User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Պայքար էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում համար քաղաքական չի, գնացել են օպերա
    Վահե ջան, մի քանի օրից նոր կարող ենք իրական վերլուծություն անել գնալու դրդապատճառների մասին: Խոսելու լիքը բան կա, բայց ժամանակը չի, կարող ա սխալվենք:

    Իսկ քաղաքականի մասին առաջարկում եմ Ուստա Հրանտի էս հոդվածը կարդալ:

    Մի այլ կարգի հոգնել եմ էդ սխալ ձևակերպումներից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.06.2015)

  3. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում համար քաղաքական չի, գնացել են օպերա
    Եթե «ոչ քաղաքական» պայքարը առավոտից ուշ գիշեր զուռնա դհոլի տակ ինքնամոռաց պարելն ա, պետք չի տենց պայքար: Ու օպերա գնացողները ավելի լավ ա ձենները կտրեն ցրվեն տներով, ոչ թե կառավարության ու սերժի խոսքերը կրկնեն:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (03.07.2015)

  5. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե «ոչ քաղաքական» պայքարը առավոտից ուշ գիշեր զուռնա դհոլի տակ ինքնամոռաց պարելն ա, պետք չի տենց պայքար: Ու օպերա գնացողները ավելի լավ ա ձենները կտրեն ցրվեն տներով, ոչ թե կառավարության ու սերժի խոսքերը կրկնեն:
    Հայկ, իմ համեստ կարծիքով զուռնա-դհոլի մեջ բացասական բան չկա: Հեչ վատ չի, որ էդ կարգի մթնոլորտ էլ էր կար էդտեղ:

    Ուղղակի բոլորը պետք ա հասկանան, որ էդտեղի զուռնա-դհոլը ոչ թե ժամանց ա, այլ քաղաքական պայքարի մաս: Որ էնտեղով թռնող ամեն ճանճը քաղաքական թռիչք ա գործում: 10 օր ցույց ա, 10 օր երկրի նախագահի աթոռը բռնազավթածին պահանջ ա ներկայացված, էդ ընթացքում էդ բռնազավթողի անձնական բարեկեցությունն ապահովող, բայց «ոստիկանություն» պիտակը կրող կառույցը ծեծել, ջարդել ա ցուցարարներին, 10 օր խոսում ենք քաղաքական պահանջի մասին (իրավական առումով նախագահն իրավունք չունի կասեցնել սակագնի փոփոխությունը, դա մենակ քաղաքական որոշման հետևանք կարող ա լինի), նստել միշիկյան լրատվամիջոցների «ոչ քաղաքական» հեքիաթին ենք հագուրդ լինում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.06.2015), Ձայնալար (30.06.2015)

  7. #34
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց էդ ա, որ «նախաձեռնող խումբն» ու «կազմակերպիչներն» ինչքան էլ պնդեն, որ պայքարը քաղաքական չի, հենց էն օրվանից երբ ժողովուրդը գնաց Բաղրամյան, սա քաղաքական պայքար ա: Պրոստո հենց քաղաքական բառը լսում էին, ընկնում էին ցնցումների մեջ, դրա համար էլ հիմա էս օրին են:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.06.2015), Աթեիստ (29.06.2015)

  9. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ «նախաձեռնող խումբն» ու «կազմակերպիչներն» ինչքան էլ պնդեն, որ պայքարը քաղաքական չի
    Կներես, որ էլ պիտի հակաճառեմ, ուղղակի մի կողմից ներվային վիճակում եմ, մյուս կողմից «ոչ քաղաքական»-ը լսելուց մոտս ներվային ծիկեր են լինում

    Հայկ ջան, մինչև Բաղրամյան գնալն էլ էր քաղաքական շ
    Ու ընդհանրապես ցանկացած քաղաքացիական պայքար ա քաղաքական:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #36
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, որ էլ պիտի հակաճառեմ, ուղղակի մի կողմից ներվային վիճակում եմ, մյուս կողմից «ոչ քաղաքական»-ը լսելուց մոտս ներվային ծիկեր են լինում

    Հայկ ջան, մինչև Բաղրամյան գնալն էլ էր քաղաքական շ
    Ու ընդհանրապես ցանկացած քաղաքացիական պայքար ա քաղաքական:
    Դե մինչև Բաղրամյան գնալը տեղյակ չէի պայքարից, չէի հետևում, դրա համար աշխատեցի չիմացածս բանը չպիտակավորել

    Մի խոսքով, մենք իրար հասկացանք :ճ
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.06.2015)

  12. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբցիներն ամենուր են


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (29.06.2015)

  14. #38
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ կիսվեմ, թեթևանամ, քնեմ....

    Ֆեյսբուքում էի դրել, բայց հետո որոշ հատվածներ էդիթ արեցի, ակումբում հանիգիստ ամբողջը դնեմ:

    Վերջին շրջանում ես իմ նեղ անձնական խնդիրներով էնքան էի դեպրեսված, որ ամեն կարգի լրահոսից մեկուսացել էի...

    Աշխատանքային սենյակում տղաներից մեկը իր ֆեյսբուքյան էջը քրքրելիս.
    «Էս տղի յանը տարել ա, էս ինչ նկարներ ա դրել»....
    Ջրցաններին ընդառաջ էպիկ լուսանկարն էր, բացեցի, սկսեցի կարդալ ինչ է կատարվում Բաղրամյանում:

    Վերջերս սպոնտան քիչ բան եմ անում. դրեցի, սկսեցի ուսումնասիրել հարցն ու հասկացա, որ իրականում ատոմակայան ունեցող երկրի համար եղած առանց այդ էլ բարձր սակագինը բարձրացնելն աբսուրդ է:

    Վերցրեցի առաջին պատահած նկարներն ու պրոֆիլ-քովեր նկարները փոխեցի:

    Ինչ-որ բան նախաձեռնել, իմ հետևից մարդկանց տանել, պայքարելը թվում էր ավելի շատ քաղաքացիական պարտականություն, քան սրտից բխող գործողություն. ես սոցիոֆոբ եմ, երևի, ամբոխ ահավոր չեմ սիրում:

    Ամեն տեղ Հայաստանում ցույցեր էին, Գավառում՝ լռություն:

    Առաջարկեցի մի բան կազմակերպել: Էն մարդիկ, ովքեր մեր միջոցառումների կորիզն են՝ կամ մերժեցին, կամ չարձագանքեցին:

    Բաղրամյան գնալ չէի կարող. կուտակված գործեր, տանեցիներ, տուպը ֆինանսական խնդիրներ, առողջական վիճակ ու ինչ-որ հետ պահող հոգեբանական գործոն, որ մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչն է:

    Երևանի էն ինտելեկտուալ, նախաձեռնող, ինտուզիազմով լի ընկերներս պարբերաբար գրառումներ էին անում, հոգով իրենց կողքին էի, հիանում էի իրենցով, բայց գիտեի, որ Բաղրամյան գնացողը չեմ: Խնդիրը հայհոյանքներն ու բերման ենթարկվելու վախը չէր, խնդիրն ինչ-որ տեղ ներսումս իմ սեփական պրոբլեմների մեջ խճճված ոչ սթափ դատելու վախն էր:

    Խոսում էին, որ իբր եվրոպան ու ամերիկան են իրար խառնվել, ուզում են Հայաստանում մայդան անել:

    Վախենո՞ւմ էի դրանից: Ոչ: Այս պայքարը հենց սկզբից ինձ համար քաղաքացիական պայքար էր, ոչ մի քաղաքական ենթատեքստ, ուղղակի ժողովուրդը ձայն էր բարձրացրել, երբ իր շահերը բռի կերպով ոտնահարել էին: Ինչքան ուզում են, թող տարբեր երկրների լրտեսական խաղեր տեղի ունենան, հայերը վերջապես սկսել են խաղալ հօգուտ Հայաստանի...
    ***
    Մի անգամ դպրոցական տարիներին սպորտլանդիայում լիդեր էի, ոտքս ոլորեցի վճռական պահին, թիմն իմ պատճառով պարտվեց:

    Ես մենակ խաղալուց կարող եմ պարտության ռիսկին գնալ, բայց մարդկանց անգամ երաշխավորված հաղթանակի դեպքում իմ հետևից չեմ տանում այլևս:

    Ֆեյսբուքյան աշխատանքային էջերում ոչ մի գրառում չարեցի՝ Գավառում ցույց կազմակերպելու: Կազմակերպիչ լինելը շոու չի, դա նշանակում է անընդհատ, վարկենական փոփոխվող իրադարձություններից տեղյակ լինել, դա նշանակում է անքուն գիշերներ, չդադարող հեռախոսազանգեր, գլխացավ, պատասխանատվություն, ռիթմ:

    Չափազանց հյուծված էի դրա համար:

    Տղաներից մեկը խմբում ամոթանք տվեց, որ ակտիվ երիտասարդներ ենք կոչվում, բայց ոչինչ չենք անում:

    Եթե սկզբում պնդում էի՝ մի բան անենք, ասենք, որ էստեղ էլ մարդ կա, վերջին երկու երեք օրը թեման փակել էի ու ֆեյսբուքյան լրահոսին հետևելուց բացի ոչ մի բան չէի անում:

    Էջիս սկսեցին հրավերներ գալ տարբեր անհատների կողմից, որ Գավառում ուզում էին տարբեր օրերի, ժամերի հավաքներ կազմակերպել:

    Սպոնտանություն, ցաքուցրիվություն, անկազմակերպվածություն...

    Նյարդերս տեղի տվեցին, քաղաքացիական պարտքի զգացողությունը հաղթեց պարտության վախին: Գրեցի՝ ես էլի կազմակերպիչ չեմ, դուք որոշեք ինչ եք անում, իսկ էս խումբը ձեզ հարթակ պայմանավորվելու, համակարգելու... Չհամակարգվեցին:

    Ես ընդամենը ֆեյսբուքում խումբ բացեցի, բոլոր իվենթների ստեղծողներին, ակտիվիստներին հղումը տվեցի ու քաշվեցի էն կողմ: Գրել էի, որ ցույցերին ամենայն հավանականությամբ չեմ միանալու՝ շաբաթ օրն ընտանեկան գործեր, իսկ կիրակի Բյուրին էի տեսնելու, ահավոր կարոտել էի:

    Կիրակի օրվա հանդիպմանը շատ էի սպասում, միայն Բյուրը չէր գալու, լիքը մարդիկ կային, որ Բաղրամյանի էպիկենտրոնում են եղել, գիշերներ լուսացրել, ինձ օդի նման հարկավոր էր օբյեկտիվ ինֆորմացիա առանց լրագրողական քանդակագործության:

    Բայց հանդիպելիս ցույցերից կլանված հարցուփորձ անելու փոխարեն սկսեցինք խոսել դատարկ բաներից, կատակել, ցրվեցինք, ես էլ եկա Գավառ:

    Գավառում ընտրություն կար՝ գնալ Գավառ տուրի նկարահանումներին Շուշենց հետ, թե մնալ ցույցի: Ես միանշանակ նկարահանումների կողմն էի: Տղաներից զանգեցին, խնդրեցին մարդիկ հավաքեմ միանամ:

    Ես մենակ գնացի՝ անիծյալ քաղաքացիական պարտքը թվում էր ճտին պարտք, ցույց անելն արդեն վերջնափուլում, երբ Երևանում էլ իրարից բան չեն հասկանում, թվում էր ուղղակի ներկայացում, չէի հավատում, թե մի բան կստացվի:

    Տեղում 30 հոգի էին, որոնցից 20-նն անչափահասներ:

    Հավաքվել էինք Գավառում հրապարակին կից Ս. Քոչարյանցի հուշարձանի հարակից տարածքում, այգենաման վայր է: Մոտ հարյուր մետր հեռավորությամբ մայթին կանգնած էին ոստիկաններ: Կանչեցին սկզբում տղաներից մեկ-երկուսին, հետո դպրոցականներն ինքնագլուխ մոտեցան, մեզ՝ մեծերիս կանչեցին, մոտեցանք, սկսվեց բանավեճ:
    Հիմնական դերակատարն, ասում են, Գավառի ոստիկանապետի տեղակալն էր, չեմ ճանաչում, պնդել չեմ կարող: Փաստարկներ էր բերում:
    Փաստարկ մեկ՝
    Անչափահասներ են(մարդիկ ճիշտ են ասում, հակաճառելու բան չկա, ներկաների գերակշիռ մեծամասնությունն անչափահասներ էին):
    Փաստարկ երկու՝
    Մենք չենք կարող անվտանգություն ապահովել (կարելի է հարցնել՝ ումի՞ց. մի կերպ ինձ զսպեցի, որ չխոստանամ, թե այլմոլորակայինները չեն գրոհի: Հանկարծ ու իմ ազդեցությունցից դուրս մի մոլորակ որոշի երկիրը նվաճել)
    Փաստարկ երեք՝
    Էն տղան հենված սյունին քաշում պոկում էր (անհեթեթություն, պարզապես սյունին էր հենվել, հանրային գույքի որևէ վնասում չէր լինի. ֆիզիկապես խեղճն ի վիճակի չէր լինի տեղից պոկել սյունը)
    Փաստարկ չորս՝
    Էրեխեքը կընկնեն մեքենայի տակ, իրենց ծնողներին ո՞նց եք պատասխան տալու:
    Էստեղ ես չդիմացա, ասացի, որ մենք այգու խորքում էինք, մեքենաների վտանգից հեռու, դուք կանչեցիք, բերեցիք մայթեզր: Ընդհանուր աղմուկի մեջ հակաճառումը տաղանդավոր կերպով աչքաթող արեցին: Հիմնական թիրախը դարձել էր աղջիկներից մեկն, ում հիմարաբար, հա, հենց հիմարաբար հաամրում էին Երևանից եկած տեղում ցույց կազմակերպող «սադրիչ»:
    Հետո տեղի հոգևորականներն առաջարկեցին եկեղեցի գնալ, աղոթել, խաղաղվել:
    Փողոցն անցնելու ժամանակ մի քանի մեքենա անցան: Ենթադրյալ փոխոստիկանապետը երեսով տվեց.
    - Այ սրա մասին էի ասում:
    Կատաղեցի.
    - Մենք այգու խորքում էինք, դուք մեզ կանչեցիք, բերեցիք մայթեզր, հիմա էլ ճամփու եք դնում եկեղեցի:
    - Ո՞վ ա ձեզ կանչել աղջիկ ջան:
    - Դուք, ի՞նչ է քայլ առ քայլ բացատրեմ ինչ տեղի ունեցավ, որ պարզ լինի:
    - Ինձ մինչև հիմա ոչ մեկ չի կարացել բան հասկացնի:
    Էստեղ չափն անցա, ավելորդ էր, տարիքով մարդ էր, էստեղ տեղի ունեցավ էն, ինչի համար էլ հենց չէի ուզում որևէ ցույցի գնալ: Երբ ասաց, որ իրեն չեն կարողացել բան հասկացնել, ես էլ չդիմացա ու վրա բերեցի.
    - Գուցե քանի որ ի վիճակի չեք որևէ բան հասկանալ:
    Մթնոլորտը շիկացավ: չգիտեմ հետո ինչ կլիներ, եթե Աստղն ինձ ուղղակի զոռով տարածքից չտաներ: Բայց եկեղեցի ուզում էի գնալ. լավ առիթ էր անչափահասներին տուն ուղարկելու ու մեծերով շարունակելու:
    Բայց էլ ոչ ոք չշարունակեց:
    Ես էսօրվա ցույցը չէի ուզում, բայց օրվանից հետո ինձ դատարկված ու կյանքից երես թեքած եմ զգում, խունկի հոտն էլ ինչ-որ սպեցիֆիկ օծանելիքի խառնված մոտս ալերգիկ ռեակցիա է առաջացրել, թե ինչ, պարբերաբար արցունքները հոսում են:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.06.2015), Smokie (05.07.2015)

  16. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ալֆա ջան, ապրեք ինքնակազմակերպվելու համար:

    Բայց մի վախեցեք «քաղաքականից», «քաղաքականացվելուց»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #40
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆա ջան, ապրեք ինքնակազմակերպվելու համար:

    Բայց մի վախեցեք «քաղաքականից», «քաղաքականացվելուց»:
    Չուկ, ես ակումբում արդեն լիքը լսեմ եմ, թե ինչքան թարս եմ մտածում, բայց իմ համար էականը ժողովուրդն ա՝ ռիսկով, ինքնակազմակերպված, իրազեկ ու վճռական եղավ, ով ուզում ա լինի իշխանության գլուխ, ի շահ ժողովրդի ա աշխատելու, իսկ եթե վախկոտ ու անհետևողական լինի, արդեն կառավարությունը կամ ի սեր սեփական գրպանի կաշխատի կամ ոչխարի հոտի պես ուրիշ պետությունների կողմից կքշվի:

  18. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ես ակումբում արդեն լիքը լսեմ եմ, թե ինչքան թարս եմ մտածում, բայց իմ համար էականը ժողովուրդն ա՝ ռիսկով, ինքնակազմակերպված, իրազեկ ու վճռական եղավ, ով ուզում ա լինի իշխանության գլուխ, ի շահ ժողովրդի ա աշխատելու, իսկ եթե վախկոտ ու անհետևողական լինի, արդեն կառավարությունը կամ ի սեր սեփական գրպանի կաշխատի կամ ոչխարի հոտի պես ուրիշ պետությունների կողմից կքշվի:
    Այո, Ալֆա ջան

    Դրա համար էլ ասում եմ, մի վախեցիր «քաղաքականից», մի քանի գրառում առաջ հոդված եմ մեջբերել, կարդա, իսկապես լավն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (29.06.2015)

  20. #42
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մի քանի օր համացանց ոտք չէի դրել ու կարծում էի Բաղրամյանի զվարճանքները արդեն ավարտված կլինեն

  21. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր համացանց ոտք չէի դրել ու կարծում էի Բաղրամյանի զվարճանքները արդեն ավարտված կլինեն
    Ինձ թվում ա՝ Բաղրամյանի զվարճանքները մենակ ոստիկանների համար չեն ավարտվել:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (03.07.2015)

  23. #44
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով ցույցը երբեք էլ "քաղաքական" չի եղել.... միշտ էլ յատուկ նշվել ա որ քաղաքական չի... հատուկ բոլոր քաղուժերին հեռու ա պահվել որ քաղաքացիական մնա... էս ցույցն իսկզբանե բնայն ա եղել որովհետև ցանկացած լուծում շարժումը պտի հանգցնի...

    եթե քաղաքական լիներ, կամ քաղաքական տարր լիներ, ապա ջրցան մեքենաների տեղը տանկեր կլինեին...

  24. #45
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա

    Դուք ամեն ինչ ճիշտ եք արել։ Ուղղակի ոստիկանների հետ բազար անելու փորձ չունեք դրա համար էլ այդպիսի ապրումներ եք ունեցել։
    Իրենք տարիներով սովորում են այդ շփոթեցնող հուսահատեցնող ու վախեցնող խոսելաոճը։
    Երբ ասում է մայթին մի կանգնեք ավտոի տակ կընկնեք պիտի ասես, հա ճիշտ է եկեք գնանք խորքը ու տենց շարունակ։ Պիտի սեվեռվես քո քո անելիքի վրա ոչ թե իրանց հավայի խոսացածների վրա։

    Իսկ էդ տերտերներ բերել ու աղոթելն էլ նոր ծեխնոլոգիա է։ Աչքիս Վովայի կրեածիվն է։ Առաջ էդ կարգի բաներ չէի հիշում։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 28
    Վերջինը: 20.07.2014, 22:26
  2. Հակաազգային պայքար
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.12.2010, 00:05
  3. Պայքար կաշառակերության դեմ, թե...
    Հեղինակ՝ ClassicDancer, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.05.2008, 20:57
  4. Պայքար
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.03.2007, 16:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •