User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Միլան Կունդերա

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միլան Կունդերա

    Ասում-ասում եմ, տենց էլ չեմ բացում էս թեման, ու ամեն անգամ զարմանում եմ, թե ինչու սենց թեմա չկա ակումբում:

    Մեկ էլ ամեն տարի զարմանում եմ, որ գրականության Նոբելյանը Կունդերային չեն տալիս:

    Ազգությամբ չեխ գրող, որն իր կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել ա Ֆրանսիայում: Գրում ա չեխերեն ու ֆրանսերեն: Իմ ամենասիրելի գրողներից մեկն ա, իսկ օբյեկտիվորեն՝ քսաներորդ դարի լավագույններից:

    Կունդերան շատ լավ ա փորում մարդու ներաշխարհը ու շատ սիրուն ա էդ ներաշխարհը տեղադրում կոնկրետ աշխարհաքաղաքական կոնտեքստում:

    Ի՞նչ եք կարդացել Կունդերայից, ի՞նչ կարծիքի եք: Ես դեռ չորս գիրք եմ կարդացել, բայց արդեն «Կատակի» պահը հասունացել ա: Էն օրը մի հատ ռիվյու կարդացի դրա մասին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ Կունդերա չեմ կարդացել: Բայց էս տարի ուզում եմ անպայման էդ սխալն ուղղել: Ինչի՞ց սկսեմ:
    “My God - it's full of stars!”

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ Կունդերա չեմ կարդացել: Բայց էս տարի ուզում եմ անպայման էդ սխալն ուղղել: Ինչի՞ց սկսեմ:
    Եթե գժանոց սիրային պատմություն ես ուզում կոմունիստական ռեժիմի տակ եղած Չեխիայում, «Էության անտանելի թեթևությունից» սկսի: Էդ գիրքը չորս տարի առաջ եմ կարդացել, բայց մինչև հիմա ուղեղս բռնաբարում ա
    Հենց արտագաղթես, «Անտեղյակությունը» կարդա:
    Իսկ մնացածները ոնց ուզես Ասում եմ՝ մոտ ժամանակներս «Կատակն» եմ կարդալու: Թե հավես ունես, դրան միացի, բայց զգուշացնեմ՝ դա իրա ամենաքաղաքական գործերից ա:

    «Կատակը» էն մասին ա, թե ոնց են զանազան համակարգեր վերաբերվում հումորին: Ու ինչքան շատ ա հումորն արգելված, էնքան ավելի տոտալիտար ա համակարգը: Շատ հետաքրքիր դիտարկում ա, իրոք ճշմարտություն կա դրա մեջ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 21.05.2015, 16:19:

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Էության անտանելի թեթևությունը» փորձեցի կարդալ, սկիզբը լավն էր, հետո սկսեցի ձանձրանալ ու մոտ 50%-ը կարդալուց հետո թողեցի ու դժվար թե երբևէ Կունդերա կարդամ: Իմը չի:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (21.05.2015)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    «Էության անտանելի թեթևությունը» փորձեցի կարդալ, սկիզբը լավն էր, հետո սկսեցի ձանձրանալ ու մոտ 50%-ը կարդալուց հետո թողեցի ու դժվար թե երբևէ Կունդերա կարդամ: Իմը չի:
    «Անտեղյակությունը» փորձի: Դա յուրաքանչյուր արտա- ու ներգաղթող մարդու համար պարտադիր ընթերցանության ցանկից ա:

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անտեղյակությունը» փորձի: Դա յուրաքանչյուր արտա- ու ներգաղթող մարդու համար պարտադիր ընթերցանության ցանկից ա:
    Ախ, կներես, հենց Ignorance-ն էի կարդում, ոչ թե էն մյուսը: Ու դուրս չեկավ
    I may be paranoid but no android!

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ, կներես, հենց Ignorance-ն էի կարդում, ոչ թե էն մյուսը: Ու դուրս չեկավ
    Ուրեմն կարգին սփյուռքահայ չէիր դարձել

  10. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, մերսի թեմայի համար
    Կունդերայից միաժամանակ սկսեցի երկու բան կարդալ` «Էության անտանելի թեթևություն»–ը ու էսսեների հավաքածու էր մի հատ տարբեր թեմաներով։ Էսսեներն ավելի արագ էի կարդում, բայց դուրս մի տեսակ չեկան, մտածում եմ, որ ավելի լավ կանի էսսեներ չգրի Կունդերան, որովհետև սրանց հետ համեմատած «Էության անտանելի թեթևություն»–ը շա՜տ լավն էր ու շատ դուրս եկավ, դանդաղ էի կարդում, որ ուշ վերջանա։ Շատ զգացմունքային գիրք էր, սիրուն էր գրված ու հավես ոճով, պատկերացնում եմ, թե բնօրինակն ինչքան սիրուն կլինի։ Հետո ժամանակ ու հերթ հասնի Կունդերային էլի անպայման կկարդամ։
    Մեկ էլ` Կունդերան երևի վերնագրեր ընտրելու վարպետ ա, ուրիշ ոչ մի գրողի մոտ էսքան սիրուն վերնագրեր չեմ տեսել, սրտին կպնող վերնագրեր են, որ միանգամից հետաքրքրություն են առաջացնում, ուզում ես անպայման կարդաս։ Ապրի ինքը
    i wanted to destroy something beautiful

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ՝ նկատել ես, թե չէ, բայց իրա գեղարվեստական գործերն էլ ոնց որ էսսեների հավաքածու լինեն: Մեկ էլ դնում ա, սկսում ա մի բառի անատոմիան լրիվ բացատրել: Օրինակ, «Անտեղյակության» մեջ «նոստալգիա» բառն ա կտոր-կտոր անում: Ու նենց ա անում, որ լրիվ մտնում ես պատմության մեջ: Իսկ «Անմահության» մեջ Գյոթեի ու Բետինայի հարաբերություններն ա վերլուծում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.06.2016)

  13. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    «Էության անտանելի թեթևությունը» փորձեցի կարդալ, սկիզբը լավն էր, հետո սկսեցի ձանձրանալ ու մոտ 50%-ը կարդալուց հետո թողեցի ու դժվար թե երբևէ Կունդերա կարդամ: Իմը չի:
    Ես էլ եմ մենակ դա կարդացել ու հենց սկզբից էլ դուր չեկավ, բայց մինչև վերջ հասցրեցի: Ինձ իր շարադրանքի ձևը դուր չի գալիս: Հատկապես էն, որ անընդհատ սյուժեից շեղվելով իր փիլիսոփայական մտքերն էր շարադրում:
    Դրանից հետո Կունդերայի ոչ մի գիրք հաստատ չեմ բացի:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (21.05.2015)

  15. #11
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ նկատել ես, թե չէ, բայց իրա գեղարվեստական գործերն էլ ոնց որ էսսեների հավաքածու լինեն: Մեկ էլ դնում ա, սկսում ա մի բառի անատոմիան լրիվ բացատրել: Օրինակ, «Անտեղյակության» մեջ «նոստալգիա» բառն ա կտոր-կտոր անում: Ու նենց ա անում, որ լրիվ մտնում ես պատմության մեջ: Իսկ «Անմահության» մեջ Գյոթեի ու Բետինայի հարաբերություններն ա վերլուծում:
    Քանի քիչ բան եմ կարդացել իրենից, հստակ չեմ կողմնորոշվում, պատմության մեջ կարողա հետաքրքիր են էդ բացատրությունները, բայց էսսեները չէ։ Էլի կարդամ, էս թեմայում կգրեմ։
    i wanted to destroy something beautiful

  16. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի քիչ բան եմ կարդացել իրենից, հստակ չեմ կողմնորոշվում, պատմության մեջ կարողա հետաքրքիր են էդ բացատրությունները, բայց էսսեները չէ։ Էլի կարդամ, էս թեմայում կգրեմ։
    Ի դեպ, նոր նայեցի: Ունի-չունի, տասը վեպ ունի, որոնցից վերջինն անցյալ տարվա վերջին ա դուրս էկել, նենց որ մի քանի գիրք կարդացած լինելը հեչ էլ քիչ չի Բայց Կունդերան էն գրողներից ա, որ արժե դնել ու սաղ բիբլիոգրաֆիան կարդալ: Նենց որ թե էլի կարդալու լինես, ասա որն ես կարդում, միասին փորփրենք:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (24.05.2015)

  18. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ մենակ դա կարդացել ու հենց սկզբից էլ դուր չեկավ, բայց մինչև վերջ հասցրեցի: Ինձ իր շարադրանքի ձևը դուր չի գալիս: Հատկապես էն, որ անընդհատ սյուժեից շեղվելով իր փիլիսոփայական մտքերն էր շարադրում:
    Դրանից հետո Կունդերայի ոչ մի գիրք հաստատ չեմ բացի:
    Բայց ախր շատ հավես ա իրա փիլիսոփայական մտքերը շարադրում: Ու էդ գիրքը լրիվ էկզիստենցիալիստական կայֆերով ա գրած:

  19. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ մենակ դա կարդացել ու հենց սկզբից էլ դուր չեկավ, բայց մինչև վերջ հասցրեցի: Ինձ իր շարադրանքի ձևը դուր չի գալիս: Հատկապես էն, որ անընդհատ սյուժեից շեղվելով իր փիլիսոփայական մտքերն էր շարադրում:
    Դրանից հետո Կունդերայի ոչ մի գիրք հաստատ չեմ բացի:
    Ինձ էլ էին էդ փիլիսոփայական շեղումները նյարդացնում, եթե դրանք չլինեին, կարող ա Ignorance-ը կարդայի վերջացնեի։ Ու նենց չի, որ «սփյուռքահայ» չէի դարձել, դրա համար գիրքը դուր չեկավ, ընդհակառակը, լիքը բաներ ու զգացողություններ ինձ շատ հարազատ էին, բայց Կունդերայի լեզվին տենց էլ չկարողացա ընտելանալ։
    I may be paranoid but no android!

  20. #15
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ մի գործ եմ կարդացել՝ "Հրաժեշտի վալսը", ու պատրաստվում եմ էլի կարդալ:

    Մի գործով իհարկե չեն դատում, բայց ինձ դուր եկավ իր գրելու թեթևությունը ու մարդկանց հարաբերությունների ճիշտ նկարագրությունը:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միլան / AC Milan (Rossoneri)
    Հեղինակ՝ Rossoner, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 102
    Վերջինը: 24.05.2011, 01:28
  2. Ինտեր vs Միլան
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 24.08.2008, 00:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •