artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Alphaone (03.07.2015), ivy (04.07.2015), Sambitbaba (04.07.2015)
ՀՀ քր. օրենսգրքով ամեն դեպքում 16-ն ա, անգամ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով կարող է անգամ 16-ում ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Ընդ որում մյուսը կարող է թե կինը լինել, թե տղամարդը, կոնկրետ շեշտադրում օրենքում բնականաբար չկա:
Իսկ ես կարծում եմ, որ եթե 30 տարեկան տղամարդ ուսուցիչը սեքս ունենար իր աշակերտուհիների հետ, նույն դատավճիռը կլիներ: Դատավճիռը շատ խիստ ա, բայց տարբեր աղբյուրներում կարդալուց հետո ոնց որ հասկացա, որ դատավճիռն արվել ա ոչ միայն սեքսի, այլև տղաներին անօրինական գործողությունների դրդելու` ծխախոտ, ալկոհոլ և այլն: Ծնողներն էլ են բողոքել իրենց տղաների վրա վատ ազդելու համար, էստեղ հանգամանքը խստացնում ա նաև էն փաստը, որ էս կինը իրենց ուսուցիչն էր, չարաշահել ա պաշտոնական դիրքը, խախտել ա դպրոցական կարգը և այլն:
Այսինքն` տարբեր արարքների համար գումարային էդքան ա ստացվել, հետն էլ կրակին յուղ լցնող ծնողներ են եղել: Ամեն դեպքում, տղան պիտի երեխա լինի, որ հերիք չի ծնողներին պատմի իր սեքսի մասին ամեն ինչ, դեռ մի բան էլ թույլ տա, որ մաման զանգի էդ կնոջը, պատմություններ սարքի:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 04.07.2015, 00:14:
Mephistopheles (04.07.2015), Sambitbaba (04.07.2015)
Ինչ ասելու էի, ասացիր, ուղղակի ոչ թե համադրել են պատիժներն, այլ՝ գումարել, ինչն ԱՄՆ օրենսդրությամբ միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում է կիրառելի, բայց քանի որ իմ տեղեկատվությունը հնացած է, ԱՄՆ նահանգների օրենսդրությունն էլ ընդհուպ մինչև հակասական կարող է իրարից տարբերվել, ապա պետք ա գործի բոլոր հանգամանքներն ու օրենքներն ուսումնասիրել, նոր վստահաբար ասել՝ նորմալ պատիժ է, թե չափազանցված:
The reader ֆիլմը հիշեցի![]()
Arpine (09.07.2015), Sambitbaba (04.07.2015), Աթեիստ (04.07.2015)
Բյուր, էս արդեն սփոյլեր էր:
Sambitbaba (04.07.2015)
Շինարար (04.07.2015)
ինչ դեբիլ օրենք ա, էդ օրենքը ընդունողները 17 տարեկան չեն եղել, 14 էլ չեն եղել)
The cake is a lie.
Օրենքը դեբիլա էնքանով, որ իմաստ չունի: Եթե 17-ին չի կարելի սեքսով զբաղվել, ուրեմն չպիտի թույլատրվի նաև 22-ի հետ: Ի՞նչ տարբերություն 22-ի հետ կզբաղվի, թե 35-ի, դրանից ինչ-որ գործողություն փոխվու՞մ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ