Կյանքումս մտքովս չէր անցնի, որ էս բաժնում թեմա կբացեմ
Դանիայի մասին ասում են՝ էստեղ լիքը սեքս կա, բայց սեր չկա: Ու իրոք, երբ շուրջդ ես նայում, համարյա նենց մարդ չկա, որն ընկեր-ընկերուհու հետ չի ապրում կամ ամուսնացած չի: Բայց որ նայում ես էդ մարդկանց, ոնց որ իրար հետ լինեն ուղղակի իրար հետ լինելու համար, ոնց որ մեջները սեր չլինի:
Կարծում եմ՝ Հայաստանում էլ էս հարցը կա: Շատերն ամուսնանում են առանց սիրելու կամ ուղղակի իրար հետ են առանց սիրելու: Մտածում եմ՝ նման դեպքերում ինչքանո՞վ ա կարևոր սերը, թե՞ ավելի կարևոր ա ստատուսը, այսինքն՝ «մենակ չլինելը», «կողքին մեկին ունենալը» ու ի վերջո «բազմանալը»:
Տենց, գրեք ձեր կարծիքները:
Էջանիշներ