Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Քեզ ա թվում, հա, որ հանգիստ կարող են ընտրել: Իմ ճանաչած հինգ տղամարդուց երեքը թողել են PhD անելը (ստեղից էլ քո 55% PhD անող կանայք) քանի որ ստիված էին համբալություն անել, որ մանկահասակ երեխեքին ու կնգան պահեն։ Իսկ կինը ծննդաբերել էր, ու չէր ուզում աշխատել, որ ամուսինը գնա հանգիստ իրա PhD-ին վերջացնի, ասում էր, ես տունը նստեմ երեխեքին պահեմ, իսկ դու հաց ու ջուրը ապահովի, էտ քո PhD-ով մենք սոված ենք մնալու։
Տրիբուն, դու էլի խոսակցությունը տանում ես ուրիշ իրականություն։ Եթե Հայաստանից ենք խոսում, ասա, տեղափոխվենք Հայաստան։ Թե չէ Հայաստանում ակադեմիական «կարիերան» իսկը «կնգա գործ» ա․ լավ չի վարձատրվում, աշխատանքային ժամերը կարճ են, իրիկուններն էլ ստիպված չես լաբերում լռվել։