Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, ճիշտն ասա, քեզ դզում ա չէ՞, որ արևմտյան հասարակության մասնիկ ես դառել՝ ակադեմիական հաջողակ կնոջ պիտակով, ու պիտի ներգրավված լինես էտ հասարակության սաղ դրամատիկ mainstream դվիժենիներին՝։ Կայֆա չէ՞ կին լինել, գործ ունենալ, տարբերվել մնացած հայ կանանցից ու տաքացած քննարկել խտրականությունը Դանիայում ու Գերմանիայում։
Տրիբուն, հեչ չի դզում, որտև ես դեռ չեմ համարվում ակադեմիայի հաջողակ կին։ Այ տասը տարի հետո, երբ մշտական աշխատանք կստանամ ու եսիմ քանի հատ տպագրված հոդված կունենամ, գիտական խումբ կղեկավարեմ կամ եսիմ ինչ, էդ ժամանակ նոր հաջողակ կհամարվեմ։ Իսկ էս պահին հեչ կայֆ չի, երբ ամեն օր կանգնած եմ ակադեմիայում շարունակելու կամ ակադեմիայից դուրս գալու ու էրեխա ունենալու ընտրության առաջ։ Ու էս քննարկման մասնակիցներից շատերը՝ ո՛չ դու, ո՛չ Այվին, ո՛չ Լիզբեթը, ո՛չ Ռայադերը չեք հասկանում, թե ինչքան ռեալ ա էդ խնդիրն ու ինչքան մեծ թվով կանայք են դրա առաջ կանգնում։
Իսկ Հայաստանից ու Հայաստանում գենդերային դիսկրիմինացիայից ընդհանրապես խոսել չեմ էլ ուզում։