Բյուր, գրածդ կարդում եմ ու մտածում, որ ես երևի կույր եմ. գոնե էն երկրում, որտեղ ապրում եմ, երբևէ չեմ նկատել, որ իմ սեռը չի հարգվում կամ ես պակաս մասնագիտական հնարավորություններ ունեմ` որպես կին։ Կամ էլ հնարավորություններ ստեղծված չեն` համ մայր լինելու, համ աշխատելու` ամբողջ պոտենցիալն օգտագործելով։ Գրողը տանը, էստեղ էդ հնարավորությունն անգամ միայնակ մայր լինելու դեպքում է ընձեռնված։ Ինչի՞ մասին է խոսքը։
Եթե ուզում եք պայքարել, որ կանայք ամբողջ աշխարհում հավասար իրավունքներ ունենան, ես միայն կողմ եմ, բայց էն երկրներում, որտեղ ես ու դու ենք ապրում, հարգանքի ու հավասարության հարցն անտեղի ուռճացված եմ համարում, եթե չասեմ ընդհանրապես հորինված։




Մեջբերել
Էջանիշներ