User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: 30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար

    Ֆեյսբուքում մի քանի տեղ էս թեման աչքովս ընկավ: Ներքևում հղումը կտեղադրեմ, բայց համառոտ պատմեմ:


    Ջենիֆեր Ֆիքթերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անգլերեն լեզվի ուսուցչուհի էր: Նա պարբերաբար սեռական հարաբերություններով է զբաղվել իր 17-ամյա 3 աշակերտների հետ, համենայն դեպս՝ երեք տղայի մասին տվյալներ կան: Նրանցից մեկից նույնիսկ հղիացել և աբորտ է արել: Տղաներից մեկի մայրը, երբ տղան տուն է վերադառնում համարյա լուսաբացին, տղայի հեռախոսում հայտնաբերում է հաղորդագրություն, որում քննարկվում էր տարիքային տարբերության հարցը: Մոր ճնշման տակ տղան խոստովանում է, որ հաղորդագրությունը Ֆիքթերից է: Բանը հասնսում է դիվանբաշուն: Նույնիսկ նրանից հետո, երբ ուսուցչուհին արտասուքն աչքերին իր զղջումն է հայտնում դատարանում, դատարանը որոշում է նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման: Ընդ որում, ուսուցչուհին իսկապես հակում ուներ պատանիների հանդեպ և նախկին դպրոցում էլ միջադեպ էր եղել, երբ նա տարվել էր աշակերտով, բայց բանը, հավանաբար, սեքսին չէր հասել:

    Թե հայալեզու ֆեյսբուքում, թե անգլիալեզու հոդվածի տակ քննարկումները աչքի են ընկնում նրանով, որ մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում, թե որտեղ է այս կնոջ հանցանքը կամ արդյո՞ք այդքան մեծ է մեղքը: Ահա և խոստացված լինկը: Եթե թեմայով հետաքրքրվեք, խնդրում եմ՝ հոդվածի տակի քննարկումն էլ աչքի անցկացնեք:


    Էնպես ա, որ ես էլ եմ 17 տարեկան եղել ու շատ լավ գիտեմ՝ ինչ ա նշանակում սեռապես մտահոգ լինելը (հուսով եմ տերմինը ճիշտ թարգմանեցի), բայց գալով հենց մեր ակումբում վերջերս շատ շրջանառվող սեքսիզմ տերմինին՝ բայց սակայն ի՞նչ տարբերություն էդ դեպքում: Եթե 30-ամյա տղամարդը սեքսով զբաղվեր իր 17-ամյա աշակերտուհիների հետ, հասարակությունը, մենք նույն կե՞րպ կվերաբերվեինք, թե՞ միանշանակ կդատապարտեինք ու կասեինք, որ իրան մահապատիժն էլ ա քիչ (հասկանում եմ, որ էստեղ 17 տարեկան լինելը համը հանում ա, մի քիչ շատ են մոտ չափահասությանը): Այսինքն՝ թե մի մեծ հանցանք չի տղաների դեպքում, ուրեմն չպիտի՞ մտածենք, որ աղջիկների դեպքում էլ մի մեծ հանցանք չի լինի: Ըստ էության նաև շատ լավ գիտեմ, որ համենայն դեպս Հայաստանում սեքսի պատրաստ մալալետկա աղջիկները չափահաս տղամարդկանց կողմից մեծ պահանջարկ են վայելում (17-ից էլ փոքր) ու մի մեծ հանցանք չի էլ ընկալվում շատ դեպքերում շատերի կողմից:

    Գուցե էդ դեպքում սեքսի թույլատրելիության տարի՞քը պետք ա նվազեցնել երկու սեռերի համար էլ, թե՞ ամեն դեպքում էս էն դեպքն ա, երբ սեռերի հանդեպ պետք ա տարբերակված մոտեցում ունենալ, թե՞ գուցե սա հենց ամենաճիշտ որոշումն էր, որ կայացվել ա:


    Մի խոսքով, ժող, ի՞նչ եք մտածում էս մասին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.07.2015, 18:45:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.07.2015), Sambitbaba (03.07.2015), Մինա (05.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է 12-ամյա կրթական համակարգի առավելությունը
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.02.2015, 12:25
  2. Վաճառք. Տերյանի 100-ամյա ժողովածուի լուսապատճենային հրատարակությունը
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2012, 10:40
  3. 20-ամյա անկախ հանրապետության 20 նվաճումը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 100
    Վերջինը: 25.09.2011, 02:14
  4. 12,000-ամյա տաճարային համալիր
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.08.2008, 14:44
  5. Կո՞ղմ եք 11-ամյա կրթությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2007, 05:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •