Դե հա: Կրկնվող հանցագործության համար իրենց օրենքը նախատեսում ա մինչև 30 տարի ազատազրկում: 22 տարի են տվել: ԱՄՆ-ում մի քանի հանցագործությունների համար դատվելիս ամեն առանձին հանցագործության համար նախատեսված պատիժը գումարվում ա մնացածին, ոչ թե ընտրվում ա միայն բոլորից ամենախիստը: Ասենք՝ մարդը կարող ա չորս հատ ցմահի դատապարտվի: Էս դեպքում եղել ա 6+6+6+4: Ուրիշ երկրում կարող ա ուղղակի 6 լիներ: Նենց չի, որ էդ նահանգի բնակչությունը էդ մասին չգիտեր, էլի, դարերով տենց են ապրել:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.07.2015, 17:21:
DIXIcarpe noctem
Վիշապ (04.07.2015)
Չեմ կարծում, որ թեման բացված ա օրենքի տեսանկյունից քննարկելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (04.07.2015)
Ստեղ տրավմայի հարցը չի, այլ 35 տարեկանի ախտաբանական սեռական նախընտրության: Վերջնական դիագնոզի համար դա պիտի լինի կրկնվող վարքագիծ վեց ամսվա կտրվածքով: Ու տենց շարունակ, լիքը պայմաններ կան: Բայց էս դիագնոզները քանի որ իրավական դաշտ էլ են մտնում, լիքը մութ ու վիճելի հարցեր կան:
Բան ասեցիք, Հայաստանում էլ պեդոֆիլիայի համար մաքսիմում երկու տարի կարան տան: Հիշում եմ՝ էն գիշերօթիկի փչացած դասատուին, որ տասնհինգ-տասնվեց աղջիկներին ձեռ էր գցել ու բռնության ենթարկել: Դատավորը մեջտեղից ճղվեր, երկու տարուց ավել չէր կարա տար (ու ստեղ հարցը բնավ էն չի, որ ստեղ զանազան մութ ճամփեքով վերջը մեկուկես տարի տվեցին, հետո որ պայմանականով ազատեն):
մեր վախտով էր, որ սաղ դասատուները պառավ էին, արա հո դուք եզզզզզզ չեք, էդ գյոզալը ընկելա ձեռներդ բռնել փուռն եք տվել, էքստրադիցիա արեք Հայաստան, մեզ պետք ա
նօ... բարոյականության հարց չի... անհամաչափ պատժի հարց ա... բաներ կան որ օրենքից վեր են՝ պատժի դաժանությունն ու իրավունքը... եթե օրենք ա, չի նշանակում որ ճիշտ ա... ժամանակին ստրկությունն էլ էր օրինական, քարկոծելով սպանելն էլ ա օրինական որոշ երկրներում, գեյերին բանտարկելն էլ.... ճիշտ ա՞, պուի ասենք օքեյ ա՞
Իսկ ո՞նց եք դատում, որ անհամաչափ է պատիժը։ 22 տարի ազատազրկումը ինձ նորմալ է թվում, եթե պատկերացնեմ իմ 17 տարեկան տղան կամ աղջիկը սեքս է արել իր ուսուցչի հետ։
ԱՄՆ–ում դատավարությունը բարդ պրոցես է, որին նաև մասնակցում են քննությունով անցած հասարակ քաղաքացիներ որպես ժյուրիի անդամներ, այսինքն դատավորը չի կարող հուզական աֆֆեկտի տակ չափից դուրս խիստ որոշում կայացնել ու միանձնյա կայացնել։ Մյուս կողմից էլ փաստաբաններն ու պաշտպաններն էլ հիմարներ չեն սովորաբար։ Այնպես որ լավ քցել բռնել են պատժի չափը որոշելիս։
Ուղղակի մենք` հայերս սովորաբար խելոք ենք, իսկ ամերիկացիները գրեթե միշտ դեբիլ են ։Ճ
Հ.Գ. Մեֆ, սեռահասունացման տարիքում սիրուն ուսուցչուհին, շշի կլորությունը ու էլի շատ բաներ մաստուրբացիայի առիթ են, բայց փառք աստծո մենք այդ ամենի հետ սեքսով չենք զբաղվել, հակառակ դեպքում համը դուրս կգար։ Ուսուցչի կողմից աշակերտի պոռնկության դրդելը ինձ թվում է կրկնակի հանցագործություն է, ու ես հանգիստ եմ սույն պատժաչափի առիթով։
Ու կապ չունի թե 17 տարեկան են, մի քիչ որ ավելի շատ մտածենք, կտեսնենք որ այլանդակ հանցագործություն է, խոսքը չի վերաբերում ինչ–որ սիրո պատմության։
Si vis pacem, para bellum
Տարիքային տարբերության առումով պատժի ճշտության մասին կասեմ, որ թեկուզ եթե թույլատրելի լիներ այդ տարիքում, պետք է հաշվի առներ, որ գործ ունի դեռ նոր չափահաս դարձող տղայի հետ: Իսկ նա... միանգամից երեք աշակերտների հետ ա ժամանակ անցկացրել, դա իմ կարծիքով արդեն սեքսուալ մանյակություն ա![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Malxas (04.07.2015)
Ապեր, որ Սաուդյան Արաբիայում խալխի կնգան կամ մարդուն նայելու համար մեկի քամակը իրեք դույմանոց տրուբա մտցրած լինեին, չէինք ասի dura lex, sed lex: Կասեինք էս ինչ անասում երկիր ա։ ԱՄՆ պուրիտանները ոչ մի բանով արաբ մոլաներից լավը չեն։ Էս օրենքն էլ անասուն օրենք ա, դատավորն էլ բոզի տղայա էղել։ Էտ կինը հաստատ ինչ-որ շեղում ա ունեցել։ Հազար ձև կար դեմն առնելու, մինչև 22 տարով գաղութ ուղարկելը։ Լավ ա, բլին, մահապատիժ չեն տվել։
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 05.07.2015, 00:41:
Սովորաբար ժյուրին մենակ որոշում է, թե մեղադրյալը մեղավոր ա, թե անմեղ, եթե մեղավոր գտան, դատավորն է որոշում պատժի չափն ու խստությունը:
Ու Հայկօն ճիշտ ա ասում, որ ԱՄՆ-ում մի քանի հանցագործություններում մեղավոր ճանաչվելուց, դրանց պատիժները գումարվում են իրար: Մի մանկապղծի նույնիսկ 30.000 տարվա ազատազրկում էին տվել:
I may be paranoid but no android!
Ի՞նչ գիտես էտ 17 տարեկանները 24-ի չափ խելք չեն ունեցել:
Կարող ա իմացել են որ իրանց դասատուն նախկին դպրոցում աշակերտի հետ ա եղել, կպցրել են, տարել հարցերը լուծել են (դե դասատուն էլ բնականաբար դեմ չի եղել): Հետո էլ հենց շրջապատում սկսել են լուրեր տարածվել, նենց են ներկայացրել, որ իբր դասատուն ա իրանց կպցրել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ