Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ջան, չեմ հասկանում էս գրածներիդ նպատակը: Երեխա ես ուզում ունենա՞ս, ունեցի, չես ուզում ունենաս, մի ունեցի: Ասենք ի՞նչ ես առաջարկում, էտ հարցը ո՞նց կարգավորենք: Որ շատ ուզենամ էլ, քո տեղը երեխա չեմ կարա ունենամ: Էն որ Ծլնգի հետ որոշում էիք, որ բարդ ա ու աշխաևհը պետք ա փոխել, ի նկատի ունեյիք, որ տղամարդիկ էլ պետք ա ծննդաբերե՞ն, որ հավասր պայմաններ լինի՞:

Ասածս ինչ ա, դու բերել ստեղ կոնկրետ բիոլոգիական խնդիրը ուզում ես դիկսրիմինացիայի կոնտեքստում քննարկես: Մի բան, որը որ կարա քննարկվի ու ոչ էլ լուծում ունի: Ուզում ես դրությանդ մեջ մտնե՞նք ու հասկանա՞նք քեզ .... ես մտնում եմ ու հասկանում եմ, ոռի ընտրություն ա, երեխա թե կարիերա:
Գրածներիս նպատակը խնդիրը ցույց տալն ա։ Բայց եթե ի վիճակի չեք խնդիրը տեսնելու, Ծլնգի ասած երկու սերունդն էլ հերիք չի լուծելու համար։

Իսկ խնդիրը հետևյալն ա․ ի տարբերություն տղամարդկանց, որոնք հանգիստ կարող են ընտրել և՛ կարիերա, և՛ երեխաներ ու ոչ մեկից հետ չմնալ, շատ կանայք ստիպված են լինում մեկն ընտրել։ Դու ասում ես՝ կենսաբանական տարբերություններից ա, ես ասում եմ՝ էս աշխարհը հարմարացրած չի կանանց, այլ հարմարացրած ա կոնկրետ անձանց շահերին (կարաս իրանց գործատու անվանես կամ սպիտակ տղամարդ, կոնտեքստից ա կախված): Ստացվում ա նենց, որ երեխա ունեցող կինը խաղից դուրս ա մնում։ Ու սա դիսկրիմինացիայի միակ օրինակը չի, բայց քանի որ սրանից ենք խորացել, սրա վրա կենտրոնանանք։

Հիմա առաջարկս էն ա, որ աշխարհը պետք ա բոլորին հարմարեցված լինի, ոչ թե մենակ սպիտակ տղամարդուն։ Բայց դրա առաջին քայլը հասկանալն ա, որ կա էսպիսի խնդիր։ Փաստորեն, էն կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով նման խնդիրների առաջ չեն կանգնել, արհամարհում են դրանց առկայությունը։ Տղամարդիկ էլ էմպաթիա չեն ցուցաբերում։ Ու ի՞նչ ա ստացվում։ Խնդիրը չի լուծվում, որտև ուղղակի շատերը ժխտում են դրա առկայությունը։

Բայց դե ժխտողներին խնդրում եմ՝ թող բացատրեն, թե ոնց ա ստացվում, որ PhD անողների 55%-ը կանայք են, բայց պրոֆեսորների մոտավորապես 20%: Ի՞նչ ա կատարվում էս արանքում։ Ես իմ աչքի առաջ տեսնում եմ՝ ինչ ա կատարվում։

Ու էլի, սա մենակ ակադեմիան չի, ուրիշ ոլորտներում էլ կա նույն վիճակը։