Տրիբուն, ես իմ առաջին գրառման մեջ մենակ երեխա ունենալ-չունենալու խնդրի մասին չէի գրել, դա գրել էի որպես խնդիրներից մենակ մեկը։ Ու էս կողքից առաջարկված լուծումներն ահավոր խնդալու ու միամիտ են, երբ դու տեսնում ես, թե իրականում ինչ ա կատարվում։ Ես քեզ ասում եմ՝ ակադեմիայում էղած կնոջ համար երեխա ունենալը նշանակում ա կարիերայի ավարտ։ Արդյունքում դու ունենում ես խելացի կին, որն ուզում ա, բայց չի կարողանում իրա պոտենցիալը լիարժեք դրսևորել։
Ու մի քանի գործոններ են, որոնք բերում, դրան են հասցնում։ Դեկրետ գնալ-չգնալու խնդիրը թղթի վրա շատ հեշտ ա թվում, բայց իրական կյանքում լիքը բարդ հասարակական գործոններ բերում-հասցնում են նրան, որ ի վերջո կինն ավելի երկար դեկրետ ա գնում, քան տղամարդը։ Ու լիքը ուրիշ հարցեր կան, որ թղթի վրա ձեզ սիրուն ա թվում։ Ասենք, հիմա հիշում եմ, թե ոնց էր մեր տղամարդ շեֆը մեր գիտական խմբի կանանց փորերին վախվորած հետևում, որ հանկարծ չհղիանան, պրոյեկտը վարի չգնա։ Ու պարզվում ա՝ էս փորերին հետևելը ակադեմիայում տարածված բան ա։ Կարաս ասես՝ արհամարհի։ Մեկը ես, բավական համառ եմ ու արհամարհում եմ, բայց շատերի վրա ազդում ա դա, թողնում-գնում են։ Հետո, երբ մի կին իրա բրենդն ա սարքել, որ ինքն էրեխեքին ատում ա, ուղղակի ավելի լուրջ շանսեր ունի առաջ գնալու, քան էն մեկը, որն ասում ա, որ չի բացառում, որ կարող ա էրեխա ունենա: Այսինքն, գործատուները նախընտրում են նաև աշխատանքի վերցնել էն կանանց, որ հաստատ գիտեն՝ էրեխա չի ունենալու ու չունի։ Դե եթե տեղը տղամարդ լիներ, էլ ավելի լավ։ Ասենք, վերցնես մեր փոքր գիտական թիմը, որտեղ շեֆը տղամարդ ա, իրա շեֆության տակ չորս տարիների ընթացքում հինգ կին գիտնական ա աշխատել, որոնցից երեքը որտեղ հասցնում, հայտարարում են, որ էրեխա չեն ունենալու, մեկը երկու երեխա ուներ, ու թողեց գիտությունը, հինգերորդն էլ ես եմ, ու ինձ շեֆս պարզ տեքստով ասեց, որ եթե ուզում եմ հաջողություն ունենալ, պիտի երեխա ունենալու մտքից հրաժարվեմ։
Կարաս ասես՝ քո շեֆն ա անասուն սեքսիստ։ Բայց ակադեմիայում սենց պատմությունները շատ-շատ են ու աշխարհագրություն չեն ճանաչում։
Հայաստանի ու այլ երկրների գենդերային դիսկրիմինացիան ուրիշ հարթությունից ա, գենդերային հավասարությունը՝ առվազն հիսուն-հարյուր տարով հետ, բայց դա չի նշանակում, որ զարգացած երկրների խնդիրների առաջ պետք ա աչք փակել, առավելևս որ էդ երկրներն են Հայաստանին ու մնացածներին գենդերային հավասարության դասեր տալիս։
Էջանիշներ