Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, նույնն ա: Մենք շատ ենք գիտակցականի վրա ֆիքսված, բայց ինֆորմացիայի մեծ մասը մենք առանց գիտակցելու ենք ստանում ու մշակում: Էս վերջերս խորացել եմ գիտակցության մեջ: Նույնիսկ արթուն ժամանակ ենք շատ բան առանց գիտակցելու ընկալում ու համապատասխան ռեակցիա տալիս, ուր մնաց քնած ժամանակ տենց չանենք: Քնած մարդը մեռած չի, ձեռքերին ունի նույն ռեցեպտորները, որոնք նույն կերպ են աշխատում, ինչ արթուն ժամանակ:
Մեռածը մեռած չի, բայց մի քիչ ինձ բացատրի էլի: Նայի, ես ինչքան հասկանում եմ, զգայարանների մի մասը քնած ժամանակ թուլանում ա, ասենք լսողությունը, հոտառությունը: Թե՞ չի թուլանում, ուղղակի մենք ստացած ինֆորմացիան ուրիշ կերպ ենք մշակում: Բայց ասենք ինչ-որ զզվելի բան, որ մարդու շուրթերին կպնում ա, զզվում ա արթուն ժամանակ, լինում ա որ ընկերները քնած ժամանակ հումորի համար քսում են ընկերոջ շուրթերին ու սրա հեչ վեջն էլ չի: Ինձ թվում էր, որ նույն կերպ ասենք շոշափելու զգացողությունները պետք ա թուլանան: Ես ոչ մասնագիտական տերմիններով եմ խոսում, իմ ընկալման սահմանում, որ ինձ ավելի «գիտական» բացատրես, շնորհակալ կլինեմ