Ruby Rue-ի խոսքերից
Իմ կարծիքով, աղջիկների գործնականում ավելի անփույթ ու ուշ կողմնորոշվելու պատճառը հիմնականում դաստիարակությունն ա: Օրինակ` երբ ինչ-որ աղջիկ երեխա հետաքրքրվում ա էլեկտրոնիկայով, ինչ-որ սարքերով, ծնողները միշտ իրեն հետ են պահում` ասելով, որ դա աղջկա բան չի: Ես տանը նույնիսկ լամպ փոխած չկամ, որովհետև ասում են` տանը բա տղամարդ չկա՞, որ աղջիկ երեխան լամպ փոխի:
Մեքենաները, սարքերը, ֆիզիկան, տարբեր սպորտաձևերը «աղջկական» չեն համարվում ու ծնողներն անընդհատ փորձում են փոխել երեխայի հետաքրքրությունների շրջանակը:
Աղջիկը պիտի տիկնիկերով խաղա, հետո աղջիկը պիտի սկսի շպարվել, բարձրակրուկներ հագնել. շատ ծնողներ նույնիսկ չշպարվելու ու զիզի-բիզի չհագնվելու համար են իրենց աղջիկներին հանդիմանում, էլ ու՞ր մնաց նորմալ վերաբերեն, որ աղջիկն ասենք տան հեռուստացույցը վերանորոգի:
Էջանիշներ