User Tag List

Էջ 14 18-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #196
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից դուրս է, բայց հիշեցնեմ, որ Ուտոպիայի հեղինակը նաև սիրում էր գրել իր գաղափարական օպոնենտներին սպանելու անհրաժեշտության մասին (John Foxe, Book of Martyrs), ու լիքը մարդու որպես հերետիկոս վառելու մեջ կարևոր մասնակցություն է ունեցել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #197
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես պատմեմ /բայց պիտի աշխատեմ առանց կոնկրետ անունների/:

    Ուրեմն, իմ լավ ծանոթներից մեկը /կին/, որը սովորական պոլիտեխնիկավարտ էր սովետական շրջանի, և ինչպես էդ շրջանի ավարտողների մեծամասնությունը, առավելևս իգական սեռի, ոչ մի մասնագետ էլ չէր, ու որ հիմա ասես մի հասարակ էլեկտրական շթղա գծի՝ չի կարողանալու, չնայած որ՝ կարմիր դիպլոմ, ասպիրանտուրա և այլն: /Որ զրպարտություն չլինի, ասեմ՝ ես էլ դրանցից մեկն եմ, ու դա համատարած պատկերն էր էդ ժամանակաշրջանի, որ կարող էիր պարզապես տվյալ քննությանը լավ պատրաստվել ու գերազանց ստանալ, բայց այդպես էլ չդառնալ մասնագետ/:

    Հայտնվելով արտասահմանում՝ մշտական բնակության, էդ կինը, քանի որ ակադեմիական դաստիարակությամբ ընտանիքից էր, ու էդ բնագավառի՝ այն է՝ ՛՛պատվով՛՛ տեղ աշխատելու անբեկանելի սևեռումով էր մինչև ուղնուծուծը ներշնչված, դիմում է համալսարան՝ ցույց տալով իր դիպլոմները, գիտական հոդվածները /ոչ անձամբ գրած/ և ուռճացրած, տեղ-տեղ հորինած իր ռեզյումեն, և ընդունում են: Ընդունում են, որովհետև համալսարանի էդ բաժնում /էնքան անհրապույր ՛՛տղամարդկային հետաքրքրության՛՛ մասնագիտության բաժին է - ուղղակի զգուշանում եմ անուններ տալուց /բացահայտվելուց/, ինչպես նշեցի վերևում, թե չէ կասեի ինչ բաժին է, ուրեմն ընդունում են գրկաբաց, քանի որ բաժնում ընդհանրապես ոչ մի կին չկար:
    Ուրեմն էդ կինը լրիվ հումանիտար հակումներով կին է, տեխնիկական/ճշգրիտ գիտությունների հանդեպ ոչ հատուկ ունակություն, ոչ էլ որևէ հետաքրքրություն ունի /էդ անձամբ ճանաչելով ու իր խոստովանությամբ եմ ասում/, բայց էնքան կարևոր էր իր համար համալսարանում /ակադեմիական միջավայրում/ աշխատելը /պատճառները խորն են՝ ծնողներին ու բարեկամությանը ինչ-որ բան ապացուցել, պատվի զգացում, ամբիցիաներ և այլն/, որ դնում սերտում է մի քանի բան, կողքից էլ տաղանդավոր մաթեմատիկոս եղբայրն է պարբերաբար լուծում տված խնդիրները, հաշվարկներն անում, էդ կինն էլ, լինելով հումանիտար օժտվածությամբ ու ճըտ-պըտ, կարողանում է էդ բոլորը լավ ներկայացնել, համարձակ ու վստահ խոսել, մի խոսքով՝ պահում են, ավելին՝ ուսանողներ են տալիս, դարձնում դասախոս: Սա էլ իր դասավանդելիքը սերտում էր, գնում կարդում, իսկ թե հարցերին ոնց էր պատասխանում, երևի մի ձև կռուտիտ էր լինում, էլի: Ամենազավեշտը, որ մի սեմեստր տվեցին անգամ ծրագրավորման լեզու դասավանդել, էն դեպքում, երբ ինքը կոմպյուտերից էն աստիճան գլուխ չէր հանում, որ տարրական բաներ անել չգիտեր՝ մոտավորապես ասենք ֆայլ փնտրել, ֆայլի անուն փոխել, ու չէր էլ ստացվում իր մոտ դրանք հասկանալը: Բայց ինքը էդպիսի ձև ուներ՝ ներկայացնում էր իրեն, թե ամեն ինչ գիտի, ու վերցրեց էդ առարկան. տանը սերտում էր ինչ պիտի խոսի լսարանում, դասախոսում էր, առաջադրանք էր տալիս, բերում տուն ստուգում էր ինչ-որ մեկի օգնությամբ:
    Ուրեմն էդ կնոջը, որն էդպես էլ տարիներ մնաց միակ կինը էդ ամբիոնում, առաջ քաշեցին, դարձրին ավագ դասախոս՝ շատ բարձր աշխատավարձով: Ավելին՝ ինչ-որ կանանց իրավունքների, թե չգիտեմ ինչի բաժին բացեցին էդ ամբիոնում, ու էդ կնոջը նշանակեցին լիդեր ու նախագահ /թեև միակ կինն էր/, սկսեցին պրոպագանդել, որ կանայք մտնեն իրենց ամբիոն, էդ կինը սկսեց ելույթներ ունենալ, յութուբում դրեցին, կոնֆերենցիաների ուղարկել և այլն, թե որքան վումըն ֆրենդլի ամբիոն ու մասնագիտություն է իրենցը, կանա՛յք, համեցեք մեզ մոտ և այլն և ույլն:

    Հիմա ինչ էլ էստեղ պատմեք կանանց խտրականության մասին ակադեմիայում, դրա ճիշտ հակառակ պատկերն էլ կա՝ գլուխ շոյել, կեղծիքն ընդունել, անգրագիտության հանդեպ տոլերանտություն ու պսեվդոմասնագետների համալրում մենակ էն հիմքով, որ կին են. սրան ես անձամբ ականատես եմ ու դա ինձ ահագին բարկացնում է:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.08.2017, 09:01:

  3. #198
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ, էդ հենց իմ ասած դրական դիսկրիմինացիան է, ու մեր մեջ ասած, կանայք դրանից էլ քիչ չեն տուժում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #199
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ, էդ հենց իմ ասած դրական դիսկրիմինացիան է, ու մեր մեջ ասած, կանայք դրանից էլ քիչ չեն տուժում:
    Իսկ ինչո՞վ են տուժում ըստ քեզ:
    Կոնկրետ իմ պատմած դեպքում տուժումը, որ ես տեսնում եմ, հոգեբանական է, ու բավական խորը: Էդ կինը զոհ է գնացել հասարակական ստերեոտիպներին՝ սովետական ամբիցիոզ ժամանակաշրջանի, որ իր մոտ արմատավորված են եղել:

  5. #200
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչո՞վ են տուժում ըստ քեզ:
    Կոնկրետ իմ պատմած դեպքում տուժումը, որ ես տեսնում եմ, հոգեբանական է, ու բավական խորը: Էդ կինը զոհ է գնացել հասարակական ստերեոտիպներին՝ սովետական ամբիցիոզ ժամանակաշրջանի, որ իր մոտ արմատավորված են եղել:
    Երբ կնոջ նկատմամբ ավելի ցածր պահանջներ են դնում, քան տղամարդկանց նկատմամբ, արդյունքում էդ մարդուն ազնիվ քննադատության միջոցով կատարելագործվելու հնարավորությունից զրկում են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #201
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ կնոջ նկատմամբ ավելի ցածր պահանջներ են դնում, քան տղամարդկանց նկատմամբ, արդյունքում էդ մարդուն ազնիվ քննադատության միջոցով կատարելագործվելու հնարավորությունից զրկում են:
    Դե հա, հասկանալի ա, որ արդյունքը վերջին հաշվով բացասական ա բոլորի համար էլ, բայց շատ կանանց դա ձեռք ա տալիս, քանի որ ոչ ոքի էլ դուրեկան չի քննադատություն լսել, դեռ կարող ա համարեն ոչ ադեկվատ տվյալ գործի համար ու գործից հանեն:

  7. #202
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ քննադատություն չլսելը չի, մարդիկ սիրում են քիչ աշխատանքով շատ դրական արձագանք ստանալ: Մյուս կողմից, էդ նույն կանայք եթե փորձեն ղեկավար պաշտոնի անցնել, կտեսնեն մի հատ դաժան ճշմարտություն. իրանց գովում-փայփայում են, բայց իրենց կարծիքը ոչ մեկի համար էական չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #203
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ։ Իմ լուծումները շատ ռադիկալ են։ Կարելի ա իհարկե ոլորտ առ ոլորտ վերցնել ու սպեցիֆիկ լուծումներ առաջարկել, բայց էլի էդ դեպքում ոնց որ փորձես կանանց զոռով տղամարդկանց աշխարհ խցկել։ Բայց իմ առաջարկն ամենայն լրջությամբ աշխարհը քանդել, նորից հավաքելն ա։ Ասենք, էդ նոր աշխարհում ամեն մարդ հնարավորություն կունենա զբաղվել նրանով, ինչով ուզում ա, կատաղի մրցակցություն չի լինի, շարժիչ ուժը փողը չի լինի ու ամեն ինչ չի չափվի նրանով, թե տվյալ ընկերությունն ինչքան ա շահում ու ինչքան կորցնում։
    Բայց էս պահին երևի հերիք կլինի ուղղակի ընդունելը, որ էս բոլոր խնդիրները կան, ոչ թե ասելը՝ չափազանցնում ես, թիթիզանում ես, էս ես անում, էն ես անում։
    Բյուր ռադիկալ լուծումն ինչ ա։ Եթե կարծում ես, որ կապիտալիզմը քխ ա, ապա ես չգիտեմ ինչ կարելի ա անել։ Բոլոր երկրները որոնք սովետի տիպի սոցիալիստական երկներ են եղել ցույց են տվել, որ եթե իրանք դեռ կան, ապա մեկը մեկից անասուն երկրներ են կամ էլ կործանվել գնացել են։ Ստացվում ա որ մարդկությունը դեռ ավելի լավ տիպի կառավարման համակարգ դեռ չի մտածել։

    Ես լրիվ քեզ հասկանում եմ թե ինչ պրոբլեմի առաջ ես կանգնած, բայց ազնիվ խոսք ես խելքին մոտ լուծում չեմ կարող առաջարկել։ ՈՒ հենց էդ պատճառով ա երևի, որ էս հիմիկվա ֆեմինիստական շարժման առաջարկած բոլոր լուծումները մի տեսակ էն չեն ու հարցը մեկ ա չեն լուծում ինչքան էլ թղթի վրա սիրուն նայվեն։

    Արի քննարկենք ինչ լուծումներ ես տեսնում, թե չէ աշխարհը քանդել հավաքելը ուտոպիստական ա հնչում։ Մարդկությունը մի տեսակ շատ հաստագլուխ կենդանի ա։ Պիտի գլուխը պատին տա, որ մի բան փոխի։ Նույն Արշակի սիրած էկոավանների գաղափարը, որ ուզում են «համակարգից» դուրս գալ։ Ասենք հա կարելի ա թքել ամեն ինչի վրա ու գնալ ապրել հեռու մի տեղ «համակարգից դուրս», բայց դե մեկ ա գլոբալ առումով բան չի փոխվում։

  9. #204
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն Արշակի սիրած էկոավանների գաղափարը, որ ուզում են «համակարգից» դուրս գալ։ Ասենք հա կարելի ա թքել ամեն ինչի վրա ու գնալ ապրել հեռու մի տեղ «համակարգից դուրս», բայց դե մեկ ա գլոբալ առումով բան չի փոխվում։
    Ախպեր, դու Արշակի ասածը սխալ մի ներկայացրու, ես գնալ հեռու մի տեղ մեկուսացած ապրել երբեք չեմ առաջարկել Իսկ ով որ կարծում ա, թե աշխարհը փոխել հնարավոր չի, լուզեր ա, ու արժի որ մի երկու հազար տարի հետ շպրտվի, ստրուկի կյանքով ապրի, որ էլ տենց բաներ չխոսի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #205
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, դու Արշակի ասածը սխալ մի ներկայացրու, ես գնալ հեռու մի տեղ մեկուսացած ապրել երբեք չեմ առաջարկել Իսկ ով որ կարծում ա, թե աշխարհը փոխել հնարավոր չի, լուզեր ա, ու արժի որ մի երկու հազար տարի հետ շպրտվի, ստրուկի կյանքով ապրի, որ էլ տենց բաներ չխոսի։
    էլի մի քեզ երևակայի Մեկուսացած ապրելը էն ա, որ ասենք Բյուրը ինչ որ հիմա անում ա, չի կարող քո խուլ գյուղում անի (յա տակ դումայու, ինքը կասի ավելի հաստատ)

    Ինչի՞ երկու հազար տարի, իբր նենց հիմա քի՞չ ստրուկներ կան‎։

  11. #206
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲԲՍ–ին մի քանի մասից բաղկացած հաղորդումների շարք ա սկսել, թե ոնց ենք մենք փոքր տարիքից արդեն աղջկան ու տղային տարբեր ստերեոտիպներով մեծացնում

    http://www.bbc.com/news/av/magazine-...otype-children

    Իմ կարծիոքով այ այստեղ ա իմ կարծիքով մեծամասամբ շան գլուխը թաղված։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.08.2017)

  13. #207
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց էլ ա պատահում : Մարդիկ լուրջ գործունեություն են ծավալել: «Ինչու՞ է պանիրը ձեր կերած ամենասեքսիստ ուտելիքը»: Սաղ խառնել են իրար՝ կենդանիների իրավունքների պաշտպանություն, վեգանիզմ, ֆեմինիզմ: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: Հոդվածը սկսվում ա «Մենք՝ ֆեմինիստներս»-ով ու շարունակվում ա մոտավորապես նույն ոգով:

    https://www.peta.org/living/food/why...g-you-can-eat/
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (18.08.2017), Տրիբուն (17.08.2017)

  15. #208
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆեմինիզմի սահմանները

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #209
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներսես, էստեղ էնքան բայցեր կան

    Նախ՝ էն, որ էս մարդկանց համար ճիշտը մի հատ է, ու իրենք իրենց իրավունք են վերապահում ուրիշների փոխարեն որոշել, թե որն է դա:

    Երկրորդ՝ նույնիսկ փոքր պրոյեկտում շատ կարևոր է պլան ունենալ: Լենինի անգրագետ НЭП-ը հիշում ենք, ոնց բերեց սովամահության միլիոնների: Որովհետև սոցիալ-տնտեսական համակարգ չեն փոխում նման մեթոդներով: Լենինն էլ վատ կոչեր չէր անում, էլ ով մտածեր, որ կոլլեկտիվացումը բերելու է էդքան բռնության, գյուղատնտեսության կոլլապսի ու, ընդհանուր առմամբ, կենսունակ համակարգ չի լինելու: Ասածը մարդու ինչ էր՝ մեկը շատ ունի, մեկը քիչ, եկեք ընդհանուր դարձնենք ամեն ինչ, որ բոլորինը հավասար լինի: Սիրուն է, չէ՞ հնչում: Բայց որ հոտ ես քաշում էդ սիրուն խոսքերից, մոտ հինգ միլիոն, պաշտոնական տվյալներով, սովամահ եղած ու փողոցում նեխելու թողնված մարդու դիակի հոտն է գալիս:

    Երրորդ՝ իսկ օպոնենտներին ինչ են անելու, նամանավանդ երբ իրենց նոր կարգը վտանգեն էդ օպոնենտները: Արդեն տեսնում ենք փորձի վրա. լռեցնելու են: Ու ինչքան շատ իշխանություն ունենան, էնքան ավելի կոշտ: Քրիստոնյաներն էլ էին սկզբում սեր ու եղբայրություն քարոզում, իշխանություն ստացան՝ սկսեցին բոլորին ուտել: Որովհետև նման գաղափարը ունի հետևորդների լիմիտ: Ինչ-որ պահից սկսած մի զգալի մասսա իրեն կասի՝ դուք ձերն ունեցեք, մենք մերը, ու իրենց աճը կկանգնի: Ու իրենք, ինստիտուցիոն հովանավորության տակ, ստիպված կլինեն ճնշել, մարգինալացնել, դեմոնիզացնել իրենց հակառակորդներին, որ կարողանան հաղթել:

    Սա՝ նույնիսկ եթե ենթադրենք, որ իրենք ազնիվ են իրենց նպատակների մեջ:

    Իսկ եթե լուրջ, էս մանկապարտեզը երբեք հեղափոխություն անողը չի: Բարեբախտաբար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #210
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ ֆեմինիզմը ի վերջո կհաղթի ու հիմա էլ տղամարդիկ կդառնան ճնշված խավը։ Տենց որոշ ժամանակ կգնա, հետո ճնշված տղամարդիկ մուսկուլիզմի շարժում կձևավորեն իրանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար, ի վերջո կհաղթեն ու հիմա էլ կանայք կդառնան ճնշված խավը։ ՈՒ ամեն ինչ կսկսվի նորից։

    Որովհետև իրական պրոբլեմը գենդերային տարբերությունները չեն, այլ էն որ մարդիկ բութ են, իրանց քթից էն կողմ չեն տեսնում ու զզվըմ են իրարից։ Ոչ մի կաթիլ էմփաթիա իրանցից տարբերվողի նկատմամբ։

    Ահա ամենը, ինչ ուզում էի ասել ֆեմինիզմի ու էս թեմայի քննարկման մասին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (31.08.2017), StrangeLittleGirl (17.08.2017)

Էջ 14 18-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •