Ժող, ուրեմն սենց մի բան: Ես ինքս ահագին հեռու եմ հայկական փոփ երաժշտությունից, բայց էնպես ա, որ առաջիկայում պլանավորում եմ հայկական սենց ասած փարթի էստեղ, հայկական երաժտությամբ, նստել-զրուցելու մասը Արտո Թունջբոյաջյանով կանցնկացնենք, երևի, ինձ թվում ա՝ նորմալ ա: Բայց նաև երաժշտություն ա պետք՝ թռվռալու: Ու չեմ ուզւոմ ռաբիզ լինի՝ Թաթա և այլ կարգի բաներ: Ռաբիզի մասով ինչքան կատակեցինք, հերիք ա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեծ մասամբ ուղղակի տհաճ ա լսելը, դե չհաշված Արամ Ասատրյանը , բայց ուզում եմ ուղղակի ժամանակակից հայկական փոփ երաժտություն միացնել: Ու քանի որ իմ իմացած վերջին հայկական երգիչները Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանն են, ու երկուսն էլ ըստ էության հին են՝ իրանց ոճով և այլն, լուրջ՝ ի՞նչ խորհուրդ կտաք: Լիլիթ Հովհաննիսյանը ոնցի՞ն ա: Նայում եմ՝ միլիոնավոր դիտումներ և այլն, ինձ դուր չի գալիս, անկեղծ ասեմ, բայց նենց էլ չի, որ տհաճ ա. ոնց որ ուղղակի հայկական ավանդական տաշ-տուշ էլ չի, չէ՞, Թաթա կամ Սիլվա Հակոբյան, չեմ իմանում, Հայկո բան: Կամ գուցե դուք ինչ-որ բան խորհուրդ տաք, որ իրոք հարմար լինի թռվռալ ա, ու մարդիկ տհաճություն չզգան կեսից, գլուխները չգնա: Բարձրաճաշակ երաժշտություն չեմ ուզում, այլ սովորական գիլթի փլեժըր էսպես ասած, բայց շատ ահավոր չլինի:
Խնդրում եմ՝ հայկական փոփ չկա և այլն տիպի գրառումներով թեման չծանրացնել, իրոք խորհուրդ ա պետք: Առայժմ Լիլիթ Հովհաննիսյանի վրա եմ եմ մտածում, բայց եթե ավելի հարմար բան խորհուրդ տաք, շնորհակալ կլինեմ:
Կուլտուր-լուսավորչկան միջոցառում չի լինելու, դրա համար եմ ուզում թեթև, հավեսով, բայց նաև որակյալոտ երաժշտություն, որ ութսունականներ, իննսունականների հոտ չգա:
Էջանիշներ