User Tag List

Էջ 6 18-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #76
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    մինչև էդ կարդալը, մի հատ սենց անհամեստ հարց տամ։ Օրինակ մեր ֆիրմայում հիմա վիզ դրած ուզում են լիքը աղջիկ ծրագրավորողներ վերցնեն, որ տոկոսները սիրուն թվեր ցույց տան։ Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում ոնց ա դա հնարավոր անել, երբ համալսարաններում այ սենց վիճակ ա։ http://www.projectada.co.uk/cambridg...ence-students/

    Օրինակ Հայաստանը լինելով սեքսիստ հասարակություն լիքը բաներում, ծրագրավորման մեջ տարօրինակորեն տենց թեմա ընդհանրապես չկա։ Իմ աշխատած վերջին ընկերությունում ավելի շատ աղջիկ ծրագրավորող կար քան տղա։
    Դե սաղ էս սագան մոտավորապես էդ թեմայով ա։ Նայած ֆիրմայի չափի, իմ կարծիքով, այդ թվերը կարելի է ստանալ, բայց գուգլի տիպի գիգանտը տարբեր «օյիններով» մենակ կարա դա անի, եթե հույսը դրել ա արդեն պատրաստի կին ծրագրավորողների հույսին։ Ու դե հա, գենդերային հավասարությունից հեռու երկրներում տեխնիկական բնագավառներում կանայք տոկոսային ավելի շատ են (մինչև հարաբերական գենդերային հավասարությունը արևմտյան երկրներում էլ իրավիճակը ավելի լավ էր), որևհետև «կանացի մասնագիտությունները» շատ ավելի ցածր են վարձատրվում, ու կանանց վրա տնտեսական ճնշում ա գործադրվում «տղամարդկանց մասնագիտությունները» մուտք գործելու։ Norwegian (Nordic) gender equality paradox-ն էլ այս թեմայով ա։ Բայց ոնց որ թե սրա մեջ ամեն մեկը իր դրդապատճառներն ա տեսնում (ասենք ես կոնսերվատիվ աջի հետ այնքան էլ համաձայն չեմ այդ թեմայով)։

  2. #77
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    անհամբեր սպասում եմ, երբ կանանց ու տղամարդկանց իրավունքները կհավասարվեն․ վերջապես կկարողանամ քարտուղարուհի Հասոին տփեմ լապատկով ամեն անգամ մունաթ ու դախ դեմքով վրես նայելու համար, հենց հարցնում եմ խի ես ինվոյսները 2 անգամ քիչ տպել, առանց հասարակական վրդովմունքի արժանանալու: ահահահսհդհասհդհահսհահ (չէ)

  3. #78
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման բացելու առիթ դարձավ Ռուբիի ֆեյսբուքյան ստատուսը, որտեղ բողոքում էր, որ մատուցողը հաշիվը բերել, տղամարդու դիմաց էր դրել (ու ճիշտ էլ անում էր, որ բողոքում էր): Չեմ ուզում, որ սա շփոթվի արդեն գոյություն ունեցող այս թեմայի հետ:

    Ինքս ինձ ֆեմինիստ եմ համարում ու գտնում եմ, որ տղամարդիկ ու կանայք պիտի հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան: Բայց ինձ թվում ա՝ ներկայիս հասարակությունն արդեն ուրիշ ծայրահեղության մեջ ա ընկնում (հատկապես Սկանդինավիայում դա շատ ուժեղ ա աչք ծակում): Կանայք դառնում են դոմինանտ, իսկ տղամարդիկ՝ փալաս: Կանայք չեն թողնում տղամարդը տղամարդ զգա իրեն (հենց թեկուզ էնպիսի փոքր բաներում, ինչպիսին հաշիվ փակելն ա), տղամարդիկ էլ վախենում են մի բան էնպես չանեն, հանկարծ սեքսիստ դուրս չգան:

    Կամ մի ուրիշ աբսուրդ օրինակ. համալսարանում երբ որևէ աշխատատեղի հայտարարություն ա լինում, մրցույթը չի կայանում, մինչև իքս քանակությամբ կանայք չեն դիմում: Ասենք, ֆիզիկայի ամբիոնում պրոֆեսորի հաստիք ա: Էդքան կին որտեղի՞ց են ճարելու, որ դիմի, եթե փաստացիորեն ուղղակի չկա էդքան թվով կին ֆիզիկոս:

    Մի խոսքով, էս թեմայում ուզում եմ քննարկենք, թե որտեղ ա վերջանում առողջ ֆեմինիզմն ու որտեղ ա սկսվում հիստերիկությունն ու պոզիտիվ դիսկրիմինացիան:
    ես քո գրածը, արդեն հիստերիկություննա ու բացի դրանից հակաբնական թեզիսներ առաջ տանելուց առաջ խորհուրդ կտամ Դարվին ու Սավելև կարդալ։ Հա ու օդմիյները անպայման կջնջեն իմ քոմենթները չէ, որ այստեղ միայն "վիսակաինտելեկտուալ" դիալոգներ են տանում։ Հիանալիա։

  4. #79
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կստածի մի հատ պատմություն։ Երբ մենք դեռ լրիվ փոքր էինք ու եթում էինք գուլյատ անելու արդեն փակած գործարաններում ալյումին ու պղինձ գողնալու, երեխեքից մեկը ում անունը ես իհարկե չեմ ասի։ Մի օր մենակա գնացել քշերվա կողմը, դե մենակը որնա իրա ավելի փոքր ախպոր հետ, բայց ստեղ պադվոխ կար, որ խեղճ տղեն կուրսի չէր․ ժամը 9-ից հետո գործարանը դառնում էր նառկապրիտոն կռակադիլի վրա նստած նարիկների համար։ Իտոգում մեռած նառկերը վախնալու են հենց տենում ես տենց մարդկանց, նամանավանդ փոքր վախտ՝ կուլ գնացած բբեր, կախված չան լոզերա գալի ու նեխած հոտ։ Հա ասածս ինչա էտ փոքր ախպերը էտ տղու կարողանումա փախնի, իսկ էտ տղեն չէ իտոգում, ինչա ըլնում ընդե տենցել, ոչ մեկ պալիտ չկարացավ անի, ինչ արին էտ տղուն կռեկեռները իտոգում։ Բայց էտ տղեն ըտեղից հետ գալուց հետո էպիլեպսիանների մեջ էր ընգնում միս տենալուց։ Հիմա էտ տղեն ֆեմինիստ ակծիվիստա։ Շնորհավոր ամանոր։ Արարատը մերնա։ 90-2000 թվերին մանկություննը հայկական գետոններում))) անցկացրած մարդիկ կարան պադվերդիտ անեն, որ սենց բան ձև էր ըլնելու էտ վախտերին։
    Վերջին խմբագրող՝ Ա-Է: 12.08.2017, 02:00:

  5. #80
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ա-Է-ի խոսքերից Նայել գրառումը
    ես քո գրածը, արդեն հիստերիկություննա ու բացի դրանից հակաբնական թեզիսներ առաջ տանելուց առաջ խորհուրդ կտամ Դարվին ու Սավելև կարդալ։ Հա ու օդմիյները անպայման կջնջեն իմ քոմենթները չէ, որ այստեղ միայն "վիսակաինտելեկտուալ" դիալոգներ են տանում։ Հիանալիա։
    Հարգելիս, արդեն երկրորդ անգամ նկատում եմ, որ գրառումներին պատասխանելիս էթիկայի կանոններ չպահպանես առանձնապես: Ես, իհարկե, օդմին չեմ, բայց ինձ վրա դու արդեն թողնում ես անիմաստ տեղը վեր-վեր թռնող, մի երկու գիրք կարդալուց հետո իրեն խելոք զգացող, կոպիտ ու անհետաքրքիր մարդու տպավորություն:

    Ընդ որում, ես ոչ ֆեմինիստ եմ, ոչ ուրիշ նման բան: Եթե տպավորությունս ճիշտ է, շարունակիր նույն ոգով: Իսկ եթե սխալ տպավորություն է ստեղծվել, միգուցե վերանայես վարքդ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.08.2017), Moonwalker (12.08.2017), Աթեիստ (12.08.2017), Հայկօ (12.08.2017), Նաիրուհի (12.08.2017)

  7. #81
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, արդեն երկրորդ անգամ նկատում եմ, որ գրառումներին պատասխանելիս էթիկայի կանոններ չպահպանես առանձնապես: Ես, իհարկե, օդմին չեմ, բայց ինձ վրա դու արդեն թողնում ես անիմաստ տեղը վեր-վեր թռնող, մի երկու գիրք կարդալուց հետո իրեն խելոք զգացող, կոպիտ ու անհետաքրքիր մարդու տպավորություն:

    Ընդ որում, ես ոչ ֆեմինիստ եմ, ոչ ուրիշ նման բան: Եթե տպավորությունս ճիշտ է, շարունակիր նույն ոգով: Իսկ եթե սխալ տպավորություն է ստեղծվել, միգուցե վերանայես վարքդ:
    ապրես քո կարծիքը հայտնելու համար,ավելի մոտիկից ծանոթանալուց հետո հուսով եմ ասածներիցտ հետ չես կանգնի՝ պարոն ռայադեռ։ Մնացած հարցերով կարաս պմ գրես։
    Վերջին խմբագրող՝ Ա-Է: 12.08.2017, 02:12:

  8. #82
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջեյմս Դամորի գուգլյան սագային հետևո՞ւմ եք․․․ պոպկորնիս պաշարները արդեն վերջանալու վրա են։
    Դու քո կարծիքը հլը ասա

    Sendt fra min E5823 med Tapatalk

  9. #83
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քո կարծիքը հլը ասա
    Կոնկրետ ինչի՞ մասին, Բյուր ջան։ Էս արդեն Սանտա Բարբարայի ղայդա սերիալ ա դառնում, որտեղ գրեթե բոլոր «դերասանները» ոչ-ադեկվատ են։

  10. #84
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ա-Է, հիմա սկսվում ա իմ հերթափոխը: Ես նախորդ գրածներդ առանձնապես չգիտեմ ու չեմ ուզում իմանալ: Ակնկալում եմ առաջիկայում չտեսնել այլոց կպնող, վիրավորական գրառումներ: Ակնկալում եմ, որ գրելաոճդ դառնալու է ավելի հարգալից: Հակառակ դեպքում առաջին մարդը չես, ում սրտի խոր կսկիծով հաջողություն եմ մաղթել: Բարի ընթացք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.08.2017), Cassiopeia (12.08.2017), Moonwalker (12.08.2017), Rhayader (12.08.2017), Աթեիստ (12.08.2017), Հայկօ (12.08.2017), Նաիրուհի (12.08.2017), Տրիբուն (12.08.2017)

  12. #85
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ ինչի՞ մասին, Բյուր ջան։ Էս արդեն Սանտա Բարբարայի ղայդա սերիալ ա դառնում, որտեղ գրեթե բոլոր «դերասանները» ոչ-ադեկվատ են։
    Մանիֆեստի

  13. #86
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա-Է, հիմա սկսվում ա իմ հերթափոխը: Ես նախորդ գրածներդ առանձնապես չգիտեմ ու չեմ ուզում իմանալ: Ակնկալում եմ առաջիկայում չտեսնել այլոց կպնող, վիրավորական գրառումներ: Ակնկալում եմ, որ գրելաոճդ դառնալու է ավելի հարգալից: Հակառակ դեպքում առաջին մարդը չես, ում սրտի խոր կսկիծով հաջողություն եմ մաղթել: Բարի ընթացք:
    Չուկ, ես կարծում էի՝ դու մենակ ինձ ես սրտի խոր կսկիծով հաջողություն մաղթում: Դավաճանու՞մ ես ինձ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #87
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեմինիզմի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ժամանակակից ֆեմինիզմն ադեկվատ չի ու քննադատություն չի ընդունում, ինչում ես բազմիցս համոզվել եմ համակարգված, ոչ թե իզոլացված օրինակների վրա:

    Ֆեմինիզմի առաջին ու երկրորդ ալիքների հետ ես բավականին սոլիդար եմ, որովհետև ոչ մի ադեկվատ պատճառ չկա կանանց զրկել ընտրելու, սեփականության ու ռեպրոդուկտիվ իրավունքներից: Ու ես բնավ չեմ ասում, թե կանանց իրավունքները դրանով սահմանափակվում են: Բայց երրորդ ալիքից սկսած ֆեմինիզմը դադարեց լինել կնոջ իրավունքների պաշտպանության շարժում ու մտավ ձախ քաղաքական հոսանքների դեմագոգիայի մեջ: Ու կներեք, սեռերի հարաբերությունները դիտարկել Մարքսի դասակարգային պայքարի ձևով առնվազն բութ երևույթ է: + շարժումն ինկլյուզիվից դարձավ էքսկլյուզիվ, ու ենթամշակութային:

    Չորրորդ ալիքը վերցրեց երրորդի արատավոր պրակտիկաներն ու դրանցով մտավ ինտերնետ: Դա քիչ էր՝ մի հատ էլ ֆեմինիզմի ներսում ռադֆեմը քիչ ապուշ բան էր, դարձավ ավելի ապուշ (նամանավանդ TERF-երը իրենց տրանսոֆոբիայով՝ ընդհուպ մինչև տրանսերին սպանելու կոչեր):

    + թևերի տակը չթրաշելու, ոտքերին մազածածկույթ աճեցնելու, սեփական վագինայի սնկերով հաց թխելու նման էքսցենտրիկ բաները, որոնք, իհարկե, ամեն մարդու իրավունքն են, բայց դե ես էլ իրավունք ունեմ զզվել նման երևույթներից:

    Ընդհանրապես, եթե մեկից լսում եք բուլլիինգ, շեյմինգ, պրիվելիգիա բառերը, ինքը 90 տոկոսով ադեկվատ մարդ չի:

    Գենդերային հավասարությունը սուտ է: Մարդիկ ունեն սեռական դիմորֆիզմ, որի արդյունքում տղամարդիկ ու կանայք ունեն տարբեր հակումներ ու կարիքներ: Տղամարդիկ չպետք է իրավունք ունեն որոշում կայացնել, օրինակ, հղիության արհեստական ընդհատման հարցում: Լրիվ բնական է, որ փոքր երեխայի խնամքը, բաժանման դեպքում, նախընտրելի է տալ մորը: Ընդ որում, ոչ մի ֆեմինիստ չեք տեսնի, որ սրա դեմ պայքարի: Բանակում, բնականաբար, պիտի ծառայեն տղամարդիկ, որովհետև կանայք տեստոստերոնով և այլ գործոններով պայմանավորված լիքը հատկանիշներ չունեն: Մյուս կողմից, եթե պատասխանատու ու երկարատև աշխատանքի ես ընդունում մեկին, ով կարող է մի երկու տարով ֆիզարձակուրդ վերցնել, պիտի հաշվի առնես, որ աշխատանքի վրա նման բանը շատ բացասական է ազդելու: Ու կանանց կարիերային աճի տարիքը համընկնում է երեխա ունենալու ամենահարմար տարիքի հետ, ինչի պատճառով կանայք բարդ որոշում են կայացնում ու հաճախ դրանից տուժում է կարիերան: Սրանք բավականին օբյեկտիվ գործոններ են, բայց ֆեմինիստներին թույլ տաս՝ կդնեն կսվաղեն ամեն ինչ, կխեղդեն հռետորաբանության, հիստերիայի, ցենզուրայի, դեմագոգիայի մեջ:

    Եթե ֆեմինիզմը լիներ բնական երևույթ՝ ծնված կանանց կարիքներից, ապա այն ավելի շատ կլիներ, որտեղ կանանց իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում: Քանի՞ ֆեմինիստ գիտեք Սուդանում ու Սաուդյան Արաբիայում: Փոխարենը ֆեմինիստները շատ են, որտեղ իրենց շատ են ֆինանսավորում. Կանադա, Շվեդիա: Այնպես որ, գլոբալ առումով ֆեմինիզմը դարձել է դեմագոգությամբ ու ոչ մի բան անելով փող աշխատելու եղանակ: Այս երևույթի ամենալավ օրինակը՝ Անիտա Սարկիսյանը: $158,922 ստանալով 6,968 դոնորներից ինքը նկարեց 14 Youtube-ի տեսահոլովակ, որտեղ ինքը համակարգչային խաղեր է խաղում (արհեստականորեն այդ խաղերում սեքսիստական իրավիճակներ ստեղծելով՝ Hitman-ի օրինակը) ու կամայականորեն մեկնաբանում դրանք: Ավելի քան 11,000 դոլար՝ մի տասնհինգ րոպեանոց տեսահոլովակի համար: Տեսահոլովակի պրոդուկցիայի արժեքը նույնիսկ թանկ մասնագետներ վարձելու, ամբողջ ապարատուրան ու խաղերը գնելու դեպքում 1000 դոլարից չի անցնում:

    Ֆեմինիզմը խցկվում է, ուր իրենց չեն հրավիրել, փորձում է դիսկուրսը լուծել ցենզուրայի միջոցով, ֆեմինիստները կեղծ դատական գործերով լռեցնում են իրենց օպոնենտներին (R v Elliott, որի դեպքում Էլիոտն ամբողջ դատական պրոցեսի ընթացքում մնաց առանց համակարգիչ, աշխատանք ու երեխայի հետ շփվելու հնարավորության՝ չորս տարի): Ու ոչ մի ֆեմինիստական կառույց, ինչքան ինձ հայտնի է, այս երևույթները չի քննադատում:

    Ու ամենակարևորը՝ կանանց անընդհատ որպես զոհ ներկայացնելով հնարավոր չի կանանց զոհի վիճակից հանել: Բայց հնարավոր է լիքը ֆինանսավորում ստանալ (ինչպես poverty porn-ի դեպքում):

    Քանի դեռ ֆեմինիստներին իրենց թևատակի մազերն ավելի են հետաքրքրում, քան ասենք fgm-ը մահմեդական երկրներում (իսկ ձախերի մոտ այսպես կոչված «իսլամոֆոբիան» ամենից հաճախ տաբու է), ու իրենք իրենց հիստերիկությունն արդարացնում են trigger/to get triggered երևույթով, քանի դեռ իրենք հակված են ցենզուրայի ու մարդկանց դատապարտելու իրենց մտքերի համար, քանի դեռ իրենք խցկվում են ու փորձում են ճնշման միջոցով ազդել գեղարվեստական ստեղծագործությունների պարունակության վրա, կներեք, ֆեմինիստների նկատմամբ անձամբ ես լուրջ վերաբերմունք չեմ կարող ունենալ: Ես ընդամենը կսպասեմ, մինչև շարժումը հասնի իր անխուսափելի կոլլապսին, ինչպես ցանկացած նման բան: Իսկ կոլլապսը տեղի կունենա, հենց մարդիկ խելք հավաքեն ու դադարեցնեն փող տալ ամեն հիմար բանի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.08.2017), LisBeth (12.08.2017), Բարեկամ (13.08.2017), Հայկօ (12.08.2017), Վիշապ (13.08.2017), Տրիբուն (12.08.2017)

  16. #88
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում է Դամորի մեմոյին (չէ մի, մանիֆեստ), պարզ հարց. ինչու՞ են պրո-ֆեմինիստական աղբյուրները, ինչպիսին է Գիզմոդոն, հրապարակում մեմոյի խմբագրված, ոչ թե ամբողջ տարբերակը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #89
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,671
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, արդեն երկրորդ անգամ նկատում եմ, որ գրառումներին պատասխանելիս էթիկայի կանոններ չպահպանես առանձնապես: Ես, իհարկե, օդմին չեմ, բայց ինձ վրա դու արդեն թողնում ես անիմաստ տեղը վեր-վեր թռնող, մի երկու գիրք կարդալուց հետո իրեն խելոք զգացող, կոպիտ ու անհետաքրքիր մարդու տպավորություն:

    Ընդ որում, ես ոչ ֆեմինիստ եմ, ոչ ուրիշ նման բան: Եթե տպավորությունս ճիշտ է, շարունակիր նույն ոգով: Իսկ եթե սխալ տպավորություն է ստեղծվել, միգուցե վերանայես վարքդ:
    Վաու

  18. #90
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանիֆեստի
    Կարծում եմ որ չարժի դրան անվանել մանիֆեստ կամ այլ որևէ բան որ այդ հոդվածը չի։ Ինքը Դամորը այն կոչում է չեզոք document, բայց դրա հայերենը այնքան էլ համապատասխան չի, այնպես որ ամենաչեզոքը ինձ հենց մեմոն ա թվում, չնայած դա էլ այնքան էլ ճշգրիտ չի։

    Ընդհանուրով այդ հոդվածը գտնում եմ մի քիչ միամիտ։ Քննարկումների մեջ մի վարկած ընկած աչքովս, որը խելքին մոտիկ է թվում։ Այն է, որ Դամորը իր ակտիվիզմը գուգլի ներսում այս հոդվածով չի սկսել և ոչ էլ սահմանափակել ա դրանով։ Այն որ հոդվածի առաջին մասը կոչվում ա «Reply to public response and misrepresentation» արդեն իսկ ասում ա նրա մասին, որ եղել են տաքացած քննարկումներ, որտեղ իրեն «սխալ են հանել», ինքն էլ գնացել ա ու փորձել ա սենց պսեվդո-վերլուծական հոդվածով իր հակառակորդներին «տեղը դնի»։ Ու շատ հնարավոր ա, որ Գուգլը Դամորին գործից հանել ա հենց հոդվածի հրապարակմանը զուգահեռ «ակտիվիզմի» համար, բայց դե սա չենք իմանա մինչև բաց դատական գործ չլինի, ինչի շանսերը հիմա ես ահագին ցածր եմ գնահատում, չնայած որ NLRB բողոքարկումը արդեն լրացված ա։

    Ինքը հոդվածը ինձ երևում է որպես կայացած քաղաքական ու իդեոլոգիական տեսակետի հիմնավորման փորձ։ Այսինքն Դամորը իր տեսակետին ոչ թե եկել է լիքը հետազատություններ անելուց հետո, այլ ունի իդեոլոգիական տեսակետ ու դրանք փորձում ա բացատրել այն հոդվածներով ու հետազոտություններով, որոնք սազում են իր իդեալոգիային։ Ու սա տեղիք ա տալիս ահռելի confirmation bias-ի, ինչով իր հոդվածը վխտում ա։ Հենց մեկը աշխարհը կոպիտ ասած սև ու սպիտակաի, ձախ ու աջի, կանացի ու արականի բաժանելու տենդենցներով արդեն ցուցադրում ա կա՛մ միամիտ երիտասարդի, կա՛մ իդեալոգիայի ջատագովի։

    Դրա հետ մեկտեղ, հոդվածը անշուշտ ունի հետաքրքիր մասեր ու բացարձակ anti-diversity չի, ինչպես հիսթերիկ ԶԼՄներն են ներկայացնում։ Բայց նաև ունի լիքը մասեր, որոնք ավելորդ են հոդվածի արգումենտի համար ու լիքը յուղ են լցնում անտեղի կրակի վրա։ Ասենք այդ կենսաբանական պատճառների մասերը այդքան ծամելը, մեղմ ասած, հիմարություն ա։ Հա, բոլորն էլ գիտեն որ կենսաբանական տարբերություններ կան (բացի ինքնախաբեությամբ զբաղվող հակառակ իդեալոգիայի ջատագովներին, ովքեր նաև ֆեմինիզմին վատ անուն են տալիս), բայց Դամորի արգումնետի համար բավական էր ասել, որ underrepresentation-ի ոչ սոցիալական պատճառներ էլ կարող են լինել ու մի երկու աղբյուրներ ցիտել, ոչ թե դնել ու մի երկու էջ «լեկցիա կարդալ» (այս մասը ահագին mansplaining-ի հոտ ա հանում, ինչքան էլ որ ընդհանուր այդ գաղափարի գոյության հետ համաձայն չեմ)։ Ու հակված եմ մտածել, որ այդ մասերը հոդվածի մեջ ա դրել, որևհետև մինչ այդ արդեն «կենսաբանական» ուղղվածության քննարկումներ են եղել Գուգլում, իրեն էլ «տեղն են դրել» ու ուզում ա հոդվածում դա մանրամասն բացահայտի ու քննարկի։

    Որոշ մասերով հոդվածը ահագին կարևոր ա վիսըլբլոուինգի տեսանկյունից։ Եթե Գուգլում իսկապես մենակ կանանց համար նախատեսված ծրագրեր կան, որոնց մասնակցությունը տղամարդկանց համար փակ ա, ապա դա ամենաքիչը հիմարություն ա Գուգլի կողմից, իսկ վատագույն դեպքում դիսկրիմինացիոն քաղաքականություն ա։ Ու եթե ավվիրմաթիվ էքշըն-ով պայմանավորված գործի ընդունելիություն կա, ինչպես հոդվածը ակնարկում ա, ապա դա էլ է Կալիֆորնիայի օրենքներին դեմ (կոմերցիոն կազմակերպությունների վրա օրենքը չի տարածվում, բայց նահանգի համար սերվիսներ մատակարարող կոնտրակտ կապածների վրա տարածվում ա, ու կարծես թե դա պիտի որ Գուգլին էլ վերաբերվի, բայց սա էլ երևի դատական գործով պիտի հաստատվի)։

    Առաջարկություններն էլ են միամիտ, բայց հեղինակավոր տոնով ասված, ինչը մի քիչ ծիծաղելի է։ Ընդհանրապես, 3 տարի մի տեղում շարքային դեվելոփեր աշխատելուց հետո սենց հոդված գրելը բավական հիմարություն ա։ Ու այդ պատճառով էլ եմ հակված կարծել, որ սա իր նախորդ պահվածքի բացատրությունների փորձ ա։ Բայց դե էս տոնով չեն էլի «խելք սովորացնում» ֆորչըն-100 ընկերությանը, որը վերջին տասնամյակում ստաբիլ առաջին տեղում ա։

    Ինչ վերաբերվում ա էքո-չեյմբըրին, ապա չեմ էլ կասկածում որ Գուգլը էքո-չեյմբըր ա ու որ Դամորի նման կոնսերվատիվ լիբերտարիանը իրեն ահագին ճնշված պիտի զգա այդպիսի միջավայրում։ Բայց դա դեռ չի նշանակում, թե ինքը սենց տոնով պիտի ուրիշներին «գռուզիտ անի», մանավանդ որ իր աշխարհահայացքն էլ ա, իր իսկ խոստովանմամբ, բավականին միակողմանի։

    Բայց այդ ամենի հետ մեկտեղ, ԶԼՄ-ների վերաբերմունքը լրիվ հիասթերիա է։ Ու ահագին լավ ապացուցում ա Դամորի մեդիայի մասին կարծիքը։ Ու ամենավատը այն է, որ այս իրադեպը woodwork-ից հանել է և՛ ամենաձախ ձախերին և ամենաաջ աջերին ու ցանկացած խելամիտ քննարկում դառնում ա մատնացցում ու իրար վրա գոռոցի։ Ինչ վերաբերվում ա Դամորին գործից հանելուն, ապա նախ լիքը բան դեռ չգիտենք, բայց հիմիկվա տեղեկություններով, Գուգլն էլ ահագին միամիտ վարվեց։ Իմ կարծիքով պետք էր մի 5 հակադարձ հոդված գրել, մի երկուսը դրանցից հեղինակավոր ատյաններում տպագրել տալ, մյուսներով էլ մեդիան հեղեղել ու ցուցադրել թե ինչքան տոլերանտ են իրենք այս թրամփային ոչ-տոլերանտության դարում։ Թե չէ հիմա ամբողջ Գուգլը ոտից գլուխ ոչ-կոմպետենտության շվաքի տակ ա, հիսթերիկ ԶԼՄներն էլ շատ ավելի են գործը քաքմեջում (Սյուզըն Վոյջիթցկիի կարծիքներին Դամորին anti-diversity համարելու երանգավորումը օրինակ)։

    Հոգնեցին մատներս եթե ավելի կոնկրետ հարցեր ունես հոդվածի մասին կարծիքներիս վերաբերյալ, ասա։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.08.2017)

Էջ 6 18-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •