Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: 30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար

Համակցված դիտում

  1. #1
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,009

    30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար

    Ֆեյսբուքում մի քանի տեղ էս թեման աչքովս ընկավ: Ներքևում հղումը կտեղադրեմ, բայց համառոտ պատմեմ:


    Ջենիֆեր Ֆիքթերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անգլերեն լեզվի ուսուցչուհի էր: Նա պարբերաբար սեռական հարաբերություններով է զբաղվել իր 17-ամյա 3 աշակերտների հետ, համենայն դեպս՝ երեք տղայի մասին տվյալներ կան: Նրանցից մեկից նույնիսկ հղիացել և աբորտ է արել: Տղաներից մեկի մայրը, երբ տղան տուն է վերադառնում համարյա լուսաբացին, տղայի հեռախոսում հայտնաբերում է հաղորդագրություն, որում քննարկվում էր տարիքային տարբերության հարցը: Մոր ճնշման տակ տղան խոստովանում է, որ հաղորդագրությունը Ֆիքթերից է: Բանը հասնսում է դիվանբաշուն: Նույնիսկ նրանից հետո, երբ ուսուցչուհին արտասուքն աչքերին իր զղջումն է հայտնում դատարանում, դատարանը որոշում է նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման: Ընդ որում, ուսուցչուհին իսկապես հակում ուներ պատանիների հանդեպ և նախկին դպրոցում էլ միջադեպ էր եղել, երբ նա տարվել էր աշակերտով, բայց բանը, հավանաբար, սեքսին չէր հասել:

    Թե հայալեզու ֆեյսբուքում, թե անգլիալեզու հոդվածի տակ քննարկումները աչքի են ընկնում նրանով, որ մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում, թե որտեղ է այս կնոջ հանցանքը կամ արդյո՞ք այդքան մեծ է մեղքը: Ահա և խոստացված լինկը: Եթե թեմայով հետաքրքրվեք, խնդրում եմ՝ հոդվածի տակի քննարկումն էլ աչքի անցկացնեք:


    Էնպես ա, որ ես էլ եմ 17 տարեկան եղել ու շատ լավ գիտեմ՝ ինչ ա նշանակում սեռապես մտահոգ լինելը (հուսով եմ տերմինը ճիշտ թարգմանեցի), բայց գալով հենց մեր ակումբում վերջերս շատ շրջանառվող սեքսիզմ տերմինին՝ բայց սակայն ի՞նչ տարբերություն էդ դեպքում: Եթե 30-ամյա տղամարդը սեքսով զբաղվեր իր 17-ամյա աշակերտուհիների հետ, հասարակությունը, մենք նույն կե՞րպ կվերաբերվեինք, թե՞ միանշանակ կդատապարտեինք ու կասեինք, որ իրան մահապատիժն էլ ա քիչ (հասկանում եմ, որ էստեղ 17 տարեկան լինելը համը հանում ա, մի քիչ շատ են մոտ չափահասությանը): Այսինքն՝ թե մի մեծ հանցանք չի տղաների դեպքում, ուրեմն չպիտի՞ մտածենք, որ աղջիկների դեպքում էլ մի մեծ հանցանք չի լինի: Ըստ էության նաև շատ լավ գիտեմ, որ համենայն դեպս Հայաստանում սեքսի պատրաստ մալալետկա աղջիկները չափահաս տղամարդկանց կողմից մեծ պահանջարկ են վայելում (17-ից էլ փոքր) ու մի մեծ հանցանք չի էլ ընկալվում շատ դեպքերում շատերի կողմից:

    Գուցե էդ դեպքում սեքսի թույլատրելիության տարի՞քը պետք ա նվազեցնել երկու սեռերի համար էլ, թե՞ ամեն դեպքում էս էն դեպքն ա, երբ սեռերի հանդեպ պետք ա տարբերակված մոտեցում ունենալ, թե՞ գուցե սա հենց ամենաճիշտ որոշումն էր, որ կայացվել ա:


    Մի խոսքով, ժող, ի՞նչ եք մտածում էս մասին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.07.2015, 18:45:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.07.2015), Sambitbaba (03.07.2015), Մինա (05.07.2015)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,236
    Բլոգի գրառումներ
    4
    Ճիշտ են արել:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (03.07.2015), Վիշապ (04.07.2015)

  5. #3
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,944
    Իմ կարծիքով եթե մարդը սեռահասուն ա (հուսով եմ բառը ճիշտ եմ ընտրել) ու ուզում ա սեքսով զբաղվի, ապա թող զբաղվի, ում հետ ուզում ա:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.07.2015), Sambitbaba (03.07.2015), Մինա (05.07.2015)

  7. #4
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,222
    Գերմանիայում, 16 տարեկանից սկսած, սեռական կապը տվյալ մարդու հետ պատժելի չի, եթե փոխադարձ համաձայնությամբ է եղել։

    Ասենք՝ էդ կինը 13-15 տարեկանների հետ լիներ, դեռ հասկանալի կլիներ պատիժը (իհարկե ոչ 22 տարի), բայց 17 տարեկանների հե՞տ, էդպիսի պատի՞ժ։
    Խփնված են։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (21.07.2015), Jarre (08.07.2015), Rammstein (03.07.2015), Sambitbaba (03.07.2015), Աթեիստ (03.07.2015), Մինա (05.07.2015), Նաիրուհի (06.07.2015)

  9. #5
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Մարս մոլորակ, առաջին բազա
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,486
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիայում, 16 տարեկանից սկսած, սեռական կապը տվյալ մարդու հետ պատժելի չի, եթե փոխադարձ համաձայնությամբ է եղել։

    Ասենք՝ էդ կինը 13-15 տարեկանների հետ լիներ, դեռ հասկանալի կլիներ պատիժը (իհարկե ոչ 22 տարի), բայց 17 տարեկանների հե՞տ, էդպիսի պատի՞ժ։
    Խփնված են։
    ՀՀ օրենսդրությամբ էլ ա 16:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (05.07.2015), _Հրաչ_ (04.07.2015)

  11. #6
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,944
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ օրենսդրությամբ էլ ա 16:
    Էն օրը մի տեղ կարդում էի, որ մեկը իրա 16 տարեկան կնոջը հղիացնելու համար տուգանվել ա 100000 դրամ:

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,405
    Բա էդ դասատուներն ու՞ր էին երբ ես տասնյոթ էի...

  13. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2015), armen9494 (03.07.2015), boooooooom (04.07.2015), ivy (03.07.2015), Jarre (08.07.2015), Lion (05.07.2015), Moonwalker (05.07.2015), Sambitbaba (03.07.2015), Աթեիստ (03.07.2015), Արամ (05.07.2015), Արէա (03.07.2015), Մինա (05.07.2015), Մուշու (03.07.2015), Վոլտերա (03.07.2015), Տրիբուն (04.07.2015)

  14. #8
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Մարս մոլորակ, առաջին բազա
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,486
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն օրը մի տեղ կարդում էի, որ մեկը իրա 16 տարեկան կնոջը հղիացնելու համար տուգանվել ա 100000 դրամ:
    ՀՀ քր. օրենսգրքով ամեն դեպքում 16-ն ա, անգամ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով կարող է անգամ 16-ում ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Ընդ որում մյուսը կարող է թե կինը լինել, թե տղամարդը, կոնկրետ շեշտադրում օրենքում բնականաբար չկա:

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,755
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    թե՞ ամեն դեպքում էս էն դեպքն ա, երբ սեռերի հանդեպ պետք ա տարբերակված մոտեցում ունենալ, թե՞ գուցե սա հենց ամենաճիշտ որոշումն էր, որ կայացվել ա:
    Կասկածում եմ, թե երեսուն տարեկան տղամարդու և տասնյոթ տարեկան կնոջ դեպքում նույնպիսի որոշում կայացվեր...

    Տատուս տասնչորս տարեկանում էին ամուսնացրել...

    Այս դատավճիռը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսի "հմտությամբ" տղամարդիկ կարող են ցուցաբերել իրենց թերի լինելը...

    Որովհետև, ինչի՞ համար են այդքան դաժանորեն դատապարտել այդ խեղճ ուսուցչուհուն: Մի՞թե ոչ նրա համար, որ տասնյոթամյա տղան ոչ թե հասուն տղամարդ է դեռևս, այլ երեխա: Իսկ արդյո՞ք երեխա է տասնյոթամյա տղամարդը:
    Բայց երբեք այդքան դաժանորեն չէին դատապարտի երեսունամյա տղամարդ ուսուցչին`մաքսիմում մի քանի տարի, այն էլ ոչ թե անչափահաս երեխայի, այլ սեփական աշակերտի հետ սեքսի համար: Որովհետև ոչ մի դատավորի մտքով չէր անցնի տասնյոթամյա կնոջն անչափահաս համարել:

    Եվ ստացվում է, որ.
    Տասնյոթամյա աղջիկը հասուն մարդ է արդեն և ինքն է պատասխանատու իր արարքների համար;
    Տասնյոթամյա տղան տհաս երեխա է դեռևս և նրա քայլերի համար պատասխանատու են ուրիշները...

    Սրանից լավ էլ ինչպե՞ս մենք տղամարդիկս բացահայտենք մեզ...
    Ու շատ պարզ երևում է, որ ոչ միայն տասնյոթամյա տղան, այլև "հարգարժան" դատավորը... դեռևս այն նույն տհաս երեխան է մնացել...
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2015), Cassiopeia (03.07.2015), ivy (03.07.2015), Աթեիստ (03.07.2015), Մինա (05.07.2015)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    11,380
    Ժողովուրդ, նախքան երկար բարակ գրելը հաշվի առեք, որ Ֆլորիդայում age of consent-ը 18 տարին է, այնպես որ մինչև 18 տարեկանների հետ սեռական հարաբերություններ ունենալը քրեորեն պատժելի գործողություն է: Այնպես որ էդ դասատուին պատժելը օրինական էր ու արդարացված:

    Այլ հարց է, որ 22 տարին չափից դուրս ծանր պատիժ է:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2015), Malxas (04.07.2015)

  19. #11
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,222
    Ռուֆ, հասկանալի է, որ իրենց մոտ քրեորեն պատժելի է, պարզ է, որ գլխներից չեն հորինել պատիժը։
    Հարց էն է, որ էդ աննորմալություն է։ Ու որ, հա, խփնված են։

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.07.2015), Sambitbaba (03.07.2015), Աթեիստ (03.07.2015), Նաիրուհի (06.07.2015), Ուլուանա (07.07.2015), Տրիբուն (04.07.2015)

  21. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    11,380
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, հասկանալի է, որ իրենց մոտ քրեորեն պատժելի է, պարզ է, որ գլխներից չեն հորինել պատիժը։
    Հարց էն է, որ էդ աննորմալություն է։ Ու որ, հա, խփնված են։
    Աննորմալություն չի, նոր տարբեր երկրների age of consent-ն էի նայում, պարզվեց եվրոպական շատ երկրներում դա 14 տարին է, Մեքսիկայում ու հարավային Ամերիկայում էլ 12-13 տարեկանից էր սկսվում, հիմա ո՞րն ա ստեղ աննորմալություն, հիմա 12-ն է աննորմալությու՞ն, թե՞ 18-ը:

    Նոր մի հատ էլ Ֆլորիդայի օրենքը նայեցի, 16-17 տարեկանի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն պատժելի չէ, եթե տարիքը 23-ից ցածր է, մնացած բոլոր դեպքերում համարվում է հանցագործություն:
    I may be paranoid but no android!

  22. #13
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,222
    Ռուֆ, հլը ձեռքդ դիր սրտիդ ու ասա, քո կարծիքով, եթե 24 տարեկան (23+) կինը/աղջիկը 17 տարեկան տղայի հետ քնի, որովհետև էդպես են ուզել, էդ հանցագործությո՞ւն է։
    Չես կարծո՞ւմ, որ աբսուրդ է։

    22 տարվա ազատազրկում, գժվելու բան է ախր։

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2015), Arpine (09.07.2015), Jarre (08.07.2015), Աթեիստ (03.07.2015), Նաիրուհի (06.07.2015), Ուլուանա (07.07.2015)

  24. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,242
    Սաղ էտ տղու մերն ա մեղավոր: Իրա նմանների պատճառով ա, որ մեր տասնյոթ տարեկանը տխուրա անցնում
    Վերջին խմբագրող՝ armen9494: 03.07.2015, 21:39:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.07.2015), Mephistopheles (03.07.2015), Աթեիստ (03.07.2015)

  26. #15
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,629
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, հասկանալի է, որ իրենց մոտ քրեորեն պատժելի է, պարզ է, որ գլխներից չեն հորինել պատիժը։
    Հարց էն է, որ էդ աննորմալություն է։ Ու որ, հա, խփնված են։
    3 տղա են եղել։ Ամեն մեկի գործով 6 տարի են տվել, պլուս 4 տարի գռուպավուխայի համար։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •