Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617
Ցույց են տրվում 241 համարից մինչև 249 համարի արդյունքները՝ ընդհանուր 249 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #241
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,126
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պարզ ա ազդելու դրականորեն, ավելի շատ տարբեր մարդիկ են լինելու, ավելի շատ մոտեցւոմներ են լինելու, մարդիկ ավելի են վարժվելու տարբերների առկայությանը, մթնոլորտը ավելի ավելի հանդուրժող ա դարձնելու, ավելի դրական, մարդիկ իրանց իրանց գենդերի պատճառով ոտնահարված չեն զգալու, ասենք՝ հավասար որակավորում ունեցող կինը ստանալու ա իրան արժանի աշխատանքը, ինչը նպաստելու ա, որ ինքը ավելի շատ սևեռվի իր աշխատանքի վրա, քանի որ կողմնակի խնդիրները քչանալու են, ու տենց աշխարհը դառնալու ա ավելի լավը: Սեփական փորձից կարամ ասեմ, որ ես երբ այլ խնդիրներ ավելի քիչ եմ ունենում՝ անձնական, ֆինանսական և այլն, ավելի լավ եմ աշխատում:
    Շին, եթե դու կարծում ես, որ գեյը կամ սևամորթը կամ կինը օրինակ ծրագրավորման ոլորտում ուրիշ մոտեցում կարա ունենա, հետերո սպիտակամորթ տղամարդն՝ ուրիշ, երկու նկատողություն կանեմ՝ նախ, դու քո մեջ խտրականություն սկսի տեսնել, ու հիասթափեցնեմ՝ մասնագետը մնում ա մասնագետ, եթե մշակութային background-ը գործի հետ կապ չունի, ինքը գործի վրա չի ազդում: Ու եթե նույնիսկ քեզ հետ աշխատողը drag ալտեր-էգո ունի ու գեյ-մյուզիքլներում կանացի դերեր ա խաղում, դա էլ իրա մասնագիտական որակի վրա չի ազդում: Ես մի անգամ Հայաստանի LGBT համայնքի հետ զրույց էի վարում, մի բան ասեցի, որ ոչ մեկին գրեթե տեղ չհասավ. գեյ լինելը ոչ դատավճիռ է, ոչ արդարացում: Չի կարելի հոռի կերպար լինել ու դա արդարացնել գեյ լինելով, իսկ Հայաստանի գեյերի զգալի մասը հոռի կերպարներ են՝ սեռական էթիկայի բացակայություն, մարդկային հարաբերությունների էթիկայի բացակայություն (առնվազն closeted gay-երին անձնական կոնֆլիկտի համար ընտանիքի մոտ out անելը քեզ օրինակ, կամ ֆոտոներով ու չատերի սքրինշոթներով շանտաժ անելը): Նույն կերպ էլ կինը:

    Գեյ մարդն աշխատատեղում ոչ պրոբլեմ է, ոչ ձեռքբերում, ըստ էության: Հոռի տիպ գեյ մարդը, ով աշխատակիցներին սկսելու է չամռվել՝ դիսկոմֆորտ ստեղծելով, պրոբլեմ է նույն չափով, ինչքան կին աշխատողներին տհաճ ձևի չամռվող հետերո մարդը: Նույն կերպ՝ տղամարդկանց ատող ու իրենց նկատմամբ ինքնահաստատվել փորձող լեսբին: Նույն կերպ՝ Black Lives Matter-ի անդամը: Նույն կերպ՝ երրորդ-չորրորդ ալիքների ֆեմինիստը:

    Հետո սկսում ենք լսել լացուկոծեր workplace bullying-ի ու նման պուպուշ բաների մասին: Հա բա կներես, եթե անարդարություն եք ստեղծում՝ բազմազանություն ապահովելու նպատակով, անհավասար պայմաններ եք ստեղծում մարդկանց համար, ում բախտ չի վիճակվել ինչ-որ փոքրամասնություն ծնվել, կներեք, դուք եք խտրական: Նույն ԱԺ-ում կին պատգամավորների սիտուացիան: Եթե ԱԺ-ում իր բնական ընթացքում բոլոր պատգամավորները հանկարծ կին ընտրվեին, ու էդ ԱԺ-ն կոմպետենտ իր գործն աներ, ես հաստատ լացուկոծ չէի բարձրացնի թե կանայք գրավել են օրենսդիր մարմինը: Էդ ինձ չէր նեղի: Չէի պահանջի ձևի համար մի քանի տղամարդու խրտվիլակ դնել, որ բազմազանության պտիչկան խփեք, ձեզ ավելի լավ զգաք:

    Իսկ քո բազմազանության բոլոր արդարացումները, կներես, բուլշիթ են: Ու հիպոթետիկ ձեռքբերումներ ես նշում, որոնք նույնիսկ տարրական տրամաբանության հետ կապ չունեն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #242
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,126
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    կանայք և տղամարդիկ պետք ա հավասար իրավունքներ ունենան, զեթս իթ, բոլորն էս են ասելու, մնացածը էական չի: Եթե ինչ-որ մեկը սևեռվում ա կովին կթելու հակֆեմինիստական լինելու մեջ, էդ ասողն ու դրա վրա սևեռվողը չեն հասկանում Տրիբուն, ֆեմինիզմի իրական էությունը պարզ ա ու սահմանվում ա ընդամենը մեկ նախադասությամբ:
    Կանանց իրավունքների համար պայքարը՝ սեռերի հավասարության կոնտեքստում, եթե ուզում ես իմանալ: Ֆեմինիզմը չի զբաղվել ու չի զբաղվում տղամարդկանց իրավունքներով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #243
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,126
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս սենց թեմաներում աշխատում եմ չգրեմ՝ մի քանի անգամ իմ պրոբլեմներից խոսելուց բերանս փակեցին, թե. կարող ա գիտես մեր ոտերը լվանում, ջուրն էլ խմում են (c), կամ մի հատ արի եվրոպա, նոր խոսա:
    Բայց դե ժող ջան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ հայաստանում կանանց ծննդաբերել, թե կարիերա անել, կամ ծխելու դեմ պայքարելը, կամ կենդանիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ լրջությամբ չի ընդունվում։
    Ախր, Հայաստանի թոփ 50 խնդիրների մեջ անգամ չեն մտնում սրանք։
    Կգան լավ ժամանակներ, էս խնդիրներին էլ կհասնենք։ Հիմա ջուրծեծոցի ա։
    Արէա, ոչ մեկը չի ժխտում, որ կանանց իրավունքների խնդիր կա Հայաստանում էլ, ուրիշ տեղեր էլ: Խնդիրը կոնկրետ ֆեմինիզմի շարժումն ու իրա մոտեցումն ա էդ խնդիրները լուծելու նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

  5. #244
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,837
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ԲԲՍ–ին մի քանի մասից բաղկացած հաղորդումների շարք ա սկսել, թե ոնց ենք մենք փոքր տարիքից արդեն աղջկան ու տղային տարբեր ստերեոտիպներով մեծացնում

    http://www.bbc.com/news/av/magazine-...otype-children

    Իմ կարծիոքով այ այստեղ ա իմ կարծիքով մեծամասամբ շան գլուխը թաղված։

    Առաջին մասը կարող եք ստեղից քաշել։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.08.2017)

  7. #245
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,984
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանանց իրավունքների համար պայքարը՝ սեռերի հավասարության կոնտեքստում, եթե ուզում ես իմանալ: Ֆեմինիզմը չի զբաղվել ու չի զբաղվում տղամարդկանց իրավունքներով:
    բնականաբար, սևերի շարժումն էլ չի զբաղվում սպիտակ մարդկանց իրավունքներով, ԼԳԲՏ շարժումը չի զբաղվում սթրեյթների իրավունքներով, շարժումները սկսվում են էնտեղ, որտեղ խնդիր կա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.08.2017)

  9. #246
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,984
    Ռայ, ես քեզ հիշում եմ Կիսաբաց Լուսամուտներում, որ գնացել էիր էն փաբի գործով խոսելու, մեր իրականությունում ամեն մարդ չէր անի դա, ու ինչքան բուլիինգ եղավ օնլայն հարթակում դրա հետ կապված քո դեմ, բայց դու գիտեիր, որ կլինի, բայց արեցիր: Մի տեսակ զարմանում եմ, որ էս թեմայում նույն մարդն ա գրում:

  10. #247
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,126
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, ես քեզ հիշում եմ Կիսաբաց Լուսամուտներում, որ գնացել էիր էն փաբի գործով խոսելու, մեր իրականությունում ամեն մարդ չէր անի դա, ու ինչքան բուլիինգ եղավ օնլայն հարթակում դրա հետ կապված քո դեմ, բայց դու գիտեիր, որ կլինի, բայց արեցիր: Մի տեսակ զարմանում եմ, որ էս թեմայում նույն մարդն ա գրում:
    Հենց էն ա հարցը, որ բուլլիինգ ես թույլ չտվեցի իմ նկատմամբ ու չսկսեցի գոռալ թե բուլլիինգ են անում ինձ, իրենք իրենցն ասեցին, ես՝ իմը:

    Ես գնացել էի էնտեղ, որովհետև գնալը ճիշտ էր: Ես Ծոմակի փաբ էլ եմ գնացել հրկիզումից հետո, օգնել եմ ուբոռկա անել: Որովհետև էդ էլ էր ճիշտ: Իմ սկզբունքները էդ առումով չեն փոխվել:

    Հիշի էդ Կիսաբացում իմ ասածը: Ես հավասարության գիծ անց կացրեցի բոլորի միջև՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ու ասեցի, որ բոլորը պիտի սովորեն իրար հետ յոլա գնալ: Ես չգնացի էնտեղ, որ ասեմ՝ նացիոնալիստները քըխ են, լիբերալները՝ լավը: Ես գնացել էի խտրականության արտահայտումների դեմ խոսելու, ոչ թե մարդկանց իմ արժեքները հարկադրելու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #248
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,984
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էն ա հարցը, որ բուլլիինգ ես թույլ չտվեցի իմ նկատմամբ ու չսկսեցի գոռալ թե բուլլիինգ են անում ինձ, իրենք իրենցն ասեցին, ես՝ իմը:

    Ես գնացել էի էնտեղ, որովհետև գնալը ճիշտ էր: Ես Ծոմակի փաբ էլ եմ գնացել հրկիզումից հետո, օգնել եմ ուբոռկա անել: Որովհետև էդ էլ էր ճիշտ: Իմ սկզբունքները էդ առումով չեն փոխվել:

    Հիշի էդ Կիսաբացում իմ ասածը: Ես հավասարության գիծ անց կացրեցի բոլորի միջև՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ու ասեցի, որ բոլորը պիտի սովորեն իրար հետ յոլա գնալ: Ես չգնացի էնտեղ, որ ասեմ՝ նացիոնալիստները քըխ են, լիբերալները՝ լավը: Ես գնացել էի խտրականության արտահայտումների դեմ խոսելու, ոչ թե մարդկանց իմ արժեքները հարկադրելու:
    Բայ իհարկե քո գնալը ճիշտ էր, ես կասկածի տակ չէի առնում, ուղղակի հիմա դու կառչել ես ծայրահեղ ներկայացուցիչների ասածից, ու քննադատում ես ողջ շարժումը

  12. #249
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,126
    Բլոգի գրառումներ
    21
    Շին, գիտե՞ս no true scotsman fallacy-ն ինչ ա:

    Պատկերացրեք շոտլանդացի Հեմիշ ՄակԴոնալդին, որը կարդում է «Glasgow Morning Herald» թերթն ու տեսնում է «Բրայտոնյան սեռական մոլագարը կրկին հարվածում է»: Հեմիշը ցնցված է ու հայտարարում է, որ «ոչ մի շոտլանդացի նման բան չէր անի»: Հաջորդ օրը նույն թերթի հերթական թողարկման մեջ նա հոդված է կարդում Աբերդինցի տղամարդու մասին, որի բռնի գործողությունների մոտ բրայտոնյան մոլագարի արածը գրեթե ջենտլմենական է թվում: Այս փաստը ցույց է տալիս, որ Հեմիշի կարծիքը սխալ էր, բայց արդյո՞ք նա պատրաստվում է ընդունել դա: Քիչ հավանական է: Այս անգամ նա ասում է. «Ոչ մի իսկական շոտլանդացի նման բան չէր անի»:

    Էնտոնի Ֆլյու, «Մտքեր մտածելու մասին»
    + Ես շարժման ընդհանուր դոկտրինաներին եմ կպել: Ես կպել եմ քո ասած բազմազանության խրախուսման մեթոդներին, որոնք խտրականություն են պարունակում: Ես ցույց եմ տվել, որ Բյուրի խոսքերն իմ ներկայացրած խնդրի օրինակ են: Ու ցույց եմ տվել, որ քո ասած «ծայրահեղ ներկայացուցիչների» վարքը ուղղակիորեն բխում ա շարժման դոկտրինաներից, ու չի հանդիսանում էդ դոկտրինաների խախտում, առավել լայն շարժման կողմից չի քննադատվում: Ախր նույնիսկ ռադիկալ ֆեմինիզմի ճյուղին չի պատկանում: Ու կարևոր հարց եմ տվել. եթե ֆեմինիզմը բնական երևույթ ա, ինչի՞ ինքը չի տարածված էնտեղ, որտեղ կանանց իրավունքներն առավել շատ են խախտվում, այլ էնտեղ, որտեղ ֆեմինիզմն առավել լավ ա ֆինանսավորվում: Իսկ ինստիտուցիոն պարազիտիզմի թեմայում նույնիսկ case study եմ բերել, ու նման case study-ներ հազարներով կարելի է անել:

    Մի հատ կարևոր կետ կա, որ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ: Assumed discrimination-ը (ենթադրվող խտրականությունը) ու factual discrimination-ը (փաստացի խտրականությունը) նույն բանը չեն: Երբ մեկին, օրինակ, աշխատանքի չեն ընդունում, կամ պաշտոնը չեն բարձրացնում, կամ աշխատատեղում նեղում են, դա կարող է շատ պատճառներով լինել: Կարող է լինել կոմպլեքս խնդիր, որի մեջ խտրականությունը ուղղակի կամ անուղղակի մաս ունենա, կամ չունենա: Օրինակ, եթե մեկը կին է ու հոռի բնավորություն ունի, ու իր մասին ասեն՝ դե կնիկ է էլի, ինչ ես ուզում, այստեղ գենդերային տիպայնացումը կիրականացվի վարքի հիման վրա, ոչ թե վարքը կտիպայնացվի ըստ ստերեոտիպի: Ու ցանկացած բացասական վերաբերմունք առաջին հերթին կբխի վարքից, հետո տիպայնացումից: Բյուրի նմանները միանգամից ենթադրում են, որ դա դիսկրիմինացիայի պատճառով է լինում, ու ենթադրվող (assumed) խտրականությունը կներկայացնեն որպես փաստացի (factual) խտրականություն:

    Բյուրը աղբյուր էր բերել, որի մեջ խոսվում էր ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ gender pay gap-ի մասին: Ես ցույց տվեցի նույն աղբյուրի բերած մեկնաբանությունը, որ խոսքը վերաբերում է gender pay gap-ի inadjusted form-ին: Չկրկնեմ նույն տեքստը, պարզապես հիշեցնեմ, որ gender pay gap in inadjusted form-ը ընդամենը ցույց է տալիս, որ միջին տղամարդը մի ժամում ավելի շատ փող է աշխատում, քան միջին կինը՝ ՈՉ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ: Արդյո՞ք Բյուրն ընդունեց, որ ինքը սխալ հիմնավորման վրա է կառուցել իր պնդումը: Ոչ, չընդունեց: Բյուրը բերեց ուրիշ օրինակ, ըստ որի ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ gender pay gap-ը ԿԱՐՈՂ Է պայմանավորված լինել նրանով, որ տղամարդկանց աշխատավարձի բարձրացման պահանջներն ընդունվում են, կանանցը՝ ոչ: Ես ֆիքսեցի փաստը, որ աղբյուրները տարբեր երկրների են անդրադառնում, ու բերեցի ԱՄՆ-ում 50 ուսումնասիրությունների վրա հիմնված եզրակացություն, որ ավելի հավանական է՝ gender pay gap-ը, որը փաստացի ավելի փոքր է, քան ներկայացվում է, պայմանավորված լինի տարբեր սեռերի մասնագիտական ընտրություններով: Բացի դրանից, ցույց տվեցի, որ նույն Գերմանիայում աշխատանքային օրենսգրքով բացառվում է, որ նույն աշխատանքի համար տարբեր մարդկանց տարբեր չափով վարձատրեն՝ ելնելով գենդերային հատկանիշից: Ու Բյուրը նորից չընդունեց իր սխալը:

    Նման լպրծուն փաստարկման դեպքում, երբ օպոնենտը թափով մի փաստարկից մյուսն է թռնում ու ենթադրությունները ներկայացնում է որպես փաստ, ու հետո գնում լացուկոծ անում, թե ես մարդկանց վրայով քայլում եմ, ու իբր թե կասկածելի կամ սխալ աղբյուրներ եմ բերում (անելով պնդում, բայց չհիմնավորելով ոչ մի կերպ), օպոնենտն ինքը դառնում է case study նրա, թե ինչն է ֆեմինիզմի մեջ սխալ: Բյուրը կոմպետենտ չի խոսել նրանից, ինչից խոսում է: Բայց խոսում է, կատարում է պնդումներ, ենթադրում է խտրականություն, ներկայացում է ենթադրությունը որպես փաստ: Ապացուցելով իմ պնդումը, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմն այլևս չի զբաղվում կոնկրետ խնդիրներով, այլ պղտոր ջրում ձուկ է որսում:

    Իսկ ես ներկայացնում եմ ֆեմինիզմի շարժման կոնկրետ խնդիրներ, ու դուք կանգնում աչքերդ ու ականջներդ փակում եք ու ասում՝ «լալալա, չեմ լսում, չէ, չկա տենց բան, դրանք առանձին ծայրահեղ դեպքեր են»:

    Դու ոչ մի կերպ չպատասխանեցիր, թե ինչով ես արդարացնում հանուն բազմազանության արհեստական խտրականություն ստեղծելը: Ասեցիր, որ աշխատատեղում բազմազանությունը պուպուշ բաների է բերում, չհիմնավորեցիր՝ ինչպես, ու ինչու բազմազանության ազդեցությունը չի կարող տարբեր լինել տարբեր աշխատատեղերում: Քեզ հիմնավորում պետք չէր, որ արդարացնեիր ինստիտուցիոն խտրականությունը:

    Ծլնգին ընդհանրապես չանդրադառնամ, չնայած իր խաղացած տրագիկոմեդիան ինձ դեռ շատ տարիներ կզվարճացնի:

    Փաստորեն, դուք ունեք ՀԱՄՈԶՄՈՒՆՔ, ու փնտրում եք հիմնավորումներ այդ համոզմունքի համար, ոչ թե եկել եք համոզմունքի՝ ելնելով հիմնավորումներից: Գիտե՞ք էլ ով ունի ՀԱՄՈԶՄՈՒՆՔ, ու նույն սկզբունքով փորձում է հիմնավորել իր համոզմունքը: Էն «անբարո գեյրոպաներ» գոռացողները, որ գեյերի վատը լինելու իրար հետ կապ չունեցող ու մեկը մյուսից ապուշ հոդվածներ ու սխալ մեկնաբանված գիտական ուսումնասիրություններ են բերում: Հակավակցինացիոն շարժման անդամները: Դավադրությունների տեսությունների հետևորդները: Դե ֆակտո, ինձ համար դուք իրենցից տարբերվում եք մենակ նրանով, որ դուք ավելի մոդայիկ եք ու ինստիտուցիոն հովանավորություն ունեք:

    Էսքան բան:

    "Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել":

    - Ռոբերտ Էնտոն Ուիլսոն
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •