Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Կասես թե հեռացա երեխաների մասին թեմայիս, բայց իրականում ոչ: Այսքան երկար-բարակ գրելուս պատճառն այն է, որ, ինչպես գիտես, ինքս աթեիստ չեմ: Ու քանի որ հավատացյալ էլ չեմ, համարում եմ, որ մեր առավել կարևոր մասնիկն է հոգին, որ այն ամփոփված չէ մի կյանքի սուղ շրջանակներում և իր հավերժության մեջ բազում տարբեր փորձեր է ապրում տարբեր կերպարանավորումներում: Հոգին օժտված չէ սեռական հատկանիշներով, բայց իր ֆիզիկական մարմնավորումների մեջ ընտրում է լինել տարբեր սեռերի ներկայացուցիչ` որոշակի փորձ ապրելու համար: Եվ այն միտքը, որ տղա երեխայի` ձեռքը տանկին մեկնելը, իսկ աղջիկ երեխայի` ձեռքը տիկնիկին մեկնելը բոլրովին էլ պատահականություն չէ, - ես համարում եմ լրիվ տրամաբանական, քանի որ համարում եմ, որ այդ փոքրիկն աշխարհ է եկել, որպեսզի որոշակի փորձ ապրի իր իսկ գրած սցենարի համաձայն, որպես կին կամ որպես տղամարդ որոշակի փորձ ապրելու համար: Իսկ նրա ձեռքը կոնկրետ խաղալիքին մեկնելու պատճառն էլ, ըստ այդմ, ոչ թե պատահականություն է, այլ թաքնված է իր սպասվող կյանքի մասին նրա նախնական գիտելիքների մեջ:
Սամ ջան, սրա մասին ես հավանաբար, որ ասում ես, թե այլ հիմնավորում կուզեի, եթե կարդացած լինեի: Չէ, չէի ուզի: Ես էս քո գրածի հետ որևէ պրոբլեմ չունեմ: Ինչ-որ երևույթ ես նկատել, կամ էլ ինչ-որ տեղ ինչ-որ երևույթի մասին կարդացել ես ու քո աշխարհընկալմամբ այդ պատկերացնում ես, տեղավորում ես քո տրամաբանության մեջ:

Ես քո աշխարհընկալման հետ պրոբլեմ չունեմ: Անշուշտ, դու էլ գիտես, որ ես այն չեմ կիսում, բայց ես լրիվ նորմալ եմ համարում, որ մեկը տենց մտածի ու միտք չունեմ հակառակն իրեն ապացուցելու, իրեն «լուսավորելու»:

Այ նախկին գրածներիդ հիմնավորումներն ուզում էի, որտև այնտեղ ոչ թե երևույթի ՔՈ պատկերացումն էր, այլ ԻԲՐ ապացուցված փաստ: Այ էդ ապացույցները ես ուզել էի: Թե չէ դու ոնց ես մեկնաբանում, քո գործն ա, նույնիսկ հետաքրքիր ա կարդալը, ես էլ իմ պատկերացմամբ էի մեկնաբանել, հուսամ ինչ-որ մեկին էլ իմ պատկերացումն էր հետաքրքիր եղել կարդալը: