Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բայց էս թեմայով չեմ բանավիճում ես![]()
Այսինքն դու կողմ ես, որ արհեստականորեն ստեղծվեն անհավասար պայմաններ՝ զուտ բազմազանություն ստեղծելու համար: Դու հասկանու՞մ ես, որ դա «հանուն բազմազանության» ոտնահարում ա էդ պաշտպանված խմբի անդամ չեղող մարդու իրավունքները:
Բայց լավ, չես բանավիճում՝ քո ընտրությունն ա: Ընդամենը ֆիքսենք, որ դու կողմ ես մարդկանց կոնկրետ խմբի իրավունքների ոտնահարմանը՝ «հանուն բազմազանության»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժպիտդ չհասկացա, ոչ էլ ընդգծված հատվածի նշանակալիությունը (անհավասարությունը մնում է անհավասարություն, ոնց էլ անվանես, ու հանդիսանում է իրավունքների խախտում՝ դե ֆակտո ստացվում է, որ պաշտպանված խմբի անդամն ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ունի չպաշտպանված խմբի անդամի նկատմամբ, ու էդ կոնտեքստում թող ոչ մեկը չխոսի հավասարությունից, էլի):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տրիբուն, հեչ չի դզում, որտև ես դեռ չեմ համարվում ակադեմիայի հաջողակ կին։ Այ տասը տարի հետո, երբ մշտական աշխատանք կստանամ ու եսիմ քանի հատ տպագրված հոդված կունենամ, գիտական խումբ կղեկավարեմ կամ եսիմ ինչ, էդ ժամանակ նոր հաջողակ կհամարվեմ։ Իսկ էս պահին հեչ կայֆ չի, երբ ամեն օր կանգնած եմ ակադեմիայում շարունակելու կամ ակադեմիայից դուրս գալու ու էրեխա ունենալու ընտրության առաջ։ Ու էս քննարկման մասնակիցներից շատերը՝ ո՛չ դու, ո՛չ Այվին, ո՛չ Լիզբեթը, ո՛չ Ռայադերը չեք հասկանում, թե ինչքան ռեալ ա էդ խնդիրն ու ինչքան մեծ թվով կանայք են դրա առաջ կանգնում։
Իսկ Հայաստանից ու Հայաստանում գենդերային դիսկրիմինացիայից ընդհանրապես խոսել չեմ էլ ուզում։
Նու, հարաբերականորեն հաջողակ ես, էլի ․․․․ մի համեստացի։ Հաջողակ լինելու համար պարտադիր չի գիտական խումբ ղեկավարել։ Կոմպլիմենտ անեմ, սիրուն ջան։
Քեզ նաև դզում ա միջին վիճակգրական եվրոպացի կնոջը հարիր սթրեսի կրող լինելը - երեխա թե՞ կարիերա, քոռաման ես, էս ինչ քաքի մեջ ընկար դու, որ գնացիր էտ անտեր դանիաները։ Ազատի ինքդ քեզ տանջող էտ դիլեմայից, վերադարձի Հայաստան ու երեխա բեր։
Բյուր ջան, ես քեզ սիրում հարգում եմ, բայց խոսքիդ մեջ անկեղծություն չեմ զգում ․․․․․ ցավում եմ։ Դու արհեստականորեն ինքդ քեզ նարքաշել ես էտ դիլեմայի մեջ, քանի որ տենց պիտի լինի եվրոպացի կնիկը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.08.2017, 00:23:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ու մեկ էլ, բացում ա երբ Բյուրը դիսկրիմինացիայի չենթարկվող հաջողակ կանանց մեղադրում ա քեռի Թոմության մեջ, if you know what I mean![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մերսի կոմպլիմենտի համար, բայց PhD վերջացնելն ակադեմիական կարիերայի ընդամենը առաջին քայլն ա։ Ու իրոք չի դզում, որ բավական լուրջ խնդրին դու սենց ձեռառնոցիով ես մոտենում։ Սա ավելորդ թիթիզություն կամ եսիմ ինչ չի։ Ես որ ասում եմ՝ որոշման եզրին եմ հիմա, դու հավատա։ Որովհետև եթե ես ընտրում եմ ակադեմիական կարիերա, նշանակում ա, որ նստում ու լիքը գրանտներ եմ գրում, մինչև գիշերվա հազարը լաբում թթվում եմ, տարին եսիմ քանի տպագրություն եմ տալիս, որ առաջիկա առնվազն չորսից վեց տարին իմ ամեն մի աշխատանքային պայմանագիրը երկու տարով ա լինելու, իսկ ամեն նոր պայմանգիրը կնքվելու ա նախորդի նվաճումների հիման վրա։ Էրեխա ունեցար, դեկրետ գնացիր, էդ երկու տարին դառնում ա մեկ։ Ու էլի եմ ասում․ պատահական չի, որ իմ ոլորտում չգիտեմ մի կին պրոֆեսորի, որը կենսաբանական երեխա ունի (ընդ որում, նկատի ունեմ խոշոր պրոֆեսորներին, թե չէ ես էլ կարամ հենց հիմա գնամ, Բրազիլիայում պրոֆեսորի կոչում ստանամ, մինչև կյանքիս վերջը գոհ ու երջանիկ ապրեմ որպես հաջողակ կին)։ Ու պատահական չի, որ հենց իմ կոլեգաներից, որոնց հետ աշխատում եմ, նրանք են ակադեմիան թողնում, ովքեր երեխա ունեն, ու նրանք են շարունակում, ովքեր չունեն երեխա։ Իսկ տղամարդկանց դեպքում բացարձակապես տենց բան չկա։
Ու ընդհանրապես վաբշե ի՞նչ եմ խոսում ստեղ։ Ասեցի՝ անձնական օրինակ բերեմ, որ հասկացնեմ, որ խնդիր կա, դուք դնում, կայֆավատ եք լինում։ Դուք վաբշե ջոկու՞մ եք ինձ ինչ վիճակի մեջ եք դնում։ Չեք կարա։ Որտև կյանքում նման իրավիճակում չեք հայտնվել։ Ու հայտնվողներին էլ անուն եք կպցնում, թե անկեղծ չեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ