Բայց էդ երևույթն էս ֆեմինիստական երկրներում էլ կա
Ուրեմն հեծանիվիս ոտնակը կոտրվել ա, չեմ կարողանում նորմալ կայանեմ: Էն օրն ընկերուհիս ասում ա՝ տանը տղամարդ չկա՞, որ սարքի:
Օրինակ հեծանվային հարցերում Երևանում ինձ շատ էին էրես տվել. սաղ խնդիրները տղաներն էին լուծում: Իսկ ստեղ, որ արհեստանոց չտանեմ, փոքր հարցերով ինքս եմ զբաղվում, ու ստացվում ա: Բայց դե նորից. կնախընտրեմ թուլանալ ու հաճույք ստանալ: Եթե իմ փոխարեն էդ հարցը լուծող կա, էլ ինչու՞ գլուխ ցավացնեմ:
Ստեղ ոչ միայն դաստիարակության, այլև հետաքրքրությունների հարցն ա: Աղջիկներից շատերը չեն հետաքրքրվում զանազան բաներ քանդել-սարքելով, իսկ տղաների ուշքը գնում ա դրա համար: Դե բնական ա, ով ինչով շատ զբաղվի, դրանից էլ լավ կլինի:
Էջանիշներ