էս ամբողջ աշխարհում մենակ ես կարայի էդ աղջկա հետ հանդիպելու ընթացքում փիլիսոփայությունից,կյանքից,գրքերից ու ֆիլմերից խոսեի:Իրա տեղը լինեի ինձ արդեն գրողի ծոցն էի ուղարկե,ասենք Յոհան ջան,դու դեբիլ ես էլի:Հանդիպում ես կայացած աղջկա հետ,որի արտաքինը,մտածելակերպը,ապրելակերպը ու իրա էությունը քեզ ահավոր դուր է գալիս ու սկսում ես անկապ խոսել:Մյուս կողմից էլ իրան կայացած տղամարդ է պետք,իսկ դու արդեն 3 տարի է մի դրամ չես աշխատել(եթե չհաշվենք բանակի պալչկեն
),անկապ օրերը գլորում ես,ոչ դաս ես անում,ոչ աշխատում ես:Քեզ դրել ես մի թույն դեմքի տեղ,քո մասին ահավոր բարձր կարծիք ունես(հա դե նենց չի վատն ես
),բայց ես հո լավ գիտեմ ինչ լոդռ,անաշխատասեր դեմք ես:
Հ.Գ Մեկդ էդ աղջկան հարցրեք էլի իմանանք էլի,ի՞նչ է գտել իմ մեջ
Հ.Գ 1. է Մեսչյան ջան.
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:
Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված:
Էջանիշներ