Ժող, էս օնլայն քննարկումներում, որ տեղի-անտեղի գրում են՝ ախ կամ ախխխխխխ կամ աաաաաախ կամ ա՜՜՜՜՜՜՜՜խ, դա ի՞նչ ա նշանակում, իմ հիշելով մեր թվերին ախը ինչ-որ տեղ ցավալուց էին ասում ու դա շատ ինքնաբուխ էր ստացվում, ոչ մտադրված. այսինքն՝ օնլայն քննարկման ժամանակ ցավից ինքնաբուխ բացականչության մասին խոսք անգամ չի կարող լինել, կամ էդ ի՞նչ շատ ցավ կա ուրեմն օնլայն քննարկումներում: Էդ բառի հետ ի՞նչ իմաստափոխություն ա տեղի ունեցել:
Էջանիշներ