User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ինչպե՞ս հաղթել hackathon-ում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս հաղթել hackathon-ում

    Մի շաբաթ առաջ ընկերոջս հետ որոշեցինք մասնակացել Hackathon[YAN]-ին, բավական նյութեր գտանք խորհուրդներով, ցուցումներով, բայց դե ինչպես միշտ հայերեն նյութ չկար։

    Հիմա փորձեմ մի քանի կարևոր կետեր նշել, միգուցե ինչ որ մեկին պետք գա․․․։

    1․ Hackathon-ը սովորելու տեղ չի։ Պետք չի գնալ մրցմանը էն մտքով, որ ընդեղ մի բան կսովորեք կանեք։ Մինչև մրցմանը գնալը պետք է նախապատրաստվել։ Հիմնականում ընդհանուր hackathon-ի թեման մրցումից առաջ հայտարարված է լինում։ Հավատացեք 6 ժամը ահավոր քիչ ա նոր տեխնոլոգիա սովորելու համար։

    2․ Hackathon-ը ստեղծագործելու տեղ չի։ Մինչև մրցմանը մասնակցելը մի քանի "իդեա" մտածեք, մի քանի տարբերակներ։ Պետք չի գնալ ընդեղ ու սկսել մտածել թե ինչ կարելի ա անել, նորից եմ կրկնում չեք պատկերացնի թե էդ 6 ժամը ինչպես ա թռնում։

    3․ Hackathon-ում մենակով չեն հաղթում։ Hackathon-ը հաղթելը նախ և առաջ թիմային աշխատանք ա։ Մի գնացեք hackathon այնտեղ թիմեր գտնելու համար։ Մինչև մրցմանը մասնակացելը կազմեք թիմ, ճշգրիտ բաժանեք role-երը։ Այնտեղ դրա ժամանակը չի լինելու։

    4․ Քննարկեք ձեր "իդեա"-ն կազմակերպիչների հետ։ Մինչը բուն developing-ին անցնելը քննարկեք ձեր "իդեա"-ն կազմակերպիչների հետ, ներկայացրեք, շփվեք․․․պետք չի կորել 200 հոգու մեջ, երևացե՛ք։

    5․ Օգնեք հակառակորդ թիմերին։ Դուք պատերազմ չեք գնացել։ Սա ընդամենը մրցույթ ա, եթե կողքինդ օգնության կարիք ունի, իսկ դու ժամանակ, մի՛ զլացիր, հիշի՛ դու պատերազմում չես ու միգուցե քեզ իրա օգնություն պետք գա․․․։

    6․ Չհանձնվե՛լ։ Պայքարեք միչև ձեզ տրամադրած վերջին վարկյանը։ Միգուցե էն ինչը որ չի աշխատում մի հատ անիմաստ սխալի պատճառով ա․․․։ Հիշե՛ք, մինչև վերջին վարկյանը։

    7․ Hackathon-ը պատմության դաս չի։ Պետք չէ պրեզենտացիայի ժամանակ պատմել,պատմել, պատմել․․․․ընդամենը որքան հնարավոր է կարճ ներկայացրեք պրոյեկտը և ցույց տվեք թե ինչպես է նա աշխատում։

    8․ Hackathon-ը ինքնագովազդի տեղ չի։ Պետք չէ պրեզենտացիայի առաջին 15 էջերը ձեր մասին գրել։ Դուք ժյուրիին չեք հետաքրքրում, իրենց նույնիսկ ձեր անունները չեն հետաքրքրում։ Մի ծախսեք ժամանակ ձեզ ներկայացնելու վրա․․․ներկայացրե՛ք ձեր պրոյեկտը․․․դա դուք եք։

    9․ Չհանձնվել 2։
    Եթե նույնիսկ չեք հասցրել ամբողջությամբ ավարտել պրոյեկտը, ոչինչի, մի հանձնվեք, ներկայցրեք այն։

    10․ Հավատացեք ձեր պրոյեկտին, ձեզ, ձեր հաղթանակին, եթե դուք չհավատաք, ոչ մեկ չի հավատալու։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.05.2015), John (30.05.2015), Sambitbaba (31.05.2015), Հայկօ (30.05.2015), Ձայնալար (13.07.2015), Նաիրուհի (03.06.2015), Ռուֆուս (31.05.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչ սեր է։ Ինչպե՞ս տարբերել
    Հեղինակ՝ ԱզԲ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 06.01.2017, 02:59
  3. Ինչպե՞ս դիմել PhD-ի
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2014, 10:58
  4. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •