Ռիփ ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ լիքը համով-համով ստեղծագործ ու հետաքրքիր բաներ
Ռիփ ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ լիքը համով-համով ստեղծագործ ու հետաքրքիր բաներ
ivy (12.06.2015), Sambitbaba (11.06.2018), Tiger29 (11.06.2015)
Շնորհավորում եմ, Այվի ջան :
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
ivy (12.06.2015)
Շնորհավորում եմ Այվի ջան : Ամենալավն ու բարին ^_^
ivy (12.06.2015)
Այվի ջան, ծնունդդ շնորհավոր: Առողջ ու երջանիկ լինես Սոնյայի հետ միասին
ivy!!!! Շնորհավոր: Քեզ ամենա-ամենա լավ, բարի ու սիրուն բաներն եմ ցանկանում :*
Vitam regit fortuna, non sapientia.
ivy (12.06.2015)
էս էլ մի հատ ուրիշ նվեր…
http://bbc.in/1GznbcA
ivy (12.06.2015)
Այվի ջան շնորհավորում եմ, քեզ լիքը նոր գաղափարներ, պատմվածքներ ու եռանդ դրանք իրականություն դարձնելու համար։
i wanted to destroy something beautiful
ivy (12.06.2015)
Էյվա ջան
ivy (12.06.2015)
Այվ, իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից ես դու դարձել... Չգիտեմ էլ, հենց դու ես, թե քո ակումբային կերպարը, բայց դու կարողանում ես միաժամանակ փափուկ, տաք, հարազատ ու հատու լինել: Երբ քեզ առաջին անգամ տեսա, էսպես, պսպղացող աչքերով նայում էի քեզ ու զգում, որ իմ տեսած ամենասիրուն մարդկանցից ես: Քո սիրունությունը պարզապես դիմագծեր չի ու վերջ, ստանդարտ «չափանիշերով» մռութիկ չի, քո սիրունությունը հայացքն ա, ժպիտը, միմիկան, ներսից եկող, գրկող ջերմություն ա: Ես վերջերս արդեն հաճախ եմ մարդկանց ասում, որ աշխարհն ավելի լավ են դարձնում, բայց ես էս արտահայտությունը չեմ շռայլում, ամեն դեպքում, Այվ, դու էն մարդկանցից ես, որ իմ աշխարհն ավելի լավն են դարձնում:
Դեռ ստեղծագործական մրցույթներից, երբ առանց հեղինակին իմանալու ցանկանում էի հեղինակին գրկել էմոցիաների հեղեղի համար, մինչև էսօր քո հանդեպ առանձնահատուկ ջերմություն եմ զգում, զգում եմ, թե ինչքան բան ես ինձ տալիս, ինչքան եմ ես քեզանով հոգեպես հարստանում ու ինչքան բան եմ սովորում ուղղակի քո հերթական գրառումը կամ պատմվածքը կարդալով:
Այվ, բացի էսքանը, ես ահավոր սիրում եմ քո դիտողունակությունն ու կախարդական ակնոցներդ: Դու մարդկանց, աշխարհին լրիվ ուրիշ անկյան ու լույսի տակ ես նայում երբեմն, փողոցում, կյանքում իրավիճակային դրվագներ ես ներկայացնում, որ շոշփելիության աստիճան իրական են, բայց ուրիշ, ավելի խորն ու զգայական: Ես լավ գրականություն շատ եմ կարդացել, բայց հազվադեպ ա էնտեղ գտնվելու ու ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու, շոշափելու զգացողութունը եղել: Դու ինձ հասցնում ես էդ զգացողությունն ու դրա համար քեզ շատ եմ շնորհակալ:
Էնքան բան ա կուտակված, որ չգիտեմ ինչ հերթականությամբ գրեմ, արդեն ուղղակի գրկեմ, շնորհակալություն հայտնեմ ինձ տված դրական հույզերի հեղեղի համար ու շնորհավորեմ:
Կենացդ, լավ մարդ:
ivy (12.06.2015), Sambitbaba (12.06.2015)
Էնքան սիրուն ասաց Ալֆան այս ամենը, էնքան զգացունքային ու ճշմարիտ...
Նախանձս բերեց, - համ, որ էսքան լավ է գրել, համ էլ, որ տեսել է քեզ... Իսկ քեզ տեսնելը` իմ մեծ ցանկությունն է:
Բայց նաև այնքան կենդանի էր Ալֆայի գրառումը, որ ասես թե ես էլ քեզ տեսա... Ու տեսա հենց այնպիսին, ինչպիսին տեսնում եմ քեզ, երբ ինչ-որ թեմայով խոսում ես ինձ հետ, որովհետև նման պահերին ես ասես թե ոչ թե կարդում եմ գրառումդ ընդամենը, այլ անմիջականորեն զրուցում եմ հետդ գոնե Սքայփով...
Հա, մի բան էլ` "Մենակ ե՞ս եմ, որ..." թեմայի հարցերից:
... թե՞ էլի մարդ կա Ակումբում, որ այս սմայլիկը տեսնելուց քեզ է պատկերացնում...
Որովհետև քո կատարած ամեն գրառում ոնց որ մեկին ուղարկած համբույր լինի... Ու քանի որ հենց այդպես է որ կա` էդ ասածս սմայլիկից` հազար հատ քեզ:
Ու նաև քո անունն է. Ակումբի Ստեղծագործական Զարկերակ:
Շնորհավորում եմ, իմ անսահման սիրելի Այվիկ ջան
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այվի՜ սիրուն Այվի ջաան Շնորհավորում ես, կներես, որ ուշացումով Էնքան լավն ես դու, էնքան լավը՜... ու էնքան դատարկ կլիներ Ակումբը առանց քեզ իմ համար, իրոք Քո կարծիքի կողքով ես անտարբեր չեմ կարողնում անցնել, ոնց, որ օրինակ Ուլուանայի, Բյուրի կարծիքի մոտով...ոնց որ դուք որ մի բան ասում եք, ուրեմն էդ տենց ա Քեզ սիրում եմ շատ սիրուն (գժվում եմ քո մազերի համար ) ու մաղթում առողջություն ու երջանկություն ու նպատակների իրականացում :» Ու թող քո կազմակերպած Ակումբի ստեղծագործական մրցույթները միշտ սենց բուռն անցնեն, որ չնեղվես
ivy (16.06.2015)
Դե ինչ, քեզ այդքան պատանեկան մրցույթով տանջելուց հետո մի քիչ իրոնիայով կնայես․․․ բայց անկեղծ հոգով ասում եմ՝ շնորհավոր Մեծանաս խելոք ու առողջ, լինեսչաղհեզաճկուն ու բախտավոր
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 11.06.2018, 10:47:
ivy (11.06.2018), LisBeth (11.06.2018), Sambitbaba (11.06.2018), Գաղթական (11.06.2018)
Շնորհավո՜ր:
Միշտ էդպես բարի ու պոզիտիվ:
Առողջություն, երջանկություն + 8 մեշոկ ոսկի ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (11.06.2018)
Այվ շնորհավոր քանի որ մաղթանքներ ասել չգիտեմ ու մեկ մեկ լավ կենաց եմ ասում, բայց հատուկ քեզ համար․․ մի հատը բստրեմ՝ մաղթանք։
Ուրեմն սերը սուբյեկտիվ բան ա, ասում են։ Շատերը նոր ծռտած ծիտիկի ոռը խառնում են սրտի հետ, որովհետև նույն դվիժենիներն ա անում հա, ծիտիկը կարա ծռտի ասենք օրը տաս անգամ, ու մի քիչ թփրտում ու կայնում ա ոռը, բայց հենց սիրտը կայնեց, էլ ոռը ոչ մի անգամ չի թփրտա։ Էս ռոմանտիկ մանրամասնությունը նրա համար ա որ ասեմ քեզ, կյանքում ամենակարևոր բաներից ա սերը, եթե ունես՝ կհասկանաս, եթե չունես՝ ունենաս։
Ոնց որ կենաց ստացվեց։ Ոբշըմ միանում եմ՝ հեզաճկուն ու բախտավոր։
SWTS
ivy (11.06.2018)
Սենց ոռի մաղթանքից հետո մնում ա ընդամենը հասարակի մեջ շնորհավորել)
Շնորհավոր, Այվի ջան:
ivy (11.06.2018), Sambitbaba (11.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ