ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը Բաղրամյան պողոտայում պարբերաբար արտիստիկ-հուզական կոնտակտի մեջ է մտնում ցուցարարների հետ, ելույթներ, հայտարարություններ է անում, «ներսից լրիվ ինքնակառավարվող վիճակում է, սակայն արտաքուստ նման դրսևորումներ է ունենում»: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Արտիստիզմը ի՞նչ է, ևս ներգործության ձև»,- նշեց հոգեբանը:
Նրա մասնագիտական հայացքով՝ քանի որ ՀՀ ոստիկանապետը նաև շատ ճկուն է, ապա հազիվ թե նա տար հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրահանգը:
«Ցանկացած շարժում ունի իր պիկը, ճգնաժամը: Իշխանությունները ինչ-որ տեղ փորձեցին ժամանակ շահել` աուդիտ հայտարարելով, քանի որ շարժումը բռնի ուժից սրվելու էր:Եթե բռնի ուժ չի կիրառվում, չի էլ սրվում: Մեծ քայլ է, երբ ոստիկանապետը նրանց հետ նստած անեկդոտ էր պատմում, ծիծաղում էր: Ճիշտ էր, որ ինքը մտավ ժողովրդի մեջ` բարձր արտիստիզմով: Նրան հաջողվեց «լեզու գտնել» երիտասարդների հետ:
Երիտասարդները նույնիսկ երկխոսության էին գնում ոստիկանների հետ»,- ասաց նա:
Էջանիշներ