User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայ, ես ինքս տարաձայնություններ ունեմ ֆեմինստական տեսությունների հետ, ակտիվիստներով առանձնապես չեմ հետաքրրքվում, իմ գործը տեսության հետ ա, ամենամեծ խնդիրն էն ա արևմտյան տեսաբանների, որ ֆեմինիզմին նայում են սպիտակ եվրոպական դիտանկյունից, ու ակադեմիայում կանանցից շատերը այդ թվում, սա խնդիր ա: Իմ թեզի մի հսկայական հատված ես ֆեմինիզմի տեսության շրջանակում եմ ուսումնասիրում, ընդ որում իմ ուսումնասիրության առարկան գերազանցապես մուսուլմանական և խիստ պահպանողական աշխարհն ա, ու հենց էստեղ ա, որ արևմտյան սպիտակ ֆեմինիզմը ինձ սկսում ա չբավարարել: Խնդիրն էն ա, որ ինձ համար ֆեմինիզմը չի սահմանափակվում միայն էն տեսաբանների ասածներով, ում հետ որոշ հարցերում համաձայն չեմ, նույն տեսաբանները հսկայական նյութ են տալիս, որ կարելի ա օգտագործել, այո, նաև տղամարդկանց, ԼԳԲՏ-ի, սոցիալապես անապահով շերտերի, ճնշված մասսաների հետ կապված խնդիրները հասկանալու համար, ուղղակի Արևմուտքում աշխարհին նայում են Արևմուտքից: Երևի բնական ա, բայց նաև հենց դրա համար ա ակադեմիան ակադեմիա, որ պետք ա մի քիչ ավելի լայնախոհ լինել:

    Նույն մեր համալսարանում, Շոտլանդիա, ես չեմ պատկերացնում որևէ ակադեմիկ հայտարարի, թե ինքը ֆեմինիստ չի ու խնդիրներ չունենա՝ նախ և առաջ հենց ուսանողների հետ: Որովհետև ֆեմինիստ ասելով՝ մարդիկ հասկանում են կանանց և տղմաարդկանց իրավահավասարություն, վերջ: Ու բնականաբար բոլորն էլ կողմ են իրավահավասարությանը:

    Հիստերիային ես էլ եմ դեմ: Ես իհարկե նաև պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակից եմ, բայց գիտեմ, որ շատ վիճահրույց ա, ես չեմ վիճում էդ թեմայով:

    Գալով տղամարդկանց խնդիրներին, ես միանշանակ համաձայն եմ: Միշտ երբ ընկերներիս հետ քննարկում ենք, մենք անդրադառնում ենք դրան օրինակ, բայց հենց ֆեմինիզմը նաև դրա մասին ա: Ասենք «տղամարդու կոստյումով» կինը էսօր տրանսվեստիտ չի ընկալվում, ընդհակառակը կարա շատ սեքսի ընկալվի, բայց երեկոյան շրջազգեստով տղամարդը խնդիր ա:ԴԴ Ծայրահեղ օրինակ եմ բերում, բայց ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա ինքնարտահայտվելու նենց, ոնց ինքն ուզում ա, ու այո ֆեմինզմը, իմ հասկացած և ինձ համար ընդունելի, էդ առումով նաև տղամարդկանց համար շարժում ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.08.2017, 23:37:

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
    Բազմազանությունը աշխատանքային թիմը ու ընդհանրապես միջավայրը ավելի ուժեղ ա դարձնում:

  4. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս թեմայով չեմ բանավիճում ես

  5. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմազանությունը աշխատանքային թիմը ու ընդհանրապես միջավայրը ավելի ուժեղ ա դարձնում:
    Այսինքն դու կողմ ես, որ արհեստականորեն ստեղծվեն անհավասար պայմաններ՝ զուտ բազմազանություն ստեղծելու համար: Դու հասկանու՞մ ես, որ դա «հանուն բազմազանության» ոտնահարում ա էդ պաշտպանված խմբի անդամ չեղող մարդու իրավունքները:

    Բայց լավ, չես բանավիճում՝ քո ընտրությունն ա: Ընդամենը ֆիքսենք, որ դու կողմ ես մարդկանց կոնկրետ խմբի իրավունքների ոտնահարմանը՝ «հանուն բազմազանության»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն դու կողմ ես, որ արհեստականորեն ստեղծվեն անհավասար պայմաններ՝ զուտ բազմազանություն ստեղծելու համար: Դու հասկանու՞մ ես, որ դա «հանուն բազմազանության» ոտնահարում ա էդ պաշտպանված խմբի անդամ չեղող մարդու իրավունքները:

    Բայց լավ, չես բանավիճում՝ քո ընտրությունն ա: Ընդամենը ֆիքսենք, որ դու կողմ ես մարդկանց կոնկրետ խմբի իրավունքների ոտնահարմանը՝ «հանուն բազմազանության»:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
    )

  7. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    )
    Ժպիտդ չհասկացա, ոչ էլ ընդգծված հատվածի նշանակալիությունը (անհավասարությունը մնում է անհավասարություն, ոնց էլ անվանես, ու հանդիսանում է իրավունքների խախտում՝ դե ֆակտո ստացվում է, որ պաշտպանված խմբի անդամն ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ունի չպաշտպանված խմբի անդամի նկատմամբ, ու էդ կոնտեքստում թող ոչ մեկը չխոսի հավասարությունից, էլի ):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ճիշտն ասա, քեզ դզում ա չէ՞, որ արևմտյան հասարակության մասնիկ ես դառել՝ ակադեմիական հաջողակ կնոջ պիտակով, ու պիտի ներգրավված լինես էտ հասարակության սաղ դրամատիկ mainstream դվիժենիներին՝։ Կայֆա չէ՞ կին լինել, գործ ունենալ, տարբերվել մնացած հայ կանանցից ու տաքացած քննարկել խտրականությունը Դանիայում ու Գերմանիայում։
    Տրիբուն, հեչ չի դզում, որտև ես դեռ չեմ համարվում ակադեմիայի հաջողակ կին։ Այ տասը տարի հետո, երբ մշտական աշխատանք կստանամ ու եսիմ քանի հատ տպագրված հոդված կունենամ, գիտական խումբ կղեկավարեմ կամ եսիմ ինչ, էդ ժամանակ նոր հաջողակ կհամարվեմ։ Իսկ էս պահին հեչ կայֆ չի, երբ ամեն օր կանգնած եմ ակադեմիայում շարունակելու կամ ակադեմիայից դուրս գալու ու էրեխա ունենալու ընտրության առաջ։ Ու էս քննարկման մասնակիցներից շատերը՝ ո՛չ դու, ո՛չ Այվին, ո՛չ Լիզբեթը, ո՛չ Ռայադերը չեք հասկանում, թե ինչքան ռեալ ա էդ խնդիրն ու ինչքան մեծ թվով կանայք են դրա առաջ կանգնում։
    Իսկ Հայաստանից ու Հայաստանում գենդերային դիսկրիմինացիայից ընդհանրապես խոսել չեմ էլ ուզում։

  9. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժպիտդ չհասկացա, ոչ էլ ընդգծված հատվածի նշանակալիությունը (անհավասարությունը մնում է անհավասարություն, ոնց էլ անվանես, ու հանդիսանում է իրավունքների խախտում՝ դե ֆակտո ստացվում է, որ պաշտպանված խմբի անդամն ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ունի չպաշտպանված խմբի անդամի նկատմամբ, ու էդ կոնտեքստում թող ոչ մեկը չխոսի հավասարությունից, էլի ):
    ժպիտը դրել էի, որ կարողանամ գրառումը հաստատեմ :ԴԴ Բայ, եթե հավասար որակավորում ունեցող մարդիկ են դիմում, օրինակ դու ի՞նչ կրիտերիայով կորոշես, թե ում ընդունես: Իմ կրիտերիան թիմը ավելի հզոր ու բազմազան դարձնելն ա:

  10. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մեկ էլ, բացում ա երբ Բյուրը դիսկրիմինացիայի չենթարկվող հաջողակ կանանց մեղադրում ա քեռի Թոմության մեջ, if you know what I mean
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gender Pay Gap-ը սուտ չի։ Վախտին ասում էին, որ կանայք աշխատավարձի բարձարցում չեն խնդրում, դրա համար էլ ավելի քիչ են ստանում։ Հետո պարզվեց, որ դա սուտ ա, խնդրում են ու չեն ստանում։

    Բայց անկեղծ ասած տեսական քննարկումների մեջ ներքաշվելու զահլա իսկականից չունեմ։ Գենդերային ու այլ իրավահավասարությունների խնդիրները հասկանալու համար ընդամենը մի բան ա պետք․ էմպաթիա, ինչից, ցավոք սրտի, նման քննարկման մասնակիցներից շատերը զուրկ են ու սիրում են տոննաներով գրականություն աչքներս կոխել ինքս էլ չեմ հասկանում ինչի համար, երբ իմ սեփական մաշկի վրա զգացածս դիսկրիմինացիան ձեր տոննաներով հոդվածները չեն փոխի։ Ձեր շատ սիրելի Գուգլի հերոսն էլ կոչ էր անում էմպաթիայից հրաժարվել, ռացիոնալ մտածել։ Գնացեք, ռացիոնալ մտածեք, ես իսկականից զահլա չունեմ։ Դրանից իմ ու իմ վիճակում գտնվող կանանց վիճակը ո՛չ լավանալու ա, ո՛չ վատանալու։

  12. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Gender Pay Gap-ը սուտ չի։ Վախտին ասում էին, որ կանայք աշխատավարձի բարձարցում չեն խնդրում, դրա համար էլ ավելի քիչ են ստանում։ Հետո պարզվեց, որ դա սուտ ա, խնդրում են ու չեն ստանում։

    Բայց անկեղծ ասած տեսական քննարկումների մեջ ներքաշվելու զահլա իսկականից չունեմ։ Գենդերային ու այլ իրավահավասարությունների խնդիրները հասկանալու համար ընդամենը մի բան ա պետք․ էմպաթիա, ինչից, ցավոք սրտի, նման քննարկման մասնակիցներից շատերը զուրկ են ու սիրում են տոննաներով գրականություն աչքներս կոխել ինքս էլ չեմ հասկանում ինչի համար, երբ իմ սեփական մաշկի վրա զգացածս դիսկրիմինացիան ձեր տոննաներով հոդվածները չեն փոխի։ Ձեր շատ սիրելի Գուգլի հերոսն էլ կոչ էր անում էմպաթիայից հրաժարվել, ռացիոնալ մտածել։ Գնացեք, ռացիոնալ մտածեք, ես իսկականից զահլա չունեմ։ Դրանից իմ ու իմ վիճակում գտնվող կանանց վիճակը ո՛չ լավանալու ա, ո՛չ վատանալու։
    Դու մի ուսումնասիրություն բերեցիր, ես 50 peer-reviewed ուսումնասիրության վրա հիմնված Department of Labor-ի եզրակացությունը բերեմ.

    https://www.dol.gov/wb/media/gender_wage_gap.pdf

    + մենք խոսում էինք Գերմանիայից, ու դու բռնեցիր ու բերեցիր Գերմանիայի հետ կապ չունեցող ուսումնասիրություն:

    Gender Wage Gap գոյություն չունի: Վերջակետ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •