Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
Դե վերջի դասն էր, դաս չէին ուզում անել, սկսեցինք խոսել Ասեց, որ մեր գլխին միանգամից լցնում են լիքը ինֆորմացիա ու մեզ չեն սովորացնում սովորել և այլն, ասեց, որ իր թոռնիկների համար փորձում է հետաքրքիր գրքեր գտնել ու տենց: Հետո ասեց, որ անպայման ուսումն արտերկրում շարունակենք, հետո նորից վերադառնանաք: Ու ասեց, որ գնալուց հետո ես հասկանում ինչ նշանակություն ուներ քո համար քո երկոիրը ու հիշեց Կունդերային, որ Չեխիայից արտագաղթել էր ու որ արտագաղթելուց առաջ գրվածն ու հետոն իրարից շատ տարբերվում են: Ու էդպիսի բաներ Հա ֆիզիս դասախոսը Հասմիկ Աշոտովնան էր Ես իրանից անկեղծ ասած չէի սպասում....
Հա, փաստորեն «Անտեղյակությանն» ա հղում արել: Կարդա անպայման, բայց էդ գիրքը սիրելու համար պետք ա առնվազն մի անգամ Հայաստանից գնացած ու հետ էկած լինել:
Դու տենց մի նայի մեր դասախոսներին: Տեսական ամբիոնների դասախոսների մեծ մասը շատ ինտելեկտուալ ու հետաքրքիր տիպեր են ու լիքը կարդում են: