Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Օրենք չեմ տեսնում ստեղ: Մենք հիմա օրենքով կայացրած դատավճիռը քննարկում ենք բարոյականության-մարոյականության, քթի ծակի, երրորդ աչքի, հայեցի-չհայեցիի աբստրակտ տեսանկյունից, ինչը սխալ ա:

Ռուֆը արդեն գրել ա. Ֆլորիդայում age of consent-ը 18-ն ա, այսինքն՝ 18-ից ցածր մարդն իրենց մոտ ոչ մի կերպ չի տեղավորվում քո ասած «բարի կամքի» շրջանակներում: Ինքը բարի կամք արտահայտելու իրավասություն չունի: Սեռական բնույթի ցանկացած գործողություն նրա նկատմամբ ապրիորի համարվում ա առանց համաձայնության:

Էլի եմ ասում. ինչ արել են, ճիշտ ու օրենքի շրջանակներում են արել: Ուրիշ հարց ա, որ օրենքը կարող ա վերանայման կարիք ունի: Հիմա մենք ստեղ ի՞նչ ենք քննարկում, դատավճիռը՞, թե՞ օրենքը:
նման մի բան էլ ես էի ասում

Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ ասելու էի, ասացիր, ուղղակի ոչ թե համադրել են պատիժներն, այլ՝ գումարել, ինչն ԱՄՆ օրենսդրությամբ միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում է կիրառելի, բայց քանի որ իմ տեղեկատվությունը հնացած է, ԱՄՆ նահանգների օրենսդրությունն էլ ընդհուպ մինչև հակասական կարող է իրարից տարբերվել, ապա պետք ա գործի բոլոր հանգամանքներն ու օրենքներն ուսումնասիրել, նոր վստահաբար ասել՝ նորմալ պատիժ է, թե չափազանցված:

The reader ֆիլմը հիշեցի