Շին, եթե դու կարծում ես, որ գեյը կամ սևամորթը կամ կինը օրինակ ծրագրավորման ոլորտում ուրիշ մոտեցում կարա ունենա, հետերո սպիտակամորթ տղամարդն՝ ուրիշ, երկու նկատողություն կանեմ՝ նախ, դու քո մեջ խտրականություն սկսի տեսնել, ու հիասթափեցնեմ՝ մասնագետը մնում ա մասնագետ, եթե մշակութային background-ը գործի հետ կապ չունի, ինքը գործի վրա չի ազդում: Ու եթե նույնիսկ քեզ հետ աշխատողը drag ալտեր-էգո ունի ու գեյ-մյուզիքլներում կանացի դերեր ա խաղում, դա էլ իրա մասնագիտական որակի վրա չի ազդում: Ես մի անգամ Հայաստանի LGBT համայնքի հետ զրույց էի վարում, մի բան ասեցի, որ ոչ մեկին գրեթե տեղ չհասավ. գեյ լինելը ոչ դատավճիռ է, ոչ արդարացում: Չի կարելի հոռի կերպար լինել ու դա արդարացնել գեյ լինելով, իսկ Հայաստանի գեյերի զգալի մասը հոռի կերպարներ են՝ սեռական էթիկայի բացակայություն, մարդկային հարաբերությունների էթիկայի բացակայություն (առնվազն closeted gay-երին անձնական կոնֆլիկտի համար ընտանիքի մոտ out անելը քեզ օրինակ, կամ ֆոտոներով ու չատերի սքրինշոթներով շանտաժ անելը): Նույն կերպ էլ կինը:
Գեյ մարդն աշխատատեղում ոչ պրոբլեմ է, ոչ ձեռքբերում, ըստ էության: Հոռի տիպ գեյ մարդը, ով աշխատակիցներին սկսելու է չամռվել՝ դիսկոմֆորտ ստեղծելով, պրոբլեմ է նույն չափով, ինչքան կին աշխատողներին տհաճ ձևի չամռվող հետերո մարդը: Նույն կերպ՝ տղամարդկանց ատող ու իրենց նկատմամբ ինքնահաստատվել փորձող լեսբին: Նույն կերպ՝ Black Lives Matter-ի անդամը: Նույն կերպ՝ երրորդ-չորրորդ ալիքների ֆեմինիստը:
Հետո սկսում ենք լսել լացուկոծեր workplace bullying-ի ու նման պուպուշ բաների մասին: Հա բա կներես, եթե անարդարություն եք ստեղծում՝ բազմազանություն ապահովելու նպատակով, անհավասար պայմաններ եք ստեղծում մարդկանց համար, ում բախտ չի վիճակվել ինչ-որ փոքրամասնություն ծնվել, կներեք, դուք եք խտրական: Նույն ԱԺ-ում կին պատգամավորների սիտուացիան: Եթե ԱԺ-ում իր բնական ընթացքում բոլոր պատգամավորները հանկարծ կին ընտրվեին, ու էդ ԱԺ-ն կոմպետենտ իր գործն աներ, ես հաստատ լացուկոծ չէի բարձրացնի թե կանայք գրավել են օրենսդիր մարմինը: Էդ ինձ չէր նեղի: Չէի պահանջի ձևի համար մի քանի տղամարդու խրտվիլակ դնել, որ բազմազանության պտիչկան խփեք, ձեզ ավելի լավ զգաք:
Իսկ քո բազմազանության բոլոր արդարացումները, կներես, բուլշիթ են: Ու հիպոթետիկ ձեռքբերումներ ես նշում, որոնք նույնիսկ տարրական տրամաբանության հետ կապ չունեն:
Էջանիշներ