (դրանց մասին էդ հոդվածում էլ ա նշվում, կարաս ինքդ նայես) ցույց են տվել, որ օրգանիզմում խոլեստերինի քանակն ահագին քիչ ա պայմանավորված դրսից ներմուծվող սնունդով։ Կարաս էս գիտական հոդվածն էլ նայես, մանրամասն ռիվյու են արել էղած տվյալները ու ցույց տվել, որ ճարպազրկված կաթնամթերքը ճարպայինից առողջ չի։ Ու պլյուս քիչ ճարպ պարունակող սննդի դեպքում հակվածություն կա տեղն ածխաջրեր ընդունելու, ինչը շատ ավելի վնասակար ա։ Էստեղ էլ հոդված էն մասին, որ քիչ ճարպ պարունակող սննդակարգով կանայք ավելի հակված են ճարպակալման, քան ճարպի նորմալ քանակով սննդակարգ ունեցողները։ Էնպես որ ստեղ մե՜ծ հարցական ա, թե ինչքանով ա քո ապրելակերպը առողջ։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.06.2017), Վիշապ (12.06.2017), Տրիբուն (13.06.2017)

  7. #34
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրմն վերջերս գիտնականներ խովաքվել ու պարզել են, որ ասենք ձուն ու կարագը վսյո տակի էդքան վնասակար չեն, ու ընդհանրապես մարդուն (համ «լավ», համ «վատ») խոլեստերին ա պետք :Ճ
    Էս վերջերս ես համարյա ամեն օր պարտադիր մեկ կամ երկու ձու եմ ուտում, ասեմ՝ ավելի լավ եմ զգում, քաշս էլ չի փոխվել:
    Մասնավորապես ինձ համար ամենավնասակար սնունդը էս պահի դրությամբ (:Ճ) հացաբուլկեղենն ու խմորեղենն ա, բայց ասենք մի 60Կմ հեծանիվ քշելու ընթացքում կամ հետո ոչ միայն կարելի է, այլ գուցե պարտադիր է ուտել որպես արագ էներգիայի վերականգնման միջոց: Իսկ սրտային հիվանդություններից ու ճարպակալումից խուսափելու ամենահուսալի ձևը աչքիս կանոնավոր կերպով մարզվելն ա: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, խորհուրդ տվեք, դզեմ :Ճ
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (12.06.2017), Աթեիստ (12.06.2017), Տրիբուն (13.06.2017)

  9. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրմն վերջերս գիտնականներ խովաքվել ու պարզել են, որ ասենք ձուն ու կարագը վսյո տակի էդքան վնասակար չեն, ու ընդհանրապես մարդուն (համ «լավ», համ «վատ») խոլեստերին ա պետք :Ճ
    Էս վերջերս ես համարյա ամեն օր պարտադիր մեկ կամ երկու ձու եմ ուտում, ասեմ՝ ավելի լավ եմ զգում, քաշս էլ չի փոխվել:
    Մասնավորապես ինձ համար ամենավնասակար սնունդը էս պահի դրությամբ (:Ճ) հացաբուլկեղենն ու խմորեղենն ա, բայց ասենք մի 60Կմ հեծանիվ քշելու ընթացքում կամ հետո ոչ միայն կարելի է, այլ գուցե պարտադիր է ուտել որպես արագ էներգիայի վերականգնման միջոց: Իսկ սրտային հիվանդություններից ու ճարպակալումից խուսափելու ամենահուսալի ձևը աչքիս կանոնավոր կերպով մարզվելն ա: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, խորհուրդ տվեք, դզեմ :Ճ
    Կարծում եմ՝ լրիվ ճիշտ ես ասում։
    Ձվի մասին էլ ինչ լեգենդ ասես չկար։ Ձուն սպիտակուցի ամենաընտիր աղբյուրն ա։ Ես էլ եմ բավական հաճախ ուտում (շաբաթը երեք-չորս անգամ)։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.06.2017)

  11. #36
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օքեյ

  12. #37
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ձուն երևի ամեն օր եմ ուտում, ուտելուց էլ 3-4 հատ։
    Իսկ որպես էներգիայի աղբյուր միշտ դիտարկել եմ քաղցրեղենը, աչքիս էդ սխալ ա։
    Ասենք նախաճաշին աշխատում եմ քաղցր թեյը կամ գաթաներով, կամ ջեմ/մեղրով։ Էս ո՞նց ա։

    Հ.Գ.
    Էս մի ամիս հեծոս չկար, արդեն փորիս վրա տարբերություն զգացի։ Ամեն օր քշելուց էլ իջնելն եմ զգում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #38
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար, դու համոզվա՞ծ ես, որ հենց կոնկրետ յուղազրկված մթերքներ ուտելու հաշվին ես առողջ: Այ եթե ասես, որ առաջ յուղոտն էիր ուտում, քեզ լավ չէիր զգում, հետո կոնկրետ միայն դա փոխելով առողջացել ես, այդ դեպքում դա լուրջ փաստարկ կլինի: Բայց պրակտիկայում մարդիկ այդպես չեն անում: Միանգամից մի 10 բան փոխում են իրենց ապրելակերպի մեջ, դրանցից 8-ը կարող է ճիշտ լինի, բայց դե քանի որ սկսել են իրենց լավ զգալ, էն երկուսն էլ են սկսում ճիշտ համարել: Ի դեպ, healthy user bias-ը պրոբլեմ է որոշ հետազոտություններում: Ասենք, եթե տարիներ շարունակ մարդկանց գլուխը մտցնես, որ յուղոտը վատ է, արդյունքում ովքեր որ իրենց առողջությանը հետևում են, չեն ծխում, սպորտով են զբաղվում, կսկսեն անյուղ մթերքներ օգտագործել: Հետո էլ "գիտնականները" observational հետազոտություն են անցկացնում, ու պարզում, որ անյուղ մթերքներ օգտագործողները ավելի առողջ են:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.06.2017), Բարեկամ (13.06.2017), Նաիրուհի (13.06.2017), Տրիբուն (13.06.2017)

  15. #39
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ոչ կոմպետենտ կարծիքով, հարցը ոչ այնքան ինչ ուտելն է, այլ որքան։
    Կալորիաների հաշվարկի, տուփերի վրա բաղադրիչներ կարդալու, առողջ ապրելակերպի մասին նյութեր պրպտելու ու դիետաների մշակման վրա ծախսվող ժամանակը կարող է ավելի օգտակար օգտագործվել. օրինակ գնալ վազելու կամ հեծանիվ քշելու։ Իսկ ուտել, իմ կարծիքով, կարելի է ամեն ինչից էլ, ինչ օրգանիզմիդ ախորժակը քաշում է (հավանաբար կոնկրետ քո օրգանիզմը դրա կարիքը ունենալով), պարզապես ուտել պետք է առհասարակ քիչ՝ առողջ լինելու համար։
    ժամանակն իրոք ափսոս ա՝ մի կողմից, էդ սննդակարգին էդպես սևեռված հետևելն էլ մոլեռանդության կարող ա վերածվի։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.06.2017)

  17. #40
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան մոռացա ասեմ. ներկայումս սնունդը էնքան ապականված ա քիմիայով, ներառյալ մրգերն ու բանջարեղենը, որ առողջ մնալու համար նորից քիչ ուտելն ա մնում, քիչ թունավորվելու համար, նույնիսկ առողջ համարվող ուտելիքները։

  18. #41
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ոչ կոմպետենտ կարծիքով, հարցը ոչ այնքան ինչ ուտելն է, այլ որքան։
    Կալորիաների հաշվարկի, տուփերի վրա բաղադրիչներ կարդալու, առողջ ապրելակերպի մասին նյութեր պրպտելու ու դիետաների մշակման վրա ծախսվող ժամանակը կարող է ավելի օգտակար օգտագործվել. օրինակ գնալ վազելու կամ հեծանիվ քշելու։ Իսկ ուտել, իմ կարծիքով, կարելի է ամեն ինչից էլ, ինչ օրգանիզմիդ ախորժակը քաշում է (հավանաբար կոնկրետ քո օրգանիզմը դրա կարիքը ունենալով), պարզապես ուտել պետք է առհասարակ քիչ՝ առողջ լինելու համար։
    ժամանակն իրոք ափսոս ա՝ մի կողմից, էդ սննդակարգին էդպես սևեռված հետևելն էլ մոլեռանդության կարող ա վերածվի։
    Ես որ սկսեմ սաղ տուփերի վրա կարդալ, թե որի մեջ ինչքան ինչ ա պարունակում, հետո էլ հաշվել, թե որից ինչքան պիտի ուտեմ, որ շաքարս ու խոլեստերինս ինչքանի վրա պահեմ, նեռվերս նենց կքայքայվի, որ ինֆարկտից կմեռնեմ, դրա առողջը ո՞րն ա։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.06.2017), Նաիրուհի (13.06.2017)

  20. #42
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ սկսեմ սաղ տուփերի վրա կարդալ, թե որի մեջ ինչքան ինչ ա պարունակում, հետո էլ հաշվել, թե որից ինչքան պիտի ուտեմ, որ շաքարս ու խոլեստերինս ինչքանի վրա պահեմ, նեռվերս նենց կքայքայվի, որ ինֆարկտից կմեռնեմ, դրա առողջը ո՞րն ա։
    դու բավականաչափ չես սիրում սեփական անձդ, Տրիբուն, ինքդ քո հանդեպ լրիվ անհույս ես

  21. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ոչ կոմպետենտ կարծիքով, հարցը ոչ այնքան ինչ ուտելն է, այլ որքան։
    Կալորիաների հաշվարկի, տուփերի վրա բաղադրիչներ կարդալու, առողջ ապրելակերպի մասին նյութեր պրպտելու ու դիետաների մշակման վրա ծախսվող ժամանակը կարող է ավելի օգտակար օգտագործվել. օրինակ գնալ վազելու կամ հեծանիվ քշելու։ Իսկ ուտել, իմ կարծիքով, կարելի է ամեն ինչից էլ, ինչ օրգանիզմիդ ախորժակը քաշում է (հավանաբար կոնկրետ քո օրգանիզմը դրա կարիքը ունենալով), պարզապես ուտել պետք է առհասարակ քիչ՝ առողջ լինելու համար։
    ժամանակն իրոք ափսոս ա՝ մի կողմից, էդ սննդակարգին էդպես սևեռված հետևելն էլ մոլեռանդության կարող ա վերածվի։
    Բալանսավորված սնունդ գաղափարը հենց դրանից ա գալիս, որ ոչ թե պետք ա մի բան վերացնել ռացիոնից, այլ բալանսավորված ընդունել։ Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց ա անյուղ կաթն ու պանիրը բալանսավորված, երբ բնության մեջ դրանք ուղղակի գոյություն չունեն, ու հատուկ տեխնոլոգիաներ ա պետք կիրառել յուղը հեռացնելու համար

    Քիչ ուտելն էլ ա հարաբերական։ Ասենք, չափսերով մեծ մարդիկ (չաղությունը նկատի չունեմ, այլ էսպես կոչված թափով մարդիկ) ավելի շատ ուտելու կարիք ունեն, քան պուճուր-մուճուրները։ Ու պլյուս օրվա ակտիվությունից էլ կախված սննդի կարիքը տարբեր ա լինում։ Ես էն համոզման եմ, որ պետք ա ուտել էն, ինչ ուզում ես ու էնքան, ինչքան ուզում ես։

    Ու մեկ էլ իմ օրգանիզմի համար կոնկրետ սոված մնալն ամենակատաստրոֆիկ բանն ա, որ կարա կատարվի (էլ միգրենի նոպա, էլ ստամոքսի ցավ, ինչ զըրթ մտքովդ անցնի, լինում ա): Դրա համար օրինակ վերջերս տոն օրով գործի էի։ Տարածքում ոչ մի բաց խանութ չկար, բացի 7-eleven-ից ու ՄակԴոնալդսից։ Ունեի երկու ընտրություն․ սոված մնալ կամ օգտվել մեկնումեկից։ Քանի որ 7-eleven-ի սնունդն ու սոված մնալը նույն ազդեցությունն են ունենում օրգանիզմիս վրա, գնացի ՄակԴոնալդս։ Հա, գիտեմ, որ անառողջ սնունդ ա, էս ա, էն ա, բայց դրանից իմ առոջությունը կատաստրոֆիկ հետևանքներ չկրեց։ Դեռ հակառակը՝ կանխեցի կոնկրետ էդ օրվա վատ ինքնազգացողությունս։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.06.2017), Տրիբուն (14.06.2017)

  23. #44
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր Բյուր ջան, Էդ միգրենն ու ստամոքսի ցավը առողջական լուրջ խնդիրներ են, հատկապես քո տարիքում, ու ասենք եթե դու նույն ինքնավստահությամբ շեյր ես անում սննդակարգի մասին քո համոզումները, ի՞նչ ասեմ ախպեր ուրեմն մի բան գիտես։

  24. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր Բյուր ջան, Էդ միգրենն ու ստամոքսի ցավը առողջական լուրջ խնդիրներ են, հատկապես քո տարիքում, ու ասենք եթե դու նույն ինքնավստահությամբ շեյր ես անում սննդակարգի մասին քո համոզումները, ի՞նչ ասեմ ախպեր ուրեմն մի բան գիտես։
    Լուրջ խնդիր չեն, դրանից չեն մեռնում։ Լուրջ են էնքանով, որ տվյալ օրվա պրոդուկտիվության վրա ազդում են։

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիետա
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.10.2009, 00:59
  2. Համաակումբային գարնանային դիետա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 70
    Վերջինը: 22.03.2009, 22:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •