Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ու որ սկսել եմ, մի երկու բան էլ ասեմ Գերմանիայում երեխա-կին-կարիերա թեմայով։
Մսուր-մանկապատեզը կոպեկներ արժի ու հասանելի է բոլորին։ Ավելին` ըստ օրենքի բոլոր երեխաներին մսուրում տեղ է հասնում` անկախ նրանից կգնա էդ երեխան մսուր, թե չէ։
Բացի դրանից կան կանայք, որ ծննդաբերությունից հետո գալիս են ախատանքի` երեխային պստիկ զամբյուղով հետները վերցրած։ Համ գործ են անում, համ կերակրում են, նորածիններն էլ մեծամասամբ քնած են. ոչ մի գործատու դրա դեմ բան չի ասի։
Գործատուն նաև թողնում է, որ երեխայի հիվանդ լինելու դեպքում տանը մնաս` առանց արձակուրդ վերցնելու։
Եթե էնպես է ստացել, որ կինը երեխայի հետ մենակ է ապրում, ահագին արտոնություններ է ստանում, հենց թեկուզ հարկերն եմ իջնում, երեխային երկարօրյա պահելու համար բոլոր տեսակի հաստատություններում (մանկապարտեզ, դպրոց) տեղ է տրվում։ Գործատուներն էլ սովորաբար հոգատար աչքով եմ նայում էդ կատեգորիայի աշխատողներին։ Ի դեպ նույնը վերաբերվում է նաև միայնակ հայրերին։
Ասում եմ ` էստեղ բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են, որ մարդիկ համ աշխատեն, թե ծնողություն անեն` լինի կին, թե տղամարդ. ուղղակի չեմ պատկերացնում` ավել ինչ կարելի է անել։
Հեչ, ընտիր երկիր, սաղ պայմանները ստեղծված են, բայց տեսնես ինչի՞ց ա, որ էդ նույն ընտիր երկրում գոնե իմ ոլորտի 30-40 տարեկան կին գիտնականներից ոչ մեկը երեխա չունի, իսկ ով ունի, թողել ա ակադեմիան։ Չէ՜, մեկին հիշեցի․ 43-ում պրոֆեսոր դառնալուց հետո առաջին երեխային ունեցավ։ Ընտիր միտք, ո՞նց չէի ֆայմել էսքան ժամանակ։