User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: foobar2000

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    foobar2000

    Երեկ բեռնել եմ երկու երաժշտական ծրագիր: Մեկը Աթեիստն էր առաջարկել ամիսներ առաջ, մյուսն էլ Բումից եմ պեղել անձամբ: Առայժմ ուզում եմ խոսել առաջինի մասին

    Նախ հին մեջբերումներ, որոնք եղել են Աթեիստի առաջարկից շատ առաջ:
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեմատությունն էնքանով ա տեղին, որ երբ մարդիկ ԶԱՊ էին քշում, իրանք դա օգտագործում են տեղաշարժվելու համար։ Իրանք չգիտեին, որ ավտոյի մեջ կարա լինի մագնիտոֆոն, կոնդիցիոներ, կամերա, ավտոմատ ապակիներ ու հայելիներ ու տենց 1000 ու մի բան։

    Նույնը հին ծրագրերին ա վերաբերում, քանի դեռ դու չես հետևում նորություններին, չես կարա իմանաս, որ նոր ծրագրերում կան քեզ շատ անհրաժեշտ ֆունկցիոնալ։

    Համեմատության համար նշեմ Foobar2000-ի էն առավելությունները, որոնց համար ես այլ ծրագրերի դեռ չեմ անցնում։

    1. Ահավոր մեծ քանակի ֆորմատների աջակցում. ես երբեք չեմ մտահոգվում, տվյալ ֆորմատի աուդիոն կբացի՞, թե՞ ոչ։
    2. մի քանի պլեյլիստերի հնարավորություն. ասենք ունեմ մանկական երգերի պլեյլիստ, Ջեքսոնի և այլն. ու հանգիստ ու արագ անցնում եմ մեկից մյուսին։
    3. Աննախադեպ ճկուն ղեկավարում. էս ծրագրում ղեկավարումն էնքան ճկուն ա, որ ես ծրագիրը բացում եմ, Minimize անում ժամի կողքն ու էլ իրան չեմ բացում։ Դրա համար իրա տեսքը դառնում ա լրիվ երկրորդական, կան որոշ сборка-նոր, որ շատ սիրուն էն ու ահագին լրացուցիչ ինֆորմացիա են տալիս կատարողի մասին, երգի մասին, ցույց են տալիս երգի բառերը, բայց աուդիո նվագարկիչի իմաստն իմ համար նվագելն ա։ Ես առանց բացելու ու առանց մուլտիմեդիա ստեղնաշարի բարձրացնում իջացում եմ ձայնը (win+2, win+8), հետ ու առաջ եմ տալիս երգը (win+4, win+6), Play/pause (win+5), դնում եմ նոր պատահական երգ (win+N), փոխում եմ երգերի հերթականությունը (իրար հետևից, թե պատահական)։ Ստեղներով կառավորվող գործողությունների ցանկը շատ մեծ ա։
    4. աուդիո ֆայլերի կոնվերտացիան. հազվադեպ, բայց անհրաժեշտ ֆունկցիա
    5. Library (ձայնադարան). սա արդեն winamp-ում էլ կա, բայց քչերն են դրանից օգտվում։ Ցույց ես տալիս նրան, թե որ պապկեքում ես պահում երգերդ, ու էլ պետք չի ամեն նոր քաշած երգ գցել փլեյերի մեջ, ինքը դա ավտոմատ կանի, ու հետագայում որոնման ժամանակ միանգամից կգտնեմ։ Ձայնադարանում երգերի ֆիլտրացիան արվում է ըստ կատարողի, ալբոմի, ժանրի, թողարկման տարվա, կամ ըստ պապկեքի։
    6. Ռեսուրսների օգտագործումը. Առանց թիթիզ ինտերֆեյսի Foobar2000-ը Winamp-ից անհամեմատ քիչ ռեսուրս ա օգտագործում։
    7. Փլեյսլիստից անմիջապես ֆայլերի հետ աշխատանքը. ես կարամ 3000 երգից կազմված փլեյլիստում ընտրե,մ իմ ուզած 10 երգը, հետո ctrl+c ու դրանք paste անեմ ֆլեշկի վրա, առանց մտածելու թե որտեղ են խառը դասավորված էդ երգերը։
    8. Փլագիններ. Foobar2000-ն ունի ահավոր մեծ թվով փլագինները, որոնց նոր ու անսպասելի ֆունկցիոնալ են ավելացնում։

    2 նկար



    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնպես ա ստացվում, որ Արտակի նշած առավելություններում winamp-ն ինձ համար խնդիր չի ներկայացրել:
    1. Իմ winamp-ն էլ ա բացում բոլոր ֆորմատները, համ էլ ես mp3-ից բացի ուրիշ ֆորմատի հազարից մեկ եմ հանդիպում:
    2. Playlist-ներից էնքան էլ հաճախ չեմ օգտվում, շատ-շատ Last.fm-իս շիլաշփոթությունները դզելու համար համար օգտագործեմ, էն էլ էստեղ հեչ պարտադիր չի անցնել, մեկից մյուսին: Այ լավ կլիներ, եթե միաժամանակ երկու playlist-ների երգելուց (meki ձայնը իջեցրած) մեկը մյուսին չխանգարեր, Last-ը երկուսն էլ ընդուներ:
    3. Ես շատ ավելի արագ եմ կողմնորոշվում, երբ տեսնում եմ, թե հաջորդ երգը ո՞րն է ու ընդհանրապես իմ համար բոլորովին նեղություն չի ձեռքով, սիրուն ձևի ամեն ինչ դասավորել ու առանց minimize-ի հրահանգներ տալը: Իսկ ինֆորմացիայի դեպքում Google-ի ջանը սաղ լինի, դա է'լ բոլորովին նեղություն չի:
    4. Աուդիո և վիդեո ֆայլերի կոնվերտացիայի համար ես այլ ծրագրեր ունեմ, որոնք շատ լավն են ու հարմարավետ:
    5. Ես էնպես եմ դասավորում երգերս ու պապկեքս, որ հիշեմ, թե որտեղ են: Իսկ էդ առումով հիշողությունս արտակարգ ա
    6. Ռեսուրսների պահով էլ winamp-ս չի ծանրաբեռնում:
    7. և 8. Էդ գործողությունների կարիքն էլ առանձնապես չեմ զգում:

    Մի խոսքով, գուցե որոշ մարդկանց համար օգտակար է Foobar-ը, բայց ես հաստատ դրա կարիքը չեմ զգում ու շատ եմ սիրում winamp-ս:
    Դմբո Ինչու՞ չփորձել հեշտ տարբերակը, թեթև ապրել: Հատկապես վերջերս ինձ շատ էր/է պետք էս ծրագիրը՝ հեռախոսումս ամեն օր հավաքվող երգացանկի շնորհիվ: Ես էլ եմ շատ առավելություններ գտել, մանավանդ որ Last.fm-ում պարտադիր գրանցում եմ:
    1. Վիդեոֆայլերն էլ ա երգի պես աշխատացնում: Էլ պարտադիր չի mp3 էլ ունենալ նույն երգից, որ Last-ը գրանցի (media player-ի Last.fm չեմ ուզում):
    2. Էս ծրագրի շնորհիվ՝ հատկապես էս առաջին օրերի գործողությունների, սիրունացումների արդյունքում կարող եմ մոտս ունեցած լի՜քը հրաշք երգեր պեղել, որոնց գոյության մասին կամ մոռացել եմ, կամ չեմ իմացել, կամ երկուսը հաջորդաբար:
    3. Եթե winamp-ով հատիկ-հատիկ էի երգերը ցուցակից հանում, կամ արտիստի/ալբոմի անունը հերթով copy paste անում՝ foobar-ում հնարավոր ա մի չրթոցով լուծել հարցը:
    4. Եթե winamp-ի ժամանակ երգերը հավաքում էի երկու My Computer-ներ իրար կողք-կողքի բացած, հիմա կարող եմ միանգամից ծրագրով գտնել երգը՝ անունը գրելով: Չնայած նույն երգից կարող ա երկու-երեք հատ գտնի՝ տարբեր folder-ներում լինի նույն երգը: Նաև Երգի անունը թաքնված ա ալբոմի վերնագրի մեջ, սկզբից բարդ կլինի գտնելը, բայց դա էլ + ունի՝ կարամ չիմացածս սխալները ուղղեմ, կամ գուցե էդ ալբոմներին հաճախ հանդիպելով հետաքրքրվեմ ու բզբզամ:
    5. Playlist-ներն էլ են շատ ձեռնտու, հաստատ ինձ պետք կգա նման բան: Անհրաժեշտությունը կա:
    6. Սա դեռ գործի չեմ դրել, բայց գուցե հետագայում ես է՛լ ստեղնաշարիս շնորհիվ կառավարեմ ծրագիրը, առանց բացել-փակելու: Արտակը նույնիսկ ասում ա, որ տանը հեռախոսով ա կառավարում, հենց իրեն զանգում են երգը ավտոմատ կանգնում ա, հետո շարունակվում:


    Մի խոսքով, մեծ շնորհակալություն Արտակին, որ հերիք չի նման առաջարկ ա արել (ոչ միայն ինձ ), մի բան էլ Team viewer-ի միջոցով ցույց ա տվել լիքը բաներ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.07.2015), John (03.07.2015), Աթեիստ (03.07.2015)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ Սմոքին ծրագրի հիմնական առավելությունները ներկայացրեց, ես ավելացնեմ, որ ծրագիրը շատ աղքատիկ տեսք ունի, բայց շատ ճկուն ա իրան քո ուզած տեսքը տալու տեսանկյունից։

    Խոսքերի փոխարեն ներկայացնեմ մի քանի թեմա։

    JAM - v1.3

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    ZetroMix by Raf

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Էս էլ իմ Foobar-ի Http-ով ղեկավարումը։
    Համ կարամ օֆիսից կպնեմ, տանն իմ ուզած երգը միացնեմ, համ հեռախոսից եմ ղեկավարում։





    Հ.Գ.
    Դիզայնի հետ աշխատող մարդիկ պիտի որ ուշադրություն դարձնեն, որ թեմաները մշակվում ու քննարկվում են շատ հայտնի Deviantart-ում
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 09.07.2015, 12:45:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ ափսոս ա էէ՜ էն ժամանակահատվածը, որ ծախսել եմ winamp-ի կորած playlist-ը հատիկ-հատիկ վերականգնելու, կամ էդ նույն երգերը player-իս վրա տեղփոխելու վրա: Իսկականից ինձ էս foobar-ը վաղուց էր պետք:
    Ի դեպ foobar-ի playlit-ներից առաջինն էլ եմ հենց «վաղուց էր պետք» վերնագրել՝ էնտեղ էն երաժիշտներն ու ալբոմներն են տեղ գտնում, որոնք երկար ժամանակ USB-ումս ու սպասում էին իրենց հերթին: Էլ չեմ խոսում նոր քաշածների մասին
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •