«Էության անտանելի թեթևությունը» փորձեցի կարդալ, սկիզբը լավն էր, հետո սկսեցի ձանձրանալ ու մոտ 50%-ը կարդալուց հետո թողեցի ու դժվար թե երբևէ Կունդերա կարդամ: Իմը չի:
«Էության անտանելի թեթևությունը» փորձեցի կարդալ, սկիզբը լավն էր, հետո սկսեցի ձանձրանալ ու մոտ 50%-ը կարդալուց հետո թողեցի ու դժվար թե երբևէ Կունդերա կարդամ: Իմը չի:
I may be paranoid but no android!
ivy (21.05.2015)


Բյուր, մերսի թեմայի համար![]()
Կունդերայից միաժամանակ սկսեցի երկու բան կարդալ` «Էության անտանելի թեթևություն»–ը ու էսսեների հավաքածու էր մի հատ տարբեր թեմաներով։ Էսսեներն ավելի արագ էի կարդում, բայց դուրս մի տեսակ չեկան, մտածում եմ, որ ավելի լավ կանի էսսեներ չգրի Կունդերան, որովհետև սրանց հետ համեմատած «Էության անտանելի թեթևություն»–ը շա՜տ լավն էր ու շատ դուրս եկավ, դանդաղ էի կարդում, որ ուշ վերջանա։ Շատ զգացմունքային գիրք էր, սիրուն էր գրված ու հավես ոճով, պատկերացնում եմ, թե բնօրինակն ինչքան սիրուն կլինի։ Հետո ժամանակ ու հերթ հասնի Կունդերային էլի անպայման կկարդամ։
Մեկ էլ` Կունդերան երևի վերնագրեր ընտրելու վարպետ ա, ուրիշ ոչ մի գրողի մոտ էսքան սիրուն վերնագրեր չեմ տեսել, սրտին կպնող վերնագրեր են, որ միանգամից հետաքրքրություն են առաջացնում, ուզում ես անպայման կարդաս։ Ապրի ինքը![]()
i wanted to destroy something beautiful

Չգիտեմ՝ նկատել ես, թե չէ, բայց իրա գեղարվեստական գործերն էլ ոնց որ էսսեների հավաքածու լինեն: Մեկ էլ դնում ա, սկսում ա մի բառի անատոմիան լրիվ բացատրել: Օրինակ, «Անտեղյակության» մեջ «նոստալգիա» բառն ա կտոր-կտոր անում: Ու նենց ա անում, որ լրիվ մտնում ես պատմության մեջ: Իսկ «Անմահության» մեջ Գյոթեի ու Բետինայի հարաբերություններն ա վերլուծում:
Sambitbaba (07.06.2016)

Ի դեպ, նոր նայեցի: Ունի-չունի, տասը վեպ ունի, որոնցից վերջինն անցյալ տարվա վերջին ա դուրս էկել, նենց որ մի քանի գիրք կարդացած լինելը հեչ էլ քիչ չիԲայց Կունդերան էն գրողներից ա, որ արժե դնել ու սաղ բիբլիոգրաֆիան կարդալ: Նենց որ թե էլի կարդալու լինես, ասա որն ես կարդում, միասին փորփրենք:
մարիօ (24.05.2015)
Ռուֆուս (21.05.2015)
Ինձ էլ էին էդ փիլիսոփայական շեղումները նյարդացնում, եթե դրանք չլինեին, կարող ա Ignorance-ը կարդայի վերջացնեի։ Ու նենց չի, որ «սփյուռքահայ» չէի դարձել, դրա համար գիրքը դուր չեկավ, ընդհակառակը, լիքը բաներ ու զգացողություններ ինձ շատ հարազատ էին, բայց Կունդերայի լեզվին տենց էլ չկարողացա ընտելանալ։
I may be paranoid but no android!
Դեռ մի գործ եմ կարդացել՝ "Հրաժեշտի վալսը", ու պատրաստվում եմ էլի կարդալ:
Մի գործով իհարկե չեն դատում, բայց ինձ դուր եկավ իր գրելու թեթևությունը ու մարդկանց հարաբերությունների ճիշտ նկարագրությունը:

Կունդերայից մի պատմվածք եմ կարդացել՝ "The hitchhiking game"։ Շատ եմ հավանել։ Մարդու հոգեկանը փորփրելու վարպետ ա։ Գրելաոճն էլ ա դուրս եկել։
Ի դեպ, որևէ մեկը կարդացե՞լ ա էդ գործը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես երկու գործ եմ լրիվ կարդացել՝ «Անգիտությունն» ու «Ինքնությունը», երկու գիրք էլ մոտ 1/8-ի չափով՝ «Գոյության սարսափելի թեթևությունն» ու «Անմահությունը»: Անգիտությունը շատ եմ հավանել, փիլիսոփայական պահերը, որ մեծ մասին վանել են, ինձ ընդհակառակը՝ շատ են դուր եկել: Մեկ էլ սիմվոլիզմն էր դզում, լիքը մանր պատմությունները, որ սյուժեին զուգահեռ պատմվում էին, Ոդիսևսի պատմության մեկնաբանությունը, կոմպոզիտորի պահը ու սրա նման մյուս բաները, որոնք ընդհանուր կարոտի (կամ նոստալգիայի) ու օտարության մթնոլորտ էին ստեղծում ու եղածն ավելի սրում: Ինքնությունը էդքան չեմ հավանել. ինքնության մեջ վերջին գրածս բաները քիչ են ու ավելի շատ են զգացմունքային պահերը, որոնցից ես տենց գլուխ չեմ հանում: Ու ինձ մի տեսակ, թվում ա, որ ես անմահությունը շատ կհավանեի, եթե մի քիչ էլ կարդայի: Բայց ես ավելի շատ կուզեի «Անգիտությունը» մի անգամ էլ կարդամ: Մեկին գիտեմ, որ «Անգիտության» գիրքը ունի, բայց էդ գիրքը օտարության մեջ ա պահում, անընդհատ ուրիշներին ա տալիս, որ կարդան, իր մոտ չի պահում, գրքին վերաբերվում ա գրքի մեջի գրածի պես: Ինձ թվում ա, հավես բան ա մտածել:
Sambitbaba (07.06.2016), Ռեյ սամա (22.05.2015)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ