Կունդերայից մի պատմվածք եմ կարդացել՝ "The hitchhiking game"։ Շատ եմ հավանել։ Մարդու հոգեկանը փորփրելու վարպետ ա։ Գրելաոճն էլ ա դուրս եկել։
Ի դեպ, որևէ մեկը կարդացե՞լ ա էդ գործը։
Կունդերայից մի պատմվածք եմ կարդացել՝ "The hitchhiking game"։ Շատ եմ հավանել։ Մարդու հոգեկանը փորփրելու վարպետ ա։ Գրելաոճն էլ ա դուրս եկել։
Ի դեպ, որևէ մեկը կարդացե՞լ ա էդ գործը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես երկու գործ եմ լրիվ կարդացել՝ «Անգիտությունն» ու «Ինքնությունը», երկու գիրք էլ մոտ 1/8-ի չափով՝ «Գոյության սարսափելի թեթևությունն» ու «Անմահությունը»: Անգիտությունը շատ եմ հավանել, փիլիսոփայական պահերը, որ մեծ մասին վանել են, ինձ ընդհակառակը՝ շատ են դուր եկել: Մեկ էլ սիմվոլիզմն էր դզում, լիքը մանր պատմությունները, որ սյուժեին զուգահեռ պատմվում էին, Ոդիսևսի պատմության մեկնաբանությունը, կոմպոզիտորի պահը ու սրա նման մյուս բաները, որոնք ընդհանուր կարոտի (կամ նոստալգիայի) ու օտարության մթնոլորտ էին ստեղծում ու եղածն ավելի սրում: Ինքնությունը էդքան չեմ հավանել. ինքնության մեջ վերջին գրածս բաները քիչ են ու ավելի շատ են զգացմունքային պահերը, որոնցից ես տենց գլուխ չեմ հանում: Ու ինձ մի տեսակ, թվում ա, որ ես անմահությունը շատ կհավանեի, եթե մի քիչ էլ կարդայի: Բայց ես ավելի շատ կուզեի «Անգիտությունը» մի անգամ էլ կարդամ: Մեկին գիտեմ, որ «Անգիտության» գիրքը ունի, բայց էդ գիրքը օտարության մեջ ա պահում, անընդհատ ուրիշներին ա տալիս, որ կարդան, իր մոտ չի պահում, գրքին վերաբերվում ա գրքի մեջի գրածի պես: Ինձ թվում ա, հավես բան ա մտածել:
Sambitbaba (07.06.2016), Ռեյ սամա (22.05.2015)
Ես հիշեցի էդ անմահությունը, թարգմանած հատվածներ եմ կարդացել https://haso63.wordpress.com/tag/%D5...5%D6%80%D5%A1/ստեղից: Ու ինչքան հիշում եմ` հավանել էի, բայց էդքան շատ չէ, թե չէ հաստատ լրիվ վեպը կկարդայի:
Դատարկություն (22.05.2015)
Վոլտերա (23.05.2015)
Հա, նայի, ըտեղ մի հատ մաս կա, ասում ա ՝ դու քո գերեզմանափորի սրամիտ գործընկերն ես, բայց չեմ հիշում էդ ինչ մոմենտով ա ասում, բայց տպավորվել ա, մեկ էլ ինչ որ Պոյին եմ հիշում ըտեղ: Էս մի տարի ա ինչ կարդում եմ՝ մեջը սենտիմենտալ բաներ քիչ են ու լիքը օտարացում ա… Հենա էն Րյուին մի տաս էջ ա մնացել, չեմ կարում պրծնեմ: Թայգերի աչքից հեռու, թե չէ հեսա ինձ էլ կգա բացասական վարկանիշ տալու :Դ
Tiger29 (22.05.2015), Դատարկություն (22.05.2015), մարիօ (22.05.2015)
Մի քանի օր առաջ ֆիզիս դասախոսից եմ լսել էս գրողի մասինՀետաքրքրեց կկարդամ
Ամառը իհարկե
![]()
Դե վերջի դասն էր, դաս չէին ուզում անել, սկսեցինք խոսելԱսեց, որ մեր գլխին միանգամից լցնում են լիքը ինֆորմացիա ու մեզ չեն սովորացնում սովորել և այլն, ասեց, որ իր թոռնիկների համար փորձում է հետաքրքիր գրքեր գտնել ու տենց: Հետո ասեց, որ անպայման ուսումն արտերկրում շարունակենք, հետո նորից վերադառնանաք: Ու ասեց, որ գնալուց հետո ես հասկանում ինչ նշանակություն ուներ քո համար քո երկոիրը ու հիշեց Կունդերային, որ Չեխիայից արտագաղթել էր ու որ արտագաղթելուց առաջ գրվածն ու հետոն իրարից շատ տարբերվում են: Ու էդպիսի բաներ
Հա ֆիզիս դասախոսը Հասմիկ Աշոտովնան էր
Ես իրանից անկեղծ ասած չէի սպասում....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ