boooooooom (12.06.2017)
կաթ չեմ օգտագործում, սերուցք էլ, բայց պանիրը, կաթնաշոռը սպիտակուցի աղբյուր են, կներես դուք արեք ոնց ուզում եք, բայց մի քննադատեք առողջ դիետաները, ես էդ միտումը չեմ հասկանում, մարդիկ առողջ ապրելակերպով են ապրում, մեկ էլ սկսում են՝ սաղ միֆ ա, սաղ սուտ ա, ես շատ չգիտեմ ինչ, օքեյ ախպեր, բայց հրապարակային որ գրում ես, մարդիկ կան, կհավատան, չի կարելի
Արէա (12.06.2017)
Շին, ամբողջ հարցն էն ա, որ առողջ ապրելակերպն ա չափազանցված։ Ու իրոք կաթնամթերքի ճարպը հատկապես ոչ մի վատ բան չի անում։ Տարիներ շարունակ պնդում էին, որ իբր ՇՑԽԼ-ների ու ՑԽԼ-ների քանակն ա բարձրացնում, բայց վերջերս լիքը հետազոտություններ (դրանց մասին էդ հոդվածում էլ ա նշվում, կարաս ինքդ նայես) ցույց են տվել, որ օրգանիզմում խոլեստերինի քանակն ահագին քիչ ա պայմանավորված դրսից ներմուծվող սնունդով։ Կարաս էս գիտական հոդվածն էլ նայես, մանրամասն ռիվյու են արել էղած տվյալները ու ցույց տվել, որ ճարպազրկված կաթնամթերքը ճարպայինից առողջ չի։ Ու պլյուս քիչ ճարպ պարունակող սննդի դեպքում հակվածություն կա տեղն ածխաջրեր ընդունելու, ինչը շատ ավելի վնասակար ա։ Էստեղ էլ հոդված էն մասին, որ քիչ ճարպ պարունակող սննդակարգով կանայք ավելի հակված են ճարպակալման, քան ճարպի նորմալ քանակով սննդակարգ ունեցողները։ Էնպես որ ստեղ մե՜ծ հարցական ա, թե ինչքանով ա քո ապրելակերպը առողջ։
Ուրմն վերջերս գիտնականներ խովաքվել ու պարզել են, որ ասենք ձուն ու կարագը վսյո տակի էդքան վնասակար չեն, ու ընդհանրապես մարդուն (համ «լավ», համ «վատ») խոլեստերին ա պետք :Ճ
Էս վերջերս ես համարյա ամեն օր պարտադիր մեկ կամ երկու ձու եմ ուտում, ասեմ՝ ավելի լավ եմ զգում, քաշս էլ չի փոխվել:
Մասնավորապես ինձ համար ամենավնասակար սնունդը էս պահի դրությամբ (:Ճ) հացաբուլկեղենն ու խմորեղենն ա, բայց ասենք մի 60Կմ հեծանիվ քշելու ընթացքում կամ հետո ոչ միայն կարելի է, այլ գուցե պարտադիր է ուտել որպես արագ էներգիայի վերականգնման միջոց: Իսկ սրտային հիվանդություններից ու ճարպակալումից խուսափելու ամենահուսալի ձևը աչքիս կանոնավոր կերպով մարզվելն ա: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, խորհուրդ տվեք, դզեմ :Ճ
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (12.06.2017), Աթեիստ (12.06.2017), Տրիբուն (13.06.2017)
Տրիբուն (13.06.2017)
օքեյ
Ես ձուն երևի ամեն օր եմ ուտում, ուտելուց էլ 3-4 հատ։
Իսկ որպես էներգիայի աղբյուր միշտ դիտարկել եմ քաղցրեղենը, աչքիս էդ սխալ ա։
Ասենք նախաճաշին աշխատում եմ քաղցր թեյը կամ գաթաներով, կամ ջեմ/մեղրով։ Էս ո՞նց ա։
Հ.Գ.
Էս մի ամիս հեծոս չկար, արդեն փորիս վրա տարբերություն զգացի։ Ամեն օր քշելուց էլ իջնելն եմ զգում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շինարար, դու համոզվա՞ծ ես, որ հենց կոնկրետ յուղազրկված մթերքներ ուտելու հաշվին ես առողջ: Այ եթե ասես, որ առաջ յուղոտն էիր ուտում, քեզ լավ չէիր զգում, հետո կոնկրետ միայն դա փոխելով առողջացել ես, այդ դեպքում դա լուրջ փաստարկ կլինի: Բայց պրակտիկայում մարդիկ այդպես չեն անում: Միանգամից մի 10 բան փոխում են իրենց ապրելակերպի մեջ, դրանցից 8-ը կարող է ճիշտ լինի, բայց դե քանի որ սկսել են իրենց լավ զգալ, էն երկուսն էլ են սկսում ճիշտ համարել: Ի դեպ, healthy user bias-ը պրոբլեմ է որոշ հետազոտություններում: Ասենք, եթե տարիներ շարունակ մարդկանց գլուխը մտցնես, որ յուղոտը վատ է, արդյունքում ովքեր որ իրենց առողջությանը հետևում են, չեն ծխում, սպորտով են զբաղվում, կսկսեն անյուղ մթերքներ օգտագործել: Հետո էլ "գիտնականները" observational հետազոտություն են անցկացնում, ու պարզում, որ անյուղ մթերքներ օգտագործողները ավելի առողջ են:
StrangeLittleGirl (13.06.2017), Բարեկամ (13.06.2017), Նաիրուհի (13.06.2017), Տրիբուն (13.06.2017)
Իմ ոչ կոմպետենտ կարծիքով, հարցը ոչ այնքան ինչ ուտելն է, այլ որքան։
Կալորիաների հաշվարկի, տուփերի վրա բաղադրիչներ կարդալու, առողջ ապրելակերպի մասին նյութեր պրպտելու ու դիետաների մշակման վրա ծախսվող ժամանակը կարող է ավելի օգտակար օգտագործվել. օրինակ գնալ վազելու կամ հեծանիվ քշելու։ Իսկ ուտել, իմ կարծիքով, կարելի է ամեն ինչից էլ, ինչ օրգանիզմիդ ախորժակը քաշում է (հավանաբար կոնկրետ քո օրգանիզմը դրա կարիքը ունենալով), պարզապես ուտել պետք է առհասարակ քիչ՝ առողջ լինելու համար։
ժամանակն իրոք ափսոս ա՝ մի կողմից, էդ սննդակարգին էդպես սևեռված հետևելն էլ մոլեռանդության կարող ա վերածվի։
Աթեիստ (13.06.2017)
Մի բան մոռացա ասեմ. ներկայումս սնունդը էնքան ապականված ա քիմիայով, ներառյալ մրգերն ու բանջարեղենը, որ առողջ մնալու համար նորից քիչ ուտելն ա մնում, քիչ թունավորվելու համար, նույնիսկ առողջ համարվող ուտելիքները։
Բալանսավորված սնունդ գաղափարը հենց դրանից ա գալիս, որ ոչ թե պետք ա մի բան վերացնել ռացիոնից, այլ բալանսավորված ընդունել։ Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց ա անյուղ կաթն ու պանիրը բալանսավորված, երբ բնության մեջ դրանք ուղղակի գոյություն չունեն, ու հատուկ տեխնոլոգիաներ ա պետք կիրառել յուղը հեռացնելու համար
Քիչ ուտելն էլ ա հարաբերական։ Ասենք, չափսերով մեծ մարդիկ (չաղությունը նկատի չունեմ, այլ էսպես կոչված թափով մարդիկ) ավելի շատ ուտելու կարիք ունեն, քան պուճուր-մուճուրները։ Ու պլյուս օրվա ակտիվությունից էլ կախված սննդի կարիքը տարբեր ա լինում։ Ես էն համոզման եմ, որ պետք ա ուտել էն, ինչ ուզում ես ու էնքան, ինչքան ուզում ես։
Ու մեկ էլ իմ օրգանիզմի համար կոնկրետ սոված մնալն ամենակատաստրոֆիկ բանն ա, որ կարա կատարվի (էլ միգրենի նոպա, էլ ստամոքսի ցավ, ինչ զըրթ մտքովդ անցնի, լինում ա): Դրա համար օրինակ վերջերս տոն օրով գործի էի։ Տարածքում ոչ մի բաց խանութ չկար, բացի 7-eleven-ից ու ՄակԴոնալդսից։ Ունեի երկու ընտրություն․ սոված մնալ կամ օգտվել մեկնումեկից։ Քանի որ 7-eleven-ի սնունդն ու սոված մնալը նույն ազդեցությունն են ունենում օրգանիզմիս վրա, գնացի ՄակԴոնալդս։ Հա, գիտեմ, որ անառողջ սնունդ ա, էս ա, էն ա, բայց դրանից իմ առոջությունը կատաստրոֆիկ հետևանքներ չկրեց։ Դեռ հակառակը՝ կանխեցի կոնկրետ էդ օրվա վատ ինքնազգացողությունս։
Ախր Բյուր ջան, Էդ միգրենն ու ստամոքսի ցավը առողջական լուրջ խնդիրներ են, հատկապես քո տարիքում, ու ասենք եթե դու նույն ինքնավստահությամբ շեյր ես անում սննդակարգի մասին քո համոզումները, ի՞նչ ասեմ ախպեր ուրեմն մի բան գիտես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ