User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆեմինիզմի սահմանները

    Էս թեման բացելու առիթ դարձավ Ռուբիի ֆեյսբուքյան ստատուսը, որտեղ բողոքում էր, որ մատուցողը հաշիվը բերել, տղամարդու դիմաց էր դրել (ու ճիշտ էլ անում էր, որ բողոքում էր): Չեմ ուզում, որ սա շփոթվի արդեն գոյություն ունեցող այս թեմայի հետ:

    Ինքս ինձ ֆեմինիստ եմ համարում ու գտնում եմ, որ տղամարդիկ ու կանայք պիտի հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան: Բայց ինձ թվում ա՝ ներկայիս հասարակությունն արդեն ուրիշ ծայրահեղության մեջ ա ընկնում (հատկապես Սկանդինավիայում դա շատ ուժեղ ա աչք ծակում): Կանայք դառնում են դոմինանտ, իսկ տղամարդիկ՝ փալաս: Կանայք չեն թողնում տղամարդը տղամարդ զգա իրեն (հենց թեկուզ էնպիսի փոքր բաներում, ինչպիսին հաշիվ փակելն ա), տղամարդիկ էլ վախենում են մի բան էնպես չանեն, հանկարծ սեքսիստ դուրս չգան:

    Կամ մի ուրիշ աբսուրդ օրինակ. համալսարանում երբ որևէ աշխատատեղի հայտարարություն ա լինում, մրցույթը չի կայանում, մինչև իքս քանակությամբ կանայք չեն դիմում: Ասենք, ֆիզիկայի ամբիոնում պրոֆեսորի հաստիք ա: Էդքան կին որտեղի՞ց են ճարելու, որ դիմի, եթե փաստացիորեն ուղղակի չկա էդքան թվով կին ֆիզիկոս:

    Մի խոսքով, էս թեմայում ուզում եմ քննարկենք, թե որտեղ ա վերջանում առողջ ֆեմինիզմն ու որտեղ ա սկսվում հիստերիկությունն ու պոզիտիվ դիսկրիմինացիան:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2017), Chuk (29.05.2015), Down to Earth (27.01.2016), insider (29.05.2015), Rammstein (30.05.2015), Sambitbaba (29.05.2015), Արէա (29.05.2015), Ձայնալար (31.05.2015), Նաիրուհի (03.06.2015), Նիկեա (29.05.2015), Ուլուանա (29.05.2015), Տրիբուն (29.05.2015)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    թե որտեղ ա վերջանում առողջ ֆեմինիզմն
    Շատ կարճ ասեմ. առողջի պահը վերջանում ա էնտեղ, որտեղ սկսում են պայքարել ոչ թե տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքների համար, այլ միայն կնոջ իրավունքների բարձրացման համար:

    Կարող ա իմ դիտարկումները սխալ են, բայց իմ նկատածով ֆեմինիստների մի ահագին հատված տղամարդատյաց են, ցանկանում են ձեռք բերել բացարձակ իրավունքներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2017), antranigv (24.06.2015), boooooooom (30.05.2015), Down to Earth (27.01.2016), insider (29.05.2015), Lion (30.05.2015), Mr. Annoying (12.08.2017), Progart (16.04.2017), Sambitbaba (29.05.2015), Նիկեա (29.05.2015), Ուլուանա (29.05.2015), Վահե-91 (29.05.2015), Վոլտերա (29.05.2015), Տրիբուն (29.05.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է. օրինակ՝ կանայք ինչու՞ պարտադիր զինվորական ծառայության չեն անցնում ՀՀ Զինված ուժերում
    The Truth Is Out There

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (29.05.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    որտեղ ա վերջանում առողջ ֆեմինիզմն
    Առողջ ֆեմինիզմը դեռ չի սկսվել:
    Առողջ ֆեմինիզմ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ոչ թե կինը ֆեմինիստ դառնա, այլ տղամարդը:
    Որովհետև, կոպիտ ասած, կին-ֆեմինիստը պայքարում է կնոջ հանդեպ բացասական վերաբերմունքի դեմ մեկ այլ բացասական բան ստեղծելու համար, ակն ընդ ական տարբերակով: Եվ արդյունքն է. հակաբացասական բացասականություն:
    Իսկ տղամարդ-ֆեմինիստը, կարծում եմ, կպայքարեր ուղղակի եղած բացասականը վերացնելու, այլ ոչ թե նորերը ստեղծելու համար: Յա տակ դումայու:

    Կինը չպետք է ծառայի բանակում:
    Տղամարդը չպետք է երեխային կուրծք տա:
    Մենք չենք կարող լինել նույնը, քանի որ ի սկզբանե տարբեր ենք ստեղծված: Ուղղակի պետք է սովորել գնահատել մեր տարբերությունները, այլ ոչ թե օգտագործել սեփական շահերի համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2017), boooooooom (30.05.2015), delicate (30.05.2015), Աթեիստ (29.05.2015), Նիկեա (29.05.2015), Ուլուանա (29.05.2015), Վոլտերա (29.05.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանայք իրավունք ունեն անել էն ամենն ինչի իրավունքն ունեն տղամարդիկ, ու իրավունք ունեն չանել այն, ինչ տարբեր շրջանակներում ընդունված է որպես կանանց պարտականություն։
    Նույնը ճիշտ ա նաև տղամարդկանց համար։

    Սրանից բացի մնացած ամեն ամեն ինչը ֆանատիկություն ա, ու ինչպես բոլոր կպչուն գաղափարներով լցված մարդիկ, էս մարդիկ էլ արջի ծառայություն են մատուցում էն գաղափարին ինչի համար պայքարում են։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (03.06.2015), Շինարար (30.05.2015), Վահե-91 (29.05.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Առողջ ֆեմինիզմը դեռ չի սկսվել:
    Առողջ ֆեմինիզմ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ոչ թե կինը ֆեմինիստ դառնա, այլ տղամարդը:
    Որովհետև, կոպիտ ասած, կին-ֆեմինիստը պայքարում է կնոջ հանդեպ բացասական վերաբերմունքի դեմ մեկ այլ բացասական բան ստեղծելու համար, ակն ընդ ական տարբերակով: Եվ արդյունքն է. հակաբացասական բացասականություն:
    Իսկ տղամարդ-ֆեմինիստը, կարծում եմ, կպայքարեր ուղղակի եղած բացասականը վերացնելու, այլ ոչ թե նորերը ստեղծելու համար: Յա տակ դումայու:

    Կինը չպետք է ծառայի բանակում:
    Տղամարդը չպետք է երեխային կուրծք տա:
    Մենք չենք կարող լինել նույնը, քանի որ ի սկզբանե տարբեր ենք ստեղծված: Ուղղակի պետք է սովորել գնահատել մեր տարբերությունները, այլ ոչ թե օգտագործել սեփական շահերի համար:
    Սամ, մի լավ ընկեր ունեմ: Ինքը տղամարդ ֆեմինիստ ա: Ու դա մի այլ կարգի դզող բան ա: Ինքն աշխարհի ջենտլմենն ա, միևնույն ժամանակ ատում ա, երբ ինչ-որ մեկը փորձում ա կնոջ ազատությունը սահմանափակել: Այ էդ համադրությունը շատ սիրուն ա, դա թույլ ա տալիս, որ տղամարդը տղամարդ լինի, կինը՝ կին:

    Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ ի սկզբանե տարբեր ենք ստեղծված ու տարբեր կերպ էլ պիտի դրսևորենք մեզ հասարակության մեջ: Բայց մի վտանգ էլ կա. էսպես ասելով ընկնում ենք մյուս բևեռը, որտեղ հասարակությունն ասում ա՝ կինը սենց պիտի լինի, նենց պիտի լինի: Ու էստեղ կորում ա անհատականությունը: Էստեղ կորում ա էն կինը, որն ուզում ա կարիերա անել կամ էն մեկը, որը չի ուզում կանացի հագուստ հագնել կամ երեխա ունենալ: Դրա համար մտածում եմ՝ սահմանը շատ նուրբ ա, շատ դժվար ա սահմանելը՝ որն ա ընդունելի, որը՝ չէ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.05.2015), Մուշու (30.05.2015), Նաիրուհի (03.06.2015), Նիկեա (29.05.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ինչի՞ ֆիզկուլտի քննության ժամանակ տղաները պետք ա մի կմ վազեն, աղջիկները՝ ընդամենը հինգ հարյուր մետր: Անարդար ա, մինչև ե՞րբ են մեզ որպես թույլ սեռի ներկայացուցիչների նայելու
    Լավ թեմա է. օրինակ՝ կանայք ինչու՞ պարտադիր զինվորական ծառայության չեն անցնում ՀՀ Զինված ուժերում
    Բանակում ծառայելը չգիտեմ, բայց կրակել ու էլի նման մի քանի պարզ բաներ իմանալը պարտադիր է:
    Շատերը ֆեմինիզմ ասելով հասկանում են էն որ կինը միշտ ճիշտ ա, ինչ ուզում ա ասի, ինչ ուզում ա անի: էդպես չի կարելի: էդ կապրիզ է, ոչ թե իրավունքների պաշտպանություն:

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ինչի՞ ֆիզկուլտի քննության ժամանակ տղաները պետք ա մի կմ վազեն, աղջիկները՝ ընդամենը հինգ հարյուր մետր: Անարդար ա, մինչև ե՞րբ են մեզ որպես թույլ սեռի ներկայացուցիչների նայելու

    Բանակում ծառայելը չգիտեմ, բայց կրակել ու էլի նման մի քանի պարզ բաներ իմանալը պարտադիր է:
    Շատերը ֆեմինիզմ ասելով հասկանում են էն որ կինը միշտ ճիշտ ա, ինչ ուզում ա ասի, ինչ ուզում ա անի: էդպես չի կարելի: էդ կապրիզ է, ոչ թե իրավունքների պաշտպանություն:
    Նիկեա ջան, թույլ սեռը չգիտեմ, բայց որ տղամարդկանց ֆիզիկական հնարավորությունները միջինում ավելի մեծ են, քան կանանցը, վաղուց գաղտնիք չի: Անգամ տարբեր մարզաձևերում տղամարդիկ ու կանայք իրար դեմ չեն մրցում հենց էդ պատճառով:

    Ինչ խոսք, ես համաձայն եմ, որ կինը պետք ա ուժեղ լինի: Բայց դա չի նշանակում, որ տղամարդը պետք ա թույլ լինի: Մեր օրերում կանանց էս ուժեղության պատճառով տղամարդիկ թուլացել են, ու դա շատ տխուր ա: Դրա պատճառով ո՛չ կանայք են իրանց կին զգում, ո՛չ տղամարդիկ տղամարդ:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.05.2015), Աթեիստ (29.05.2015), Մուշու (30.05.2015), Նաիրուհի (03.06.2015), Նիկեա (29.05.2015), Ուլուանա (29.05.2015), Վոլտերա (29.05.2015)

  16. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, մի լավ ընկեր ունեմ: Ինքը տղամարդ ֆեմինիստ ա: Ու դա մի այլ կարգի դզող բան ա: Ինքն աշխարհի ջենտլմենն ա, միևնույն ժամանակ ատում ա, երբ ինչ-որ մեկը փորձում ա կնոջ ազատությունը սահմանափակել: Այ էդ համադրությունը շատ սիրուն ա, դա թույլ ա տալիս, որ տղամարդը տղամարդ լինի, կինը՝ կին:

    Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ ի սկզբանե տարբեր ենք ստեղծված ու տարբեր կերպ էլ պիտի դրսևորենք մեզ հասարակության մեջ: Բայց մի վտանգ էլ կա. էսպես ասելով ընկնում ենք մյուս բևեռը, որտեղ հասարակությունն ասում ա՝ կինը սենց պիտի լինի, նենց պիտի լինի: Ու էստեղ կորում ա անհատականությունը: Էստեղ կորում ա էն կինը, որն ուզում ա կարիերա անել կամ էն մեկը, որը չի ուզում կանացի հագուստ հագնել կամ երեխա ունենալ: Դրա համար մտածում եմ՝ սահմանը շատ նուրբ ա, շատ դժվար ա սահմանելը՝ որն ա ընդունելի, որը՝ չէ:
    Ինձ էլ կարող ես թաքնված ֆեմինիստ համարել, Բյուր ջան, ես էլ եմ ատում այն, ինչ ատում է ընկերդ: Ասեմ ավելին, երևի թե ինձ նույնիսկ ֆեմինոֆոբ կարելի է անվանել, որովհետև համարում եմ, որ կնոջ դերն այս աշխարհում ավելի մեծ ու կարևոր է, քան տղամարդունը և այդ պատճառով նա շատ ավելի բարձր գնահատականի է արժանի: Եվ, ելնելով սրանից, կրկնում եմ.

    Կինը չպետք է ծառայի բանակում;
    Կինը չպետք է ծանրամարտիկ լինի (Նիկի ջան, նաև երկար դիստանցիաներ վազող);
    Կինը ասֆալտ գցող չպետք է լինի:
    Եվ նման այլ բաներ:

    Խոսքս առանձին դեպքերի մասին չէ:
    Ես շատ ու շատ սիրում ու հարգում եմ դերասանուհի Սինտիա Ռոթռոքին` չճանաչողների համար ասեմ, որ նրան կարելի է անվանել Բրույս Լի կանանց մեջ: Միշտ հիացել եմ նրա մարտարվեստով: Իսկ այսօր, այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ աշխատում եմ նրա քաղաքացիական ամուսնու հետ: Շատ հաճախ խոսում ենք Սինտիայի մասին, երբեմն նա հետաքրքիր դեպքեր է պատմում: Օրինակ, գիտեմ, որ նա չորս շուն ունի ու շներից մեկի հետ էլ լավ մտերիմ եմ... Բայց հենց նոր մտքովս անցավ, որ ամուսինը ոչ մի անգամ չի հիշատակել, ունի՞ արդյոք Սինտիան երեխաներ: Այսօր աշխատելու եմ հետը, եթե հիշեմ` կհարցնեմ:
    Ճիշտն ասած, կասկածում եմ, որ ունենա: Եվ եթե չունի, արդյոք՞ պատճառը հենց այդ մարտարվեստը չէ...

    Հա, ինչ էի ասում... Այսինքն, եթե նույնիսկ պատմության մեջ էլ կին գեներալներ լինեն (միգուցէ կա՞ն...), դա չի նշանակում, որ բոլոր կանայք պետք է զինվորական ծառայություն անցնեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.05.2015), Աթեիստ (29.05.2015), Ուլուանա (29.05.2015)

  18. #10
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակի օրինակի վրա ... Չեմ կարծում, որ կանայք չեն ծառայում բանակում, որովհետև միջինում տղամարդու ֆիզիկական հնարավորություններն ու հոգեկան/էմոցիոնալ կայունությունն ավելին է քան կանանցը: Բազմաթիվ են դեպքերը, որ նույն միջին ստատիստիկ տղամարդը բանակում թույլ հոգեկան կայունության, ֆիզիկական պատրաստվածության ու էլի հազար ու մի պատճառով խուսափում է ծառայությունից, պիտանի չի էս ու էն տիպի ծառայությանը ... քիչ չեն ինքնասպանության դեպքերը՝ երբ չեն չդիմանում ծանր ֆիզիկական ու հոգեկան ճնշումներին:

    Եվ հակառակը՝ օրինակ պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմներում, զինված կոնֆլիկտներում, քիչ չեն դրանցում ներգրավված կանայք ... դեռ չեմ խուսում նաև էդ կանանց կողմից կիրառված ուժի/բռնությունների մասին, ինչը խոսում է կանանց ոչ պակաս էմոցիոնալ ու հոգեկան կայունության, ինչու չէ նաև ֆիզիկականի մասին /ՀՄՊ ..., շախիդ-կանայք, դիպուկահար-կանայք .../:

    Սամ ջան կանայք վաղուց արդեն ծառայում են բանակում, ոստիկանությունում, այլ ուժային կառուցներում, այդ թվում նաև Հայաստանում, ու շատ դեպքերում ոչ պակաս պատասխանատու, որոշիչ պաշտոնների, քան տղամարդիկ: Խոսքն ավելի շատ ուժային ոլորտում կանանց ներգրավվածության մասին էր՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներով: Միգուցե այդ ոլորտի այն ճյուղերում, որտեղ անկախ միջին ստատիստիկ տղամարդու ու կնոջ ինչ ինչ տարբերությունից, կինը տղամարդուց ոչ պակաս, և մի գուցե ավելին, կարող է ամեն ինչ գլուխ բերել: Կարծում եմ, որ շատ ֆեմինիստներ նաև այս կարծիքին են ...
    The Truth Is Out There

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.05.2015), Նիկեա (31.05.2015)

  20. #11
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիմա աշխատում եմ նոմինալ ամերիկյան կազմակերպությունում։ ՈՒլուանայի պատմելուց երևի արդեն գիտեք թե ամերիկայում ինչքան են տարած էդ կանայք պիտի էսքան տոկոս լինեն բլաբլաբլա։ Հիմա էս մեր ամենամեծ բոսսերը որոշել են որ պիտի ծրագրավորման մեջ կանանց տոկոսը բարձրացնենք։ Երկու տարվա մեջ երևի մոտ քառասուն հոգու եմ ինտերվյու արել‎։ Գիտե՞ք քանի հոգի էր կին‎։ Թաք մի հոգի։ Էն էլ ծրագրավորողի չէ, տեստավորողի հաստիքի համար։ Վերջն էլ չընդունեցինք։ Ախպեր հմի, որ չկա, որդից ճարենք բերենք չեմ հասկանում։ Ընկնենք նոր ավարտած մեկին բերենք դնենք հետո էլ ամեն քայլին հետևենք որ մի սխալ բան չանի ինչ ա անունը դնենք կանանց տոկոսն ենք շատացնու՞մ։ Է հետո՞։
    Բացի սրանից նաև պիտի կանանց տոկոսը բարձր մենեջմենթական ու վայս–պրեզիդենտական պաշտոններում մեծացնեն։ ՈՒրեմն ինչ որ տենց կանանց խումբ ունեն, որ հավաքվում քննարկումներ են անում առաջ գնալու մասին։ Հետո ինչ որ հատուկ թրեյնինգների կարող են գնալ։ Այսինքն հմի որ մեկը տղամարդ ա իրան առըհա քեզ թրեյնինգ որ կին ես ‎ հեսա քեզ մի ամբողջ ընտրանի։ Լացելու ա կարճ ասած։
    ՈՒ ես ամեն ինչի հետ որ ասում եմ Հայաստանում աշխատելու ժամանակ մեր ֆիրմայում ավելի շատ աղջիկ ծրագրավորող կար քան տղամարդ բոլորի չանը ընկնում ա գետնին

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2017), Sambitbaba (30.05.2015), Աթեիստ (30.05.2015), Արէա (30.05.2015), Ձայնալար (01.06.2015), Նաիրուհի (03.06.2015), Շինարար (30.05.2015)

  22. #12
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանայք դառնում են դոմինանտ, իսկ տղամարդիկ՝ փալաս: Կանայք չեն թողնում տղամարդը տղամարդ զգա իրեն (հենց թեկուզ էնպիսի փոքր բաներում, ինչպիսին հաշիվ փակելն ա), տղամարդիկ էլ վախենում են մի բան էնպես չանեն, հանկարծ սեքսիստ դուրս չգան:
    էս առաջին անգամ զգացել եմ Մյունխենում։ Ճիշտն ասած դրանից հետո առանձնապես չեմ զգացել տենց բան այլևս։ Չգիտեմ էդ առաջին անգամ էի Եվրոպայում դրանից էր, թե ուղղակի դրանից հետո շատ ֆեմինիզմով կտցրած տեղերում չեմ եղել ոչ որպես տուրիստ։

    Հետո մի հարց տամ էլի մանավանդ Եվրոպայում/ԱՄՆ–ում ապրողներին աղջիկներին։ Դուք երբևէ զգացե՞լ եք ինչ որ հարցում, ձեզ աղջիկ լինելու պատճառով տղամարդու ստորադասեն։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.05.2015)

  24. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան կանայք վաղուց արդեն ծառայում են բանակում, ոստիկանությունում, այլ ուժային կառուցներում, այդ թվում նաև Հայաստանում, ու շատ դեպքերում ոչ պակաս պատասխանատու, որոշիչ պաշտոնների, քան տղամարդիկ: Խոսքն ավելի շատ ուժային ոլորտում կանանց ներգրավվածության մասին էր՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներով: Միգուցե այդ ոլորտի այն ճյուղերում, որտեղ անկախ միջին ստատիստիկ տղամարդու ու կնոջ ինչ ինչ տարբերությունից, կինը տղամարդուց ոչ պակաս, և մի գուցե ավելին, կարող է ամեն ինչ գլուխ բերել: Կարծում եմ, որ շատ ֆեմինիստներ նաև այս կարծիքին են ...
    Ինսայդեր ջան, ես միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նկատի ունեմ, ուրիշ ոչինչ:
    Ու նաև գիտեմ, իհարկե, որ ծառայում էլ են, ասֆալտ էլ են գցում ու էլի ինչ ասես անում են, կամ կամովի, և կամ էլ կյանքի բերումով հարկադրված: Ու խոսքս հենց այդ մասին է, որ այդպես չպետք է լինի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (30.05.2015)

  26. #14
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Truth Is Out There

  27. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով կինը պիտի ուժեղ լինի հոգեպես,իսկ նրա ֆիզիկական պաշտպանությունը կապահովի տղամարդը:

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •