User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայ ժամանակակից երաժիշտ-ստեղծագործողներ

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ժամանակակից երաժիշտ-ստեղծագործողներ

    Սկզբից մտադիր էի միայն Կավիճի մասին բացել թեման:
    Հայ համեմատաբար նոր նմանատիպ երաժիշտ-ստեղծագործողներից մեկն էլ «Ավելուկ»-ն ա: Էդ աղջիկը և՛ նկարում ա և՛ խոսքերն ա գրում և՛ երաժշտությունը և՛ գիթարը նվագում: Իր մասին էլ կարող ենք խոսել թեմայում
    Իսկ Կավիճը միամիտ ա աչքովս ընկել FB-ում՝ ակումբցիներից մեկի հավանումների մեջ: Սկզբից իրեն եմ հարցուփորձել՝ իմացել, որ ժամանակին vat che անունով ա հանդես եկել, անունն էլ երևի Վաչե ա: Դրանից մի քանի օր անց լսեցի՝ մեջբերեմ նամակս
    Երաժշտության մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել իհարկե: Խոսքերը... մի տեսակ հակասական էին, մե՛կ գրականին մոտ, մեկ սովորական խոսակցական, մի երկու տեղ էլ անպարկեշտություն տեսա, լսածս հե՛նց առաջին երգի առաջին բառերն էին «գնա գրողի ծոցը»: Ու էլ չեմ խոսում էն մասին, որ էկրանին գրվող բառերը տեղ-տեղ անգրագետ էին, շատ անգամ նույնիսկ թվում էր հատուկ ա արել, որովհետև սովորաբար էնքան էլ անգրագետի տպավորություն չէր թողնում: Հա՛, FB-ի իր էջում էլ ռուսախոսություն էնքա՜ն ակնհայտ ու պարզ ա երևում:
    Բայց ամեն դեպքերում, բավականին հետաքրքիր էին խոսքերը, իմաստը, խորությունը, փիլիսոփայությունը, ոնց որ էն խմբերից լինի, որին պիտի մի քանի անգամ լսեմ, որ լիովին հասկանամ: Լավն էր մի խոսքով:

    Գիտեմ, ակումբում իրեն լսողներ կան, «Թեմայից դուրս»ում էլ եմ տեսել Ռուֆին ու Բյուրին: Հետաքրքիր ա հատուկ ա՞ տեղ-տեղ անգրագետ գրում: Դրանից առաջ էլ «ԵսուԻմ2»-ի «Տիեզերք»ն էր հրապարակել Ռուֆուսը: Իսկ վերջինիցս շաաա՜տ առաջ Կակտուսիկը: Ես դրա կողքին կուզեի ավելացնել նաև «Բարև music band»-ին, որ էլի Անիի շնորհիվ եմ բացահայտել տարիներ առաջ:

    Նմանատիպ երաժիշտներին էլ եմ առանձին folder-ով առանձնացրել ընդհանուր հայկականների միջից:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 08.07.2015, 10:39:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառման նախաբան.

    Ես երևի միշտ մտածել եմ, որ ընդամենը երգելը քիչ ա՝ ցանկալի ա նաև կոմպոզիտոր լինի, ձեռի հետ էլ նվագել իմանա:
    Օրինակի համար Joe Cocker-ը, էնքա՜ն cover-ներ ունի, բայց հենց իր կատարմամբ են հայտնի դարձել: Ես իրան շատ սիրում եմ, իրոք յուրահատուկ էր ու նման չէր մյուսներին բայց դե մեկ ա՝ հիմնականում երաժիշտ-ստեղծագործող չէր, ինչքան էլ յուրահատուկ էր ու տաղանդավոր: Անցած տարի՝ իր մահվան օրը ուսումնասիրեցի ինտերնետում, ստեղծագործություններ ունի՝ ուներ քիչ-միչ, անհայտ երգեր էին: Լսել եմ վերջերս, լավն են ահագին:


    Մի խոսքով՝ անկախ ամեն ինչից, էս գրառման մեջ կխոսեմ հայ cover կատարողների՝ իրոք տաղանդավոր երաժիշտների մասին:

    Էլեկտրոնային երաժիշտների cover-իստ Միքայել Թովմասյանի կատարումները դեռ չեմ լսել, բայց իր մասին շատ եմ լսել: Եւ ոչ միայն ես

    Ելենային էլ շատերը գիտեն: Ամեն անգամ նայելուց ավելի ու ավելի եմ հիանում ու հպարտանում: Շա՜տ կատարումներ եմ դիտել, բայց չուսումնասիրածներ էլ կան, մոտ օրերս տեղը կհանեմ





    Մի քիչ էլ ռոք: Հայկուհի Խաչատրյանը գուցե բացահայտում լինի էստեղ:


    Դավիթ Գրիգորյանի հետ:

    Վերջին խմբագրող՝ Smokie: 21.07.2015, 14:12:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժիշտ Արթուր Մեսչյանը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.05.2017, 01:01
  2. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  3. Երաժիշտ, ով հետք է թողել...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 23.05.2011, 02:53
  4. Ժամանակակից հայ դերասանները
    Հեղինակ՝ Marco, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.02.2010, 14:53
  5. Ստեղծագործող երաժիշտ ֆորումում կա՞
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.12.2006, 13:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •