Շին, գիտե՞ս no true scotsman fallacy-ն ինչ ա:

Պատկերացրեք շոտլանդացի Հեմիշ ՄակԴոնալդին, որը կարդում է «Glasgow Morning Herald» թերթն ու տեսնում է «Բրայտոնյան սեռական մոլագարը կրկին հարվածում է»: Հեմիշը ցնցված է ու հայտարարում է, որ «ոչ մի շոտլանդացի նման բան չէր անի»: Հաջորդ օրը նույն թերթի հերթական թողարկման մեջ նա հոդված է կարդում Աբերդինցի տղամարդու մասին, որի բռնի գործողությունների մոտ բրայտոնյան մոլագարի արածը գրեթե ջենտլմենական է թվում: Այս փաստը ցույց է տալիս, որ Հեմիշի կարծիքը սխալ էր, բայց արդյո՞ք նա պատրաստվում է ընդունել դա: Քիչ հավանական է: Այս անգամ նա ասում է. «Ոչ մի իսկական շոտլանդացի նման բան չէր անի»:

Էնտոնի Ֆլյու, «Մտքեր մտածելու մասին»
+ Ես շարժման ընդհանուր դոկտրինաներին եմ կպել: Ես կպել եմ քո ասած բազմազանության խրախուսման մեթոդներին, որոնք խտրականություն են պարունակում: Ես ցույց եմ տվել, որ Բյուրի խոսքերն իմ ներկայացրած խնդրի օրինակ են: Ու ցույց եմ տվել, որ քո ասած «ծայրահեղ ներկայացուցիչների» վարքը ուղղակիորեն բխում ա շարժման դոկտրինաներից, ու չի հանդիսանում էդ դոկտրինաների խախտում, առավել լայն շարժման կողմից չի քննադատվում: Ախր նույնիսկ ռադիկալ ֆեմինիզմի ճյուղին չի պատկանում: Ու կարևոր հարց եմ տվել. եթե ֆեմինիզմը բնական երևույթ ա, ինչի՞ ինքը չի տարածված էնտեղ, որտեղ կանանց իրավունքներն առավել շատ են խախտվում, այլ էնտեղ, որտեղ ֆեմինիզմն առավել լավ ա ֆինանսավորվում: Իսկ ինստիտուցիոն պարազիտիզմի թեմայում նույնիսկ case study եմ բերել, ու նման case study-ներ հազարներով կարելի է անել:

Մի հատ կարևոր կետ կա, որ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ: Assumed discrimination-ը (ենթադրվող խտրականությունը) ու factual discrimination-ը (փաստացի խտրականությունը) նույն բանը չեն: Երբ մեկին, օրինակ, աշխատանքի չեն ընդունում, կամ պաշտոնը չեն բարձրացնում, կամ աշխատատեղում նեղում են, դա կարող է շատ պատճառներով լինել: Կարող է լինել կոմպլեքս խնդիր, որի մեջ խտրականությունը ուղղակի կամ անուղղակի մաս ունենա, կամ չունենա: Օրինակ, եթե մեկը կին է ու հոռի բնավորություն ունի, ու իր մասին ասեն՝ դե կնիկ է էլի, ինչ ես ուզում, այստեղ գենդերային տիպայնացումը կիրականացվի վարքի հիման վրա, ոչ թե վարքը կտիպայնացվի ըստ ստերեոտիպի: Ու ցանկացած բացասական վերաբերմունք առաջին հերթին կբխի վարքից, հետո տիպայնացումից: Բյուրի նմանները միանգամից ենթադրում են, որ դա դիսկրիմինացիայի պատճառով է լինում, ու ենթադրվող (assumed) խտրականությունը կներկայացնեն որպես փաստացի (factual) խտրականություն:

Բյուրը աղբյուր էր բերել, որի մեջ խոսվում էր ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ gender pay gap-ի մասին: Ես ցույց տվեցի նույն աղբյուրի բերած մեկնաբանությունը, որ խոսքը վերաբերում է gender pay gap-ի inadjusted form-ին: Չկրկնեմ նույն տեքստը, պարզապես հիշեցնեմ, որ gender pay gap in inadjusted form-ը ընդամենը ցույց է տալիս, որ միջին տղամարդը մի ժամում ավելի շատ փող է աշխատում, քան միջին կինը՝ ՈՉ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ: Արդյո՞ք Բյուրն ընդունեց, որ ինքը սխալ հիմնավորման վրա է կառուցել իր պնդումը: Ոչ, չընդունեց: Բյուրը բերեց ուրիշ օրինակ, ըստ որի ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ gender pay gap-ը ԿԱՐՈՂ Է պայմանավորված լինել նրանով, որ տղամարդկանց աշխատավարձի բարձրացման պահանջներն ընդունվում են, կանանցը՝ ոչ: Ես ֆիքսեցի փաստը, որ աղբյուրները տարբեր երկրների են անդրադառնում, ու բերեցի ԱՄՆ-ում 50 ուսումնասիրությունների վրա հիմնված եզրակացություն, որ ավելի հավանական է՝ gender pay gap-ը, որը փաստացի ավելի փոքր է, քան ներկայացվում է, պայմանավորված լինի տարբեր սեռերի մասնագիտական ընտրություններով: Բացի դրանից, ցույց տվեցի, որ նույն Գերմանիայում աշխատանքային օրենսգրքով բացառվում է, որ նույն աշխատանքի համար տարբեր մարդկանց տարբեր չափով վարձատրեն՝ ելնելով գենդերային հատկանիշից: Ու Բյուրը նորից չընդունեց իր սխալը:

Նման լպրծուն փաստարկման դեպքում, երբ օպոնենտը թափով մի փաստարկից մյուսն է թռնում ու ենթադրությունները ներկայացնում է որպես փաստ, ու հետո գնում լացուկոծ անում, թե ես մարդկանց վրայով քայլում եմ, ու իբր թե կասկածելի կամ սխալ աղբյուրներ եմ բերում (անելով պնդում, բայց չհիմնավորելով ոչ մի կերպ), օպոնենտն ինքը դառնում է case study նրա, թե ինչն է ֆեմինիզմի մեջ սխալ: Բյուրը կոմպետենտ չի խոսել նրանից, ինչից խոսում է: Բայց խոսում է, կատարում է պնդումներ, ենթադրում է խտրականություն, ներկայացում է ենթադրությունը որպես փաստ: Ապացուցելով իմ պնդումը, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմն այլևս չի զբաղվում կոնկրետ խնդիրներով, այլ պղտոր ջրում ձուկ է որսում:

Իսկ ես ներկայացնում եմ ֆեմինիզմի շարժման կոնկրետ խնդիրներ, ու դուք կանգնում աչքերդ ու ականջներդ փակում եք ու ասում՝ «լալալա, չեմ լսում, չէ, չկա տենց բան, դրանք առանձին ծայրահեղ դեպքեր են»:

Դու ոչ մի կերպ չպատասխանեցիր, թե ինչով ես արդարացնում հանուն բազմազանության արհեստական խտրականություն ստեղծելը: Ասեցիր, որ աշխատատեղում բազմազանությունը պուպուշ բաների է բերում, չհիմնավորեցիր՝ ինչպես, ու ինչու բազմազանության ազդեցությունը չի կարող տարբեր լինել տարբեր աշխատատեղերում: Քեզ հիմնավորում պետք չէր, որ արդարացնեիր ինստիտուցիոն խտրականությունը:

Ծլնգին ընդհանրապես չանդրադառնամ, չնայած իր խաղացած տրագիկոմեդիան ինձ դեռ շատ տարիներ կզվարճացնի:

Փաստորեն, դուք ունեք ՀԱՄՈԶՄՈՒՆՔ, ու փնտրում եք հիմնավորումներ այդ համոզմունքի համար, ոչ թե եկել եք համոզմունքի՝ ելնելով հիմնավորումներից: Գիտե՞ք էլ ով ունի ՀԱՄՈԶՄՈՒՆՔ, ու նույն սկզբունքով փորձում է հիմնավորել իր համոզմունքը: Էն «անբարո գեյրոպաներ» գոռացողները, որ գեյերի վատը լինելու իրար հետ կապ չունեցող ու մեկը մյուսից ապուշ հոդվածներ ու սխալ մեկնաբանված գիտական ուսումնասիրություններ են բերում: Հակավակցինացիոն շարժման անդամները: Դավադրությունների տեսությունների հետևորդները: Դե ֆակտո, ինձ համար դուք իրենցից տարբերվում եք մենակ նրանով, որ դուք ավելի մոդայիկ եք ու ինստիտուցիոն հովանավորություն ունեք:

Էսքան բան:

"Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել":

- Ռոբերտ Էնտոն Ուիլսոն