Ու իսկականից հոգնեցի արդեն։ Նորից եմ ասում՝ տեսական քննարկումների հավես չունեմ։ Ապրեք, դուք ապրում եք իդեալական հասարակություններում, որտեղ ոչ մի տեսակի դիսկրիմինացիա չկա։ Ես էլ օդի մեջ խոսում եմ։ Եթե ի վիճակի չեք հասկանալու, որ ռեալ խնդիր կա, էկեք թարգենք խոսակցությունը։ Իրոք հավես չունեմ տեսական, օդի մեջ խոսակցությունների։
Ու որ սկսել եմ, մի երկու բան էլ ասեմ Գերմանիայում երեխա-կին-կարիերա թեմայով։
Մսուր-մանկապատեզը կոպեկներ արժի ու հասանելի է բոլորին։ Ավելին` ըստ օրենքի բոլոր երեխաներին մսուրում տեղ է հասնում` անկախ նրանից կգնա էդ երեխան մսուր, թե չէ։
Բացի դրանից կան կանայք, որ ծննդաբերությունից հետո գալիս են ախատանքի` երեխային պստիկ զամբյուղով հետները վերցրած։ Համ գործ են անում, համ կերակրում են, նորածիններն էլ մեծամասամբ քնած են. ոչ մի գործատու դրա դեմ բան չի ասի։
Գործատուն նաև թողնում է, որ երեխայի հիվանդ լինելու դեպքում տանը մնաս` առանց արձակուրդ վերցնելու։
Եթե էնպես է ստացել, որ կինը երեխայի հետ մենակ է ապրում, ահագին արտոնություններ է ստանում, հենց թեկուզ հարկերն եմ իջնում, երեխային երկարօրյա պահելու համար բոլոր տեսակի հաստատություններում (մանկապարտեզ, դպրոց) տեղ է տրվում։ Գործատուներն էլ սովորաբար հոգատար աչքով եմ նայում էդ կատեգորիայի աշխատողներին։ Ի դեպ նույնը վերաբերվում է նաև միայնակ հայրերին։
Ասում եմ ` էստեղ բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են, որ մարդիկ համ աշխատեն, թե ծնողություն անեն` լինի կին, թե տղամարդ. ուղղակի չեմ պատկերացնում` ավել ինչ կարելի է անել։
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չգիտեմ։ Իմ լուծումները շատ ռադիկալ են։ Կարելի ա իհարկե ոլորտ առ ոլորտ վերցնել ու սպեցիֆիկ լուծումներ առաջարկել, բայց էլի էդ դեպքում ոնց որ փորձես կանանց զոռով տղամարդկանց աշխարհ խցկել։ Բայց իմ առաջարկն ամենայն լրջությամբ աշխարհը քանդել, նորից հավաքելն ա։ Ասենք, էդ նոր աշխարհում ամեն մարդ հնարավորություն կունենա զբաղվել նրանով, ինչով ուզում ա, կատաղի մրցակցություն չի լինի, շարժիչ ուժը փողը չի լինի ու ամեն ինչ չի չափվի նրանով, թե տվյալ ընկերությունն ինչքան ա շահում ու ինչքան կորցնում։
Բայց էս պահին երևի հերիք կլինի ուղղակի ընդունելը, որ էս բոլոր խնդիրները կան, ոչ թե ասելը՝ չափազանցնում ես, թիթիզանում ես, էս ես անում, էն ես անում։
Հեչ, ընտիր երկիր, սաղ պայմանները ստեղծված են, բայց տեսնես ինչի՞ց ա, որ էդ նույն ընտիր երկրում գոնե իմ ոլորտի 30-40 տարեկան կին գիտնականներից ոչ մեկը երեխա չունի, իսկ ով ունի, թողել ա ակադեմիան։ Չէ՜, մեկին հիշեցի․ 43-ում պրոֆեսոր դառնալուց հետո առաջին երեխային ունեցավ։ Ընտիր միտք, ո՞նց չէի ֆայմել էսքան ժամանակ։
Դիսկրիմինացիա կա, ու լիքը: Բայց դու ալամ աշխարհի դիսկրիմինացիան նեղացրեցիր, բերեցիր հանեցրերից Դանիայում PhD անող կնոջ ծննդաբերել թե չծննդաբերել խնդրին, որը ոչ մի կերպ դիսկրիմինացիայի կոնտեքստում չի կարա քննարկվի։ Ու երբ քեզ հակադարձեցին, որ կարաս ծննդաբերես ու քո տեղը երեխայի հայրը գնա դեկրետ, համ էլ ուզեցար կրծքով կերակրել երեխային, որը էլի չի կարա դիսկրիմինացիայի կոնտեսքտում քննարկվի։ Դրա լուծումն էլ կա, կթում լցնում ես շշի մեջ, թողնում ես տանը, հայրը կերակրում ա շշով։
Ասածս ինչ ա, քո համար դիսկրիմինացիան էկել նեղացել ա քո անձնական դիլեմայի շուրջ, էն էլ նենց երկրում, ոնց որ Դանիան ա։ Ու քո էտ դիլեման լուծում չունի, բայց դու լրիվ, Rhayader-ի ասած drama queen դերի մեջ ես մտել։ Հայաստանն էլ քննարկման նյութ չի, որտեղ որ ուզում ես իմանաս, ամենադաժան դիսկրիմինացիան ա, բռնությունն էլ վրից։
Էն տարբերակը չի՞ քննարկվում, որ կինը կարող ա ինչ-որ ուրիշ պատճառով չուզենա երեխա ունենալ։ Թե՞ բոլոր կանայք դեֆոլտով երեխա ունենալու համար են։ Էս ինչ սեքսիզմ մտածելակերպ ա։
Ու հա, ընտիր երկիր ա։ Իսկ ով ուզում ա դեռ պրոբլեմի առաջ չկանգնած արդեն իր գլխին պրոբլեմ սարքել ու տառապել, խնդրեմ, իմ գործը չի։
Տրիբուն, ես իմ առաջին գրառման մեջ մենակ երեխա ունենալ-չունենալու խնդրի մասին չէի գրել, դա գրել էի որպես խնդիրներից մենակ մեկը։ Ու էս կողքից առաջարկված լուծումներն ահավոր խնդալու ու միամիտ են, երբ դու տեսնում ես, թե իրականում ինչ ա կատարվում։ Ես քեզ ասում եմ՝ ակադեմիայում էղած կնոջ համար երեխա ունենալը նշանակում ա կարիերայի ավարտ։ Արդյունքում դու ունենում ես խելացի կին, որն ուզում ա, բայց չի կարողանում իրա պոտենցիալը լիարժեք դրսևորել։
Ու մի քանի գործոններ են, որոնք բերում, դրան են հասցնում։ Դեկրետ գնալ-չգնալու խնդիրը թղթի վրա շատ հեշտ ա թվում, բայց իրական կյանքում լիքը բարդ հասարակական գործոններ բերում-հասցնում են նրան, որ ի վերջո կինն ավելի երկար դեկրետ ա գնում, քան տղամարդը։ Ու լիքը ուրիշ հարցեր կան, որ թղթի վրա ձեզ սիրուն ա թվում։ Ասենք, հիմա հիշում եմ, թե ոնց էր մեր տղամարդ շեֆը մեր գիտական խմբի կանանց փորերին վախվորած հետևում, որ հանկարծ չհղիանան, պրոյեկտը վարի չգնա։ Ու պարզվում ա՝ էս փորերին հետևելը ակադեմիայում տարածված բան ա։ Կարաս ասես՝ արհամարհի։ Մեկը ես, բավական համառ եմ ու արհամարհում եմ, բայց շատերի վրա ազդում ա դա, թողնում-գնում են։ Հետո, երբ մի կին իրա բրենդն ա սարքել, որ ինքն էրեխեքին ատում ա, ուղղակի ավելի լուրջ շանսեր ունի առաջ գնալու, քան էն մեկը, որն ասում ա, որ չի բացառում, որ կարող ա էրեխա ունենա: Այսինքն, գործատուները նախընտրում են նաև աշխատանքի վերցնել էն կանանց, որ հաստատ գիտեն՝ էրեխա չի ունենալու ու չունի։ Դե եթե տեղը տղամարդ լիներ, էլ ավելի լավ։ Ասենք, վերցնես մեր փոքր գիտական թիմը, որտեղ շեֆը տղամարդ ա, իրա շեֆության տակ չորս տարիների ընթացքում հինգ կին գիտնական ա աշխատել, որոնցից երեքը որտեղ հասցնում, հայտարարում են, որ էրեխա չեն ունենալու, մեկը երկու երեխա ուներ, ու թողեց գիտությունը, հինգերորդն էլ ես եմ, ու ինձ շեֆս պարզ տեքստով ասեց, որ եթե ուզում եմ հաջողություն ունենալ, պիտի երեխա ունենալու մտքից հրաժարվեմ։
Կարաս ասես՝ քո շեֆն ա անասուն սեքսիստ։ Բայց ակադեմիայում սենց պատմությունները շատ-շատ են ու աշխարհագրություն չեն ճանաչում։
Հայաստանի ու այլ երկրների գենդերային դիսկրիմինացիան ուրիշ հարթությունից ա, գենդերային հավասարությունը՝ առվազն հիսուն-հարյուր տարով հետ, բայց դա չի նշանակում, որ զարգացած երկրների խնդիրների առաջ պետք ա աչք փակել, առավելևս որ էդ երկրներն են Հայաստանին ու մնացածներին գենդերային հավասարության դասեր տալիս։
Էս թեմայում շատ ավելի վաղ քննարկել եմ էդ տարբերակը, որ էն կանայք, որոնք խնդիր չունեն մեկը կամ մյուսն ընտրելու, իրանց համար ավելի հեշտ ա։ Բայց բավական մեծ թվով կանայք երկուսն էլ ուզում են, ու այ էստեղ ա, որ երկուսն էլ ուզող տղամարդկանց համեմատ դիսկրիմինացիայի են ենթարկվում։
Իսկ վերջին նախադասությունդ էլ ուղղակի ցույց ա տալիս, որ իրոք ոչ մի կերպ ջանք չես թափում պրոբլեմը հասկանալու համար։
Հա, մեկ էլ հատուկ Տրիբունի համար հիշացնեմ, որ ես այ էս էի ասում․
Ու այ հենց էս պատճառներով ա ահավոր դժվար մեր օրերում կին (ու հա, համարձակվում եմ ասել, նաև), շատերից խելացի կին լինելը։ Իմ պահանջը որպես ֆեմինիստ ընդամենը հարգալից վերաբերմունքն ա իմ ու իմ սեռի նկատմամբ, մեր հնարավորությունները չսահմանափակելն ա, որ եթե մեկն ուզում ա շտանգիստ դառնա, թող դառնա, ոչ թե գան, իրան ասեն՝ միջին վիճակագրական կինը ֆիզիկապես թույլ ա շտանգիստ լինելու համար, որ եթե մեկը ծրագրավորող ա ուզում դառնա, թող դառնա, ոչ թե ասեն՝ կանայք հիմար են, չեն կարա լավ ծրագրավորեն, որ եթե մեկը, գրողը տանի, ուզում ա թե՛ երեխա ունենալ, թե՛ աշխատել ու իր ողջ պոտենցիալն օգտագործել, ստեղծվեն հնարավորությունները, ոչ թե էրեսին սաղ դռները շրխկան։
Տրիբուն (14.08.2017)
Ժող, ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ եթե ինքն իրականության հետ խնդիր ունի, երևի խնդիրն իրա մեջ ա, ոչ թե իրականությանինֆանտիլներն իրենց արևին աշխարհի ճակատագիր են որոշում, քանդում հավաքում, մրցակցություն չլինի, բան
ինչ-որ բան ա ինձ հիշացնում: Հա, էս մեկը.
Իսկ աշխարհը քանդել հավաքելուց կարելի էր նաև էնպես անել, որ մարդիկ չմեռնեն, ձյունը էդքան սառը չլինի, հիվանդություն բան չլինի, բոլոր կենդանի արարածները վեգան դառնան, ինձ էլ էն մուսուլմանական դրախտի 72 հուրիաները:Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։ Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։ Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ։ Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։ Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան․ նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։
Երկնքից ընկավ երեք խնձոր՝ մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ ֆեմինիստներին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ցիտեմ thunderf00t ձյայի վերդիկտը ու դեռևս էս թեման հանգիստ թողնեմ, մինչև թարմ զվարճալիք կուտակվի.
Feminism poisons everything.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լավ լոզունգ է: Մի տեղ աչքովս արդեն նման բան ընկել է: Տեսնես որտե՞ղ:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Եթե շարժիչ ուժը փողը չէ, ապա ի՞նչն է: Ասենք, ես հացթուխ եմ, հարևան Վալոդն էլ նկարիչ է: Հիմա իմ թխած հացի կեսը ինձնից խլում, Վալոդին են տալիս, փոխարենը ինձ հրամցնում են Վալոդի նկարները, որոնք ինձ առանձնապես հետաքրքիր չեն: Ի՞նչ շարժիչ ուժ ես ունեմ ավելի շատ ու որակյալ հաց թխելու:
Անձամբ իմ կողմից կարող եմ առանց սարկազմի ասել, որ ընդունում եմ, նշածդ խնդիրները կան: Բայց քո լուծումը ուտոպիստական է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ