User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Անսեր հարաբերություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անսեր հարաբերություններ

    Կյանքումս մտքովս չէր անցնի, որ էս բաժնում թեմա կբացեմ

    Դանիայի մասին ասում են՝ էստեղ լիքը սեքս կա, բայց սեր չկա: Ու իրոք, երբ շուրջդ ես նայում, համարյա նենց մարդ չկա, որն ընկեր-ընկերուհու հետ չի ապրում կամ ամուսնացած չի: Բայց որ նայում ես էդ մարդկանց, ոնց որ իրար հետ լինեն ուղղակի իրար հետ լինելու համար, ոնց որ մեջները սեր չլինի:

    Կարծում եմ՝ Հայաստանում էլ էս հարցը կա: Շատերն ամուսնանում են առանց սիրելու կամ ուղղակի իրար հետ են առանց սիրելու: Մտածում եմ՝ նման դեպքերում ինչքանո՞վ ա կարևոր սերը, թե՞ ավելի կարևոր ա ստատուսը, այսինքն՝ «մենակ չլինելը», «կողքին մեկին ունենալը» ու ի վերջո «բազմանալը»:

    Տենց, գրեք ձեր կարծիքները:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (28.05.2015)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանիայի մասին ասում են՝ էստեղ լիքը սեքս կա, բայց սեր չկա: Ու իրոք, երբ շուրջդ ես նայում, համարյա նենց մարդ չկա, որն ընկեր-ընկերուհու հետ չի ապրում կամ ամուսնացած չի: Բայց որ նայում ես էդ մարդկանց, ոնց որ իրար հետ լինեն ուղղակի իրար հետ լինելու համար, ոնց որ մեջները սեր չլինի:
    Հըմ, հետաքրքիր ա, իսկ ո՞նց ես իմանում, որ մեջները սեր չկա։ Չէ, հասկանում եմ, որ տենց դեպքեր կլինեն հաստատ ու գուցե շատ։ Ուղղակի ինձ թվում ա՝ շատ դեպքերում կողքից նայելով տենց միանշանակ անսերությունն ախտորոշել հնարավոր չի, էլի։ Ասենք, կարող ա մարդիկ ուղղակի սառն են խառնվածքով ու տենց բացահայտ չեն արտահայտում իրանց սերը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (28.05.2015)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սեր» ասելով՝ ինչ ես հասկանում, Բյուր, սկսենք դրանից
    Սերը տարբեր է լինում: Ու ամեն մեկն էլ մի բան է հասկանում՝ սեր ասելով:
    Շատ հնարավոր է, որ էն մարդիկ, ովքեր քեզ կողքից անսեր են թվում, որովհետև չես տեսնում էմոցիաների էն քանակը, որը կոնկրետ քո դեպքում սեր կանվանվեր, իրենք լավ էլ իրենց չափով սիրում են իրար. իրենց համար էլ գուցե էդքանն է սեր:
    Էս ահագին բարդ հարց է:
    Ու միշտ սկսիր նրանից, թե ինչ է սերը տարբեր մարդկանց համար:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.05.2015), Ուլուանա (28.05.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, հետաքրքիր ա, իսկ ո՞նց ես իմանում, որ մեջները սեր չկա։ Չէ, հասկանում եմ, որ տենց դեպքեր կլինեն հաստատ ու գուցե շատ։ Ուղղակի ինձ թվում ա՝ շատ դեպքերում կողքից նայելով տենց միանշանակ անսերությունն ախտորոշել հնարավոր չի, էլի։ Ասենք, կարող ա մարդիկ ուղղակի սառն են խառնվածքով ու տենց բացահայտ չեն արտահայտում իրանց սերը։
    Չէ, սառնությունը կապ չունի: Դրա մասին գիտեմ, որովհետև «առաջին ձեռքից» եմ էս հարցի հետ բախվել:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սեր» ասելով՝ ինչ ես հասկանում, Բյուր, սկսենք դրանից
    Սերը տարբեր է լինում: Ու ամեն մեկն էլ մի բան է հասկանում՝ սեր ասելով:
    Շատ հնարավոր է, որ էն մարդիկ, ովքեր քեզ կողքից անսեր են թվում, որովհետև չես տեսնում էմոցիաների էն քանակը, որը կոնկրետ քո դեպքում սեր կանվանվեր, իրենք լավ էլ իրենց չափով սիրում են իրար. իրենց համար էլ գուցե էդքանն է սեր:
    Էս ահագին բարդ հարց է:
    Ու միշտ սկսիր նրանից, թե ինչ է սերը տարբեր մարդկանց համար:
    Ռիփ, զուտ էմոցիոնալ կապի մասին եմ խոսում: Ուզում ես անունը սեր դիր, ուզում ես՝ ֆլան-ֆստան: Զույգերի միջև չկա էդ էմոցիոնալ կապը: Հայաստանում էլ եմ դա շատ նկատել:

  8. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրը սխալ բան չի ասում… կա տենց բան ու բավականին տարածված ա… պրոտոկոլային մոմենտ կա…

  9. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ միգուցե շատացել է մարդկանց այն տիպը (իմ նման), որ էդ ամենը էնքան անձնական ու «սեփական» է համարում, որ չի ուզում դրանով կիսվել։ Ու դժվար թե դա կոմպլեքս համարվի։ Օրինակ՝ երբ ես անցնում եմ այգով, և նկատում եմ համբուրվող զույգի, աշխատում եմ իրենց կողքով արագ անցնել ու չնայել իրենց, մտածելով, որ իրենց դա հաճելի չի, որ նայում են։ Ու ես էդ պահին ինձ անհարմարություն եմ պատճառում, որպեսզի իրենք լավ զգան։ Ու ինքս չուզենալով մարդկանց անհարմարություն պատճառել, սովորաբար չեմ ցուցադրում իմ «սիրելու պրոցեսը», բայց դա չի նշանակում, որ չեմ սիրում։ Մի խոսքով, միշտ չի, որ սերը պիտի տեսանելի լինի, երբեմն մարդիկ դա թաքցնում են։ Չգիտեմ. կարողացա՞ մտքերս ճիշտ շարադրել։ Հուսով եմ կհասկանաք։
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (28.05.2015), Sambitbaba (29.05.2015), Tiger29 (28.05.2015), Մուշու (28.05.2015)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միգուցե շատացել է մարդկանց այն տիպը (իմ նման), որ էդ ամենը էնքան անձնական ու «սեփական» է համարում, որ չի ուզում դրանով կիսվել։ Ու դժվար թե դա կոմպլեքս համարվի։ Օրինակ՝ երբ ես անցնում եմ այգով, և նկատում եմ համբուրվող զույգի, աշխատում եմ իրենց կողքով արագ անցնել ու չնայել իրենց, մտածելով, որ իրենց դա հաճելի չի, որ նայում են։ Ու ես էդ պահին ինձ անհարմարություն եմ պատճառում, որպեսզի իրենք լավ զգան։ Ու ինքս չուզենալով մարդկանց անհարմարություն պատճառել, սովորաբար չեմ ցուցադրում իմ «սիրելու պրոցեսը», բայց դա չի նշանակում, որ չեմ սիրում։ Մի խոսքով, միշտ չի, որ սերը պիտի տեսանելի լինի, երբեմն մարդիկ դա թաքցնում են։ Չգիտեմ. կարողացա՞ մտքերս ճիշտ շարադրել։ Հուսով եմ կհասկանաք։
    Բում, չէ, խոսքս սիրո ֆիզիկական դրսևորումների մասին չի: Հակառակը՝ համբուրվողներ ամեն տեղ էլ կտեսնես, բայց դա դեռ չի նշանակում, որ սեր ա:

    Լավ, սպասեք փակագծերը բացեմ, բացատրեմ, թե ինչու եմ էս թեման բացել: Էս հարցին անձամբ ես շատ եմ բախվել շատ տղաների հետ հարաբերություններում՝ թե՛ Հայաստանում, թե՛ տարբեր երկրներում ապրելով: Հենց զգացել եմ, որ մեր միջև սիրո հույս չկա, գնացել եմ: Բայց դա բավական ոչ ստանդարտ ու զարմանալի ա թվացել թե՛ կողքից նայողներին, թե՛ հենց տղաներին: Ու հիմնավորումը միշտ սենց ա էղել. «Մենք իրար համապատասխան զույգ ենք, ինչու՞ չէ որ»:

    Այ սրա համար եմ մտածում, որ սա գուցե նորմա ա, ես եմ անկապ ռոմանտիկ բաների հետևից ընկել: Հա, ընկերուհիներիս էլ որ նայում եմ, մեծ մասն ամուսնացել ա, որտև «հարմար» մարդու ա հանդիպել:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2015), Yevuk (28.05.2015), Մուշու (28.05.2015), Վոլտերա (28.05.2015)

  13. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Դանիայի մասին ասում են՝ էստեղ լիքը սեքս կա, բայց սեր չկա:
    Գուցե Դանիական քաղաքակրթությունը նույնպես հետևում է Չինական քաղաքակրթությանը, որը հիմնված է ընտանիքի վրա, իսկ ընտանիքը ` սիրո բացակայության վրա:

    Ու իրոք, երբ շուրջդ ես նայում, համարյա նենց մարդ չկա, որն ընկեր-ընկերուհու հետ չի ապրում կամ ամուսնացած չի: Բայց որ նայում ես էդ մարդկանց, ոնց որ իրար հետ լինեն ուղղակի իրար հետ լինելու համար, ոնց որ մեջները սեր չլինի:
    Նորից Չինաստանին օրինակ բերեմ. օրինակ ` Չինական ավանդույթները կնոջ և ամուսնու միջև քնքշանքի որևէ արտահայտություն համարում են անպատշաճ:
    Գու՞ցե Դանիայում էլ է էդպես:

    Մտածում եմ՝ նման դեպքերում ինչքանո՞վ ա կարևոր սերը, թե՞ ավելի կարևոր ա ստատուսը, այսինքն՝ «մենակ չլինելը», «կողքին մեկին ունենալը» ու ի վերջո «բազմանալը»:
    Ես համամիտ եմ այն մարդկանց հետ ովքեր պնդում են, որ ամուսնությունը ավելի լավ է ընկալել որպես սոցիալական կառույց և ոչ թե 《սիրո գերեզման》
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 28.05.2015, 09:24:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  3. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08
  4. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •