Համեմատությունն էնքանով ա տեղին, որ երբ մարդիկ ԶԱՊ էին քշում, իրանք դա օգտագործում են տեղաշարժվելու համար։ Իրանք չգիտեին, որ ավտոյի մեջ կարա լինի մագնիտոֆոն, կոնդիցիոներ, կամերա, ավտոմատ ապակիներ ու հայելիներ ու տենց 1000 ու մի բան։
Նույնը հին ծրագրերին ա վերաբերում, քանի դեռ դու չես հետևում նորություններին, չես կարա իմանաս, որ նոր ծրագրերում կան քեզ շատ անհրաժեշտ ֆունկցիոնալ։
Համեմատության համար նշեմ Foobar2000-ի էն առավելությունները, որոնց համար ես այլ ծրագրերի դեռ չեմ անցնում։
1.
Ահավոր մեծ քանակի ֆորմատների աջակցում. ես երբեք չեմ մտահոգվում, տվյալ ֆորմատի աուդիոն կբացի՞, թե՞ ոչ։
2.
մի քանի պլեյլիստերի հնարավորություն. ասենք ունեմ մանկական երգերի պլեյլիստ, Ջեքսոնի և այլն. ու հանգիստ ու արագ անցնում եմ մեկից մյուսին։
3.
Աննախադեպ ճկուն ղեկավարում. էս ծրագրում ղեկավարումն էնքան ճկուն ա, որ ես ծրագիրը բացում եմ, Minimize անում ժամի կողքն ու էլ իրան չեմ բացում։ Դրա համար իրա տեսքը դառնում ա լրիվ երկրորդական, կան որոշ сборка-նոր, որ շատ սիրուն էն ու ահագին լրացուցիչ ինֆորմացիա են տալիս կատարողի մասին, երգի մասին, ցույց են տալիս երգի բառերը, բայց աուդիո նվագարկիչի իմաստն իմ համար նվագելն ա։ Ես առանց բացելու ու առանց մուլտիմեդիա ստեղնաշարի բարձրացնում իջացում եմ ձայնը (win+2, win+8), հետ ու առաջ եմ տալիս երգը (win+4, win+6), Play/pause (win+5), դնում եմ նոր պատահական երգ (win+N), փոխում եմ երգերի հերթականությունը (իրար հետևից, թե պատահական)։ Ստեղներով կառավորվող գործողությունների ցանկը շատ մեծ ա։
4. աուդիո ֆայլերի
կոնվերտացիան. հազվադեպ, բայց անհրաժեշտ ֆունկցիա
5.
Library (ձայնադարան). սա արդեն winamp-ում էլ կա, բայց քչերն են դրանից օգտվում։ Ցույց ես տալիս նրան, թե որ պապկեքում ես պահում երգերդ, ու էլ պետք չի ամեն նոր քաշած երգ գցել փլեյերի մեջ, ինքը դա ավտոմատ կանի, ու հետագայում որոնման ժամանակ միանգամից կգտնեմ։ Ձայնադարանում երգերի ֆիլտրացիան արվում է ըստ կատարողի, ալբոմի, ժանրի, թողարկման տարվա, կամ ըստ պապկեքի։
6.
Ռեսուրսների օգտագործումը. Առանց թիթիզ ինտերֆեյսի Foobar2000-ը Winamp-ից անհամեմատ քիչ ռեսուրս ա օգտագործում։
7.
Փլեյսլիստից անմիջապես ֆայլերի հետ աշխատանքը. ես կարամ 3000 երգից կազմված փլեյլիստում ընտրե,մ իմ ուզած 10 երգը, հետո ctrl+c ու դրանք paste անեմ ֆլեշկի վրա, առանց մտածելու թե որտեղ են խառը դասավորված էդ երգերը։
8.
Փլագիններ. Foobar2000-ն ունի ահավոր մեծ թվով փլագինները, որոնց նոր ու անսպասելի ֆունկցիոնալ են ավելացնում։
2 նկար
Էջանիշներ