Դեռ մի գործ եմ կարդացել՝ "Հրաժեշտի վալսը", ու պատրաստվում եմ էլի կարդալ:
Մի գործով իհարկե չեն դատում, բայց ինձ դուր եկավ իր գրելու թեթևությունը ու մարդկանց հարաբերությունների ճիշտ նկարագրությունը:
Դեռ մի գործ եմ կարդացել՝ "Հրաժեշտի վալսը", ու պատրաստվում եմ էլի կարդալ:
Մի գործով իհարկե չեն դատում, բայց ինձ դուր եկավ իր գրելու թեթևությունը ու մարդկանց հարաբերությունների ճիշտ նկարագրությունը:
Կունդերայից մի պատմվածք եմ կարդացել՝ "The hitchhiking game"։ Շատ եմ հավանել։ Մարդու հոգեկանը փորփրելու վարպետ ա։ Գրելաոճն էլ ա դուրս եկել։
Ի դեպ, որևէ մեկը կարդացե՞լ ա էդ գործը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես երկու գործ եմ լրիվ կարդացել՝ «Անգիտությունն» ու «Ինքնությունը», երկու գիրք էլ մոտ 1/8-ի չափով՝ «Գոյության սարսափելի թեթևությունն» ու «Անմահությունը»: Անգիտությունը շատ եմ հավանել, փիլիսոփայական պահերը, որ մեծ մասին վանել են, ինձ ընդհակառակը՝ շատ են դուր եկել: Մեկ էլ սիմվոլիզմն էր դզում, լիքը մանր պատմությունները, որ սյուժեին զուգահեռ պատմվում էին, Ոդիսևսի պատմության մեկնաբանությունը, կոմպոզիտորի պահը ու սրա նման մյուս բաները, որոնք ընդհանուր կարոտի (կամ նոստալգիայի) ու օտարության մթնոլորտ էին ստեղծում ու եղածն ավելի սրում: Ինքնությունը էդքան չեմ հավանել. ինքնության մեջ վերջին գրածս բաները քիչ են ու ավելի շատ են զգացմունքային պահերը, որոնցից ես տենց գլուխ չեմ հանում: Ու ինձ մի տեսակ, թվում ա, որ ես անմահությունը շատ կհավանեի, եթե մի քիչ էլ կարդայի: Բայց ես ավելի շատ կուզեի «Անգիտությունը» մի անգամ էլ կարդամ: Մեկին գիտեմ, որ «Անգիտության» գիրքը ունի, բայց էդ գիրքը օտարության մեջ ա պահում, անընդհատ ուրիշներին ա տալիս, որ կարդան, իր մոտ չի պահում, գրքին վերաբերվում ա գրքի մեջի գրածի պես: Ինձ թվում ա, հավես բան ա մտածել:
Sambitbaba (07.06.2016), Ռեյ սամա (22.05.2015)
Ես հիշեցի էդ անմահությունը, թարգմանած հատվածներ եմ կարդացել https://haso63.wordpress.com/tag/%D5...5%D6%80%D5%A1/ստեղից: Ու ինչքան հիշում եմ` հավանել էի, բայց էդքան շատ չէ, թե չէ հաստատ լրիվ վեպը կկարդայի:
Դատարկություն (22.05.2015)
Վոլտերա (23.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ