Ծլնգ-ի խոսքերից
Դե ոչ միայն սպիտակ տղամարդն ա փորձում կարկատաններ անել, այլ իրենք կանայք էլ են փորձում այդ կարկատանների մեջ տեղավորվել (քո վերջերս NYT-ի բերած հոդվածը վկա)։ Ես բնույթով ոչ-հեղափոխական լինելով այս հարցի «վերջնական լուծումը» մոտակա մի երկու սերնդի մեջ չեմ տեսնում։ Այ որ բոլորս սովորենք և՛ տղաներին, և՛ աղջիկներին փոքրուց ազատամիտ մեծացնել, ընթացքում փորձելով կողմնակի գործոնների բացասականությունը նվազեցնել, միգուցե և կարողանանք հասնել մի ավարտուն բանի։ Ու ես սա չեմ դիտում որպես «սպիտակամորթ մարդու» ու մնացածների հետ պայքար, այլ կարծում եմ by and large սպիտակամորթ մարդն էլ ա հետաքրքրված հավասարությունների մեջ, բայց դրանց հասնելը լիքը լոմկաների ա բերում, որոնք էլ հենց բարդ են։ Իսկ ֆեմինիզմի լինել չլինելու մասին մենակ մի բան կասեմ․ քանի կա սեքսիզմ կանանց նկատմամբ, պիտի լինի ֆեմինիզմ, ու քանի կա սեքսիզմ տղամարդկանց նկատմամբ, պիտի լինի մասկուլիզմ, քանի կա հոմոֆոբիա ու տրանսատյացություն, պիտի լինի ԼԳԲՏՔ շարժում, քանի կա հակասեմիտիզմ, պիտի լինի Զայոնիզմ․․․
Էջանիշներ